Սանդուխտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սանդուխտ
Սրբացված կարգսուրբ
ԵրկիրStandard of the Artaxiad dynasty.svg Մեծ Հայք
ՀայրՍանատրուկ

Սուրբ Սանդուխտ (դուստրն է Սանատրուկ թագավորի, որը թագավորել է 38-68թթ.)։ Հայոց եկեղեցու պարծանքը և առաջին հայ մարտիրոսուհին (նախամարտիրոսուհին) է։ Ինչպես Սուրբ Ստեփանոսը քրիստոնեական եկեղեցու համար, այնպես էլ Սուրբ Սանդոուխտը Հայ Եկեղեցու համար։ Աշակերտելով Սուրբ Թադևոս առաքյալին՝ հորից թաքուն քրիստոնեություն է ընդունում։ Սուրբ Սանդուխտ կույսը հայ եկեղեցու առաջին նահատակ կույսն է։

Սանդուխտ կույսի նահատակությունը ըստ Ավանդության[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդուխտը քրիստոնյա է դարձել Թադեոս Առաքյալի քարոզչության արդյունքում։ Հայրը՝ Սանատրուկ թագավորը, իմանալով եղելության մասին, փորձել է տարհամոզել աղջկան։ Սանդուխտը մնաց անդրդվելի իր հավատքի մեջ, հայրը հրամայեց մյուս նորահավատների շարքում բանտարկել նաև նրան։ Թադեոս Առաքյալը գաղտնի բանտ է այցելում, մխիթարում, սրտապնդում և իր աղոթքների շնորհիվ նրանց շղթաները քանդվեցին։ Այս տեսնելով բանտապաները, թվով 33 հոգի, դարձի եկան։

Վերջին փորձն անելու համար թագավորը մարդ է ուղարկում բանտ, որ նա վերստաին իր հայրենի և հեթանոսական կրոնին վերադառնա։ Երբ բանտ գնացող մունետիկը տեսավ բանտարկյալների շղթաները քանդված և իրենք էլ զվարթադեմ Թադեոս Առաքյալի քարոզչությունն են լսում, սքանչանալով ինքն էլ դարձի եկավ։ Այս դեպքից հետո թագավորը հրամայում է սպանել բոլոր նորադարձներին, բացի Թադեոս Առաքյալից և իր աղջկանից։

Հոր հրապուրիչ խոստումները, ահաբեկիչ սպառնալիքները չեն կարողանում տկարացնել իշխանուհուն։ Սանատրուկի կատարած բոլոր աշխատանքները զուր էին։ Իշխանազուն կույսի կորովն ու հավատքը անդրդվելի էին, Սանատրուկը հրամայում է սպանել աղջկան։ Դահիճը, ով պիտի գլխատեր Սանդուխտին, սրով խոցում է արքայադստեր սիրտը։ Երեք օր Սանդուխտի մարմնի վրա երկնքից իջած լույս է տարածվում։ Նրան թաղում են Թադեոս առաքյալը, որից հետո ինքը ևս նահատակվում է։

Սուրբ նշխարների զորությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սբ. Թադեոս առաքյալի և Սբ. Սանդուխտ կույսի գերեզմանների տեղը մի քանի դար հայտնի չէր։ 5-րդ դարում, Հովհան Մանդակունի կաթողիկոսի և Վահան Մամիկոնյան մարզպանի օրոք, Կիրակոս անունով մի ճգնավոր, ով բնակվում էր Շավարշանին մոտակա մի քարանձավում, տեսիլքով իմանում է նրանց տեղը և մի քահանայի հետ փորելով տեսիլքով մատնանշված տեղերը՝ գտնում է սուրբ նշխարները։ Սրա համբավը տարածվում է հայոց երկրով մեկ, մեծ տոնախմբություն է կատարվում և բազմաթիվ մարդիկ այդ սուրբ նշխարների զորությամբ բժշկվում են բազմատեսակ հիվանդություններից։

Սբ. Սանդուխտ կույսի հիշատակության օրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Սանդուխտը թաղված է եղել Նարեկ վանքում, որի բուն անունը հենց Սուրբ Սանդուխտ է։ Սբ. Սնադուխտի հիշատակը հին տոնացույցում առանձիննն է կատարվել, հետո միայն միացել Թադեոս Առաքյալի հետ ( ըստ Օրմանյանի վկայության)։ Մարզվանեցիի Հայսմավուրքը նրան հիշատակում է դեկտեմբերի 23-ին, Փեշտիմալճյանը՝ դեկտեմբերի 15-ին։ Ներկայումս մենք տոնում ենք Սբ. Թադեոս Առաքյալի հետ, Վարդավառի տոնին հաջորդող շաբաթ օրը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աստվածաշնչական Սուրբեր» Շնորհք արքեպս. Գալուստյան
  • «Գանձասար» մատենաշար, Երևան 1997