Սանդրա Բագարիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդրա Բագարիչ
խորվ.՝ Sandra Bagarić
Ծնվել էապրիլի 5, 1974(1974-04-05) (50 տարեկան)
ԾննդավայրԶենիցա, Զենիկա-Դոբոյի կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա
Քաղաքացիություն Բոսնիա և Հերցեգովինա
Մասնագիտությունօպերային երգչուհի

Սանդրա Բագարիչ (խորվ.՝ Sandra Bagarić, ապրիլի 5, 1974(1974-04-05), Զենիցա, Զենիկա-Դոբոյի կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա), Խորվաթիայի օպերային երգչուհի և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդրա Բագարիչը ծնվել է Զենիցայում (այժմ՝ Բոսնիա և Հերցեգովինա)։ Ավարտել է երաժշտական դպրոցը, շարունակել ուսումը Սարաևոյում, սակայն բոսնիական պատերազմի սկսվելուց հետո նա 1992 թվականին մեկնել է Զագրեբ, որտեղ սովորել է երաժշտական ակադեմիայում։ Նրա ուսուցիչը Լիլանա Մոլնար-Տալաիչն էր։ Հայտնի է «Մադամ տրուբադուր», «Կոմսուհի Մարիցա», «Չղջիկ», «Բոկկաչիո» և «Ով երգում է, վատ չի մտածում» օպերաների արիաների կատարման համար։ Նա իր երգերով երեք ձայնասկավառակ է թողարկել՝ «Sonati od sna», «Teatar marmelade» և «Adagio»:

2007 թվականին Սանդրա Բագարիչը Kraljevi Ulice խմբի հետ ելույթ է ունեցել «Դորա 2007» երաժշտական փառատոնում «Pjesma za novčić» երգով, որը հանդիսանում էր Հելսինկիի Եվրատեսիլ մրցույթի ընտրություն, և զբաղեցրել է 2-րդ տեղը[1]։

Ամուսնացած է, ամուսինը՝ Darko Domitrovich-ը, դաշնակահար է և Զագրեբի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր[2]։ Որդիներն են՝ Մարկոն և Լովրոն[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթություն
2002 Ավետյաց երկիր
2007 Մեր փոքրիկ կլինիկան Էպիզոդ Sve crno
2008 Արգելված սեր Էլեոնորա Շարիչ 15 էպիզոդներում
2015-2016 Ուղղակի խոսա Դուբրավկա Յաշկիչ

Կրկնօրինակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր Ծանոթություն
2013 Դորոտին Օզ երկրից (մուլտֆիլմ Չինական արքայադուստր խորվաթական կրկնօրինակում
2017 Գեղեցկուհին և հրեշը (ֆիլմ, 2017) Մադամ դե Գարդերոբ խորվաթական կրկնօրինակում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Croatia: Results of the second heat». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.
  2. Sandra Bagarić: U Pagu sam zaprosila svog supruga (խորվ.)
  3. Sandra Bagarić otvoreno i iskreno: Lijepo je što sam žena zato što mogu doživjeti višestruke orgazme (խորվ.)