Սանամի կամուրջ
Տեղանք | Դիլիջան և Իջևան բնակավայրերի միջև |
---|---|
Հատում է | Աղստև գետը |
Սանամի կամուրջ, կամուրջ նախկին Ելիզավետպոլի նահանգի Ղազախի գավառում, Դիլիջան և Իջևան բնակավայրերի միջև, հավանաբար Աղստև գետի վրա։ Հիշատակված է հայկական ավանդություններում[1]։
Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս կամրջի մոտ Աղջկա Բերդ անունով մի ամրոց կա։ Թշնամին ժամանակին հարձակվում է նրա վրա։ Ամրոցում փոքրաթիվ մարդիկ հերոսաբար դիմադրում են կատաղի թշնամուն։ Նրանց մեջ աչքի է ընկնում Սանամ անունով մի աղջիկ, ով վերևից հսկայական քարեր է գլորում։ Անհավասար կռիվը երկար է տևում։ Բերդականներն ի վերջո պարտվում են։ Թշնամու ամրոց մտած զինվորները ողջ-ողջ բռնում են Սանամին և կախում կամրջից, դրանից հետո կամուրջը կոչվում է Սանամի անունով[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]