Սանդորա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդորա
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Հիմնադրված է1995
ՎայրՆիկոլաևի մարզ, Ուկրաինա
Երկիր Ուկրաինա
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
Աշխատողների թիվ3200 մարդ
Մայր ընկերությունPepsiCo
ՍեփականատերPepsiCo
Կայքsandora.mk.ua/index.php?id=23&clang=en

«Սանդորա» ՍՊԸ, հյութեր, հյութ պարունակող մթերքներ, գազավորված ըմպելիքներ արտադրող ուկրաինական ընկերություն։ Ներկայումս այն պատկանում է ամերիկյան PepsiCo ընկերությանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին լիտվացի գործարարներ Իգոր Բեզուբը և Ռայմոնդաս Տումենասը բիզնես պլանի իրականացման համար մեկնարկային կապիտալ տրամադրեցին ծովակալ Մակարովի անվան նավաշինության ազգային համալսարանի պրոֆեսոր Սերգեյ Սիպկոյին։ Ստեղծված ընկերությունում 45 %-ը պատկանում էր Բեզուբին և Տումենասին, իսկ 10 %-ը՝ Սիպկոյին[2]։

1996 թվականի մարտին թողարկվել է արտադրանքի առաջին փաթեթը։

2000 թվականին գործարանում շահագործման է հանձնվել խյուսի և կիսաֆաբրիկատների արտադրամասը։

2006 թվականին բացվել է 2-րդ արտադրական համալիրը, որը ապրանքներ է արտադրել ՊԱՏ-ում։

2006 թվականի արդյունքներով ընկերությունը զբաղեցրել Է Ուկրաինայի հյութերի շուկայի 45,6 %-ը։

2007 թվականին PepsiAmericas և PepsiCo ընկերությունները պայմանագիր են կնքել «Սանդորա» ՍՊԸ-ի՝ 100 % բաժնետոմսերի համատեղ գնման մասին՝ 678,7 միլիոն դոլարով[3][4]։

Ձեռնարկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սանդորա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին։ Ընկերության աշխատակազմը կազմում է 4 հազար մարդ։ «Սանդորա» ընկերության արտադրական օբյեկտները ներառում են հյութերի վերամշակման և արտադրության թիվ 1 արտադրական համալիրը Նիկոլաևի շրջանի Նիկոլաևսկոյե գյուղում, ինչպես նաև թիվ 2 արտադրական համալիրը Նիկոլաևի շրջանի Մեշկովո-Պոգորելովո գյուղում։

Ապրանքային նշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության արտադրանքի պորտֆելը ներառում է 35 ապրանքանիշ.

  • Հյութեր և նեկտարներ. «Sandora», Sandora Essentials, «Սանդորա ուկրայինական կոկտեյլ», Sandora FRUTZ, «Սանդորիկ», «Սադաչոկ», «Սադաչոկ. քամած հյութեր»։
  • Ըմպելիքներ. Pepsi, Pepsi MAX, Pepsi Wild Cherry, Pepsi Lime, Pepsi Mango, Pepsi Pineapple-Peach, Pepsi Raspberry, Pepsi Light (դադարեցվել է), Pepsi Twist (դադարեցվել է), Pepsi Ginger (դադարեցվել է), Pepsi Vanilla (դադարեցվել է), 7UP, Mirinda, Mountain Dew (ներմուծող), Lipton Ice Tea, «Էսենտուկի» (ներմուծող), «Ակվա Միներալե Լայֆ» (ներմուծող), Evervess (ներմուծող)։
  • Խորտիկներ. «Хрусteam» չորահացեր, Lay's չիպսեր (ներմուծող), Cheetos եգիպտացորենի չիպսեր (ներմուծող), Doritos չիպսեր (ներմուծող)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Coke vs. Pepsi: The Cola Wars» (անգլերեն). cnntees.com. 2002. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. Елена Синицына (2008 թ․ օգոստոսի 4). «В магазины пустили сок». «Коммерсантъ» (Украина). Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  3. «PepsiCo, Inc. - Company Profile, Information, Business Description, History, Background Information on PepsiCo, Inc» (անգլերեն). Advameg, Inc. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. «Pepsi купила Сандору». www.unian.ua (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]