Սայրուս Ֆրիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սայրուս Ֆրիշ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 22, 1969(1969-09-22) (54 տարեկան)
Ծննդավայր՝Ամստերդամ, Նիդերլանդներ
Քաղաքացիություն՝ Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտություն՝կինոռեժիսոր և սցենարիստ
IMDb։ID 0295826

Սայրուս Ֆրիշ (Cyrus Frisch. սեպտեմբերի 22, 1969(1969-09-22), Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ավանգարդիստ կինոռեժիսոր։ Համարվում է բջջային հեռախոսով նկարահանված աշխարհում առաջին լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի հեղինակը ( Waarom heeft niemand mij verteld dat het zo erg zou worden in Afghanistan, 2007)[1][2][3][4]: Filmmaker ամսագիրը նրան բնորոշել է որպես ժամանակակից հոլանդական կինոյի վայրի մարդու (the wild man of Dutch film)[5]:

Ֆրիշը ուշադրություն է գրավել բարոյականության տեսակետից վիճելի իրավիճակների նկատմամբ իր սադրիչ և սկզբունքային մոտեցմամբ։ Ընդ որում՝ երբեմն հենց ինքն իրեն է դնում տեսախցիկի առջև։ «Ներիր ինձ» (Forgive Me, 2001) ֆիլմում էլ Ֆրիշը նկարահանել է հարբեցող Պիտերին, նկարահանումների ժամանակ վերջինիս վիճակը վատացել է, ինչը հանգեցրել է ողբերգական պատահաարի, որից հետո Պիտերը չի կարողացել ապաքինվել։

FilmMaker Magazine-ի կինոքննադատ Քրիս Քեմփիոնը համարում է, որ Ֆրիշը սևեռվել է տառապանքն ու դաժանությունը պատկերելու վրա, մինչդեռ Film Comment ամսագրի կինոքննադատ Օլաֆ Մյոլերը Ֆրիշի մեջ տեսնում է մի ռեժիսորի, որն ունակ է ֆիքսելու ժամանակակից աշխարհի խելահեղությունը՝ դրանով իսկ ցույց տալով, որ մարդկային քաղաքակրթությունը ներկայումս գտնվում է փակուղում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • De Kut van Maria / Մարիայի պ..ը (կարճամետրաժ ֆիլմ) (1990)
  • Welcome 1 / Բարի գալուստ 1 (կարճամետրաժ ֆիլմ) (1991)
  • Welcome 2 / Բարի գալուստ 2 (կարճամետրաժ ֆիլմ) (1992)
  • Screentest (կարճամետրաժ ֆիլմ) (1992)
  • Selfpity / Zelfbeklag / Ինքնախղճահարություն (փորձարարական ֆիլմ) (1993)
  • Live Experimenteren (միջին չափի վավերագրական ֆիլմ) (1995)
  • Geen titel (միջին չափի վավերագրական ֆիլմ) (1996)
  • I Shall Honour Your Life / Ես կպանծացնեմ Ձեր կյանքը (կարճամետրաժ վավերագրական ֆիլմ) (1996)
  • Forgive Me / Ներիր ինձ (գեղարվեստական ֆիլմ) (2001)
  • Why Didn't Anybody Tell Me It Would Become This Bad in Afghanistan / Waarom heeft niemand mij verteld dat het zo erg zou worden in Afghanistan / Ինչու որևէ մեկն ինձ չասաց, որ այդքան վատ է լինելու Աֆղանստանում (docufiction) (2007)
  • Blackwater Fever / Սև ջրերի դողը (գեղարվեստական ֆիլմ) (2008)
  • Dazzle (aka Oogverblindend) (2009)
  • Ellen ten Damme, "Stay" (երաժշտական տեսահոլովակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gaia Giuliani (2007 թ․ հուլիսի 2). «I film al telefono del festival di Pesaro documentari e fiction fino a 70 minuti». La Repubblica. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.(իտալ.)
  2. Андрей Шарый (2012 թ․ փետրվարի 9). «Обозреватель РС Дмитрий Волчек – о фестивальном кино». Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  3. Gaia Giuliani (2007 թ․ հուլիսի 2). «I film al telefono del festival di Pesaro documentari e fiction fino a 70 minuti». La Repubblica. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  4. Андрей Шарый (2012 թ․ փետրվարի 9). «Обозреватель РС Дмитрий Волчек – о фестивальном кино». Радио «Свобода». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  5. Chris Campion (Fall 2006). «THE PASSION OF FRISCH». Filmmaker. Վերցված է 2014 թ․ հունվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]