Սայիդա Ղուլամ Ֆաթիմա
Սայիդա Ղուլամ Ֆաթիմա Syeda Ghulam Fatima | |
---|---|
![]() Սայիդա Ղուլամ Ֆաթիման «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ, կենտրոնում | |
Ծննդավայր | Պակիստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փենջաբի համալսարան |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Աշխատանք | ակտիվիստ «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար |
Կայք | bllfpak.org |
Սայիդա Ղուլամ Ֆաթիմա (անգլ.՝ Syeda Ghulam Fatima), մարդու և աշխատանքային իրավունքների պակիստանցի ակտիվիստ[1], ով հայտնի է Պակիստանի աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդկանց փրկելով, Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար[2][3]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆաթիման քաղաքագիտություն է ուսանել Փենջաբի համալսարանում[4]։ Պայքարել է աշխատողների իրավունքների և Պակիստանի աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդկանց համար։ Իր ակտիվ գործունեության համար նրան բազմիցս սպառնացել են, ենթարկվել է հարձակման ու ֆիզիկական բռնության։ Իր՝ «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատ» կազմակերպության միջոցով հիմնել է ազատության կենտրոններ, որտեղ աշխատողները կարող են դիմել պաշտպանության և իրավախորհրդատվության համար։ Ֆաթիման ընտրվել է Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» գլխավոր քարտուղար և ամուսնու հետ համատեղ աշխատանքներն իրականացնում է Լահորից[5][6]։
Կազմակերպության միջոցով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող շուրջ 80.000 մարդիկ, 600 կին վերապատրաստվել է աղքատության կրճատման այլընտրանքային հմտություններ թեմայով[4]։ 2015 թվականի սեպտեմբերին Ֆաթիման «քաղաքացիական հասարակության ակտիվ գործունեության համար» Նյու Յորքում պարգևատրվել է Քլինթոն գլոբալ քաղաքացիական մրցանակով[7]։
2016 թվականի մարտին առաջադրվել է «Ավրորա» մարդասիրական համաշխարհային մրցանակի համար[8]։
2015 թվականին օգոստոսին Ֆաթիմայի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատ» կազմակերպությունն ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ նրան անդրադարձավ ֆեյսբուքյան «Humans of New York» ֆոտոլրագրական էջը[9]։ Ֆեյսբուքյան կոչի միջոցով «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատ» կազմակերպության համար հավաքվեց 2,300,000 ԱՄՆ դոլար[10]։
Մեջբերումներ Սայիդա Ղուլամ Ֆաթիմայից[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ես պետք է հոգ տանեմ նրանց մասին, ես պետք է պայքարեմ և աշխատեմ նրանց համար։ Ես երազում եմ փրկել ապագա երեխաներին, հաջորդ սերունդը ստրկությունից[11]։ | ![]() |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Contacts»։ BLLF Official website։ Վերցված է 2015-08-19
- ↑ «HONY helps raise 1.2 million dollars to end bonded labour in Pakistan»։ The Dawn։ August 18, 2015։ Վերցված է 2015-08-19
- ↑ Amel Ghani (June 4, 2015)։ «Human resource: ‘Labour policy draft lacks enforcement mechanism’»։ The Express Tribune։ Վերցված է 2015-08-19
- ↑ 4,0 4,1 «Vote for Syeda Ghulam Fatima - The News Women»։ thenews.com.pk։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-29-ին։ Վերցված է 2016-03-16
- ↑ «Lets Help Fatima... for Bonded Labor Liberation Front»։ Indiegogo Life։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-30-ին։ Վերցված է 2016-03-16
- ↑ «Call for end to bonded labour»։ Daily Times։ January 30, 2014։ Վերցված է 2015-08-19
- ↑ «Pakistani activist Syeda Ghulam Fatima receives Global Citizen award in NY»։ Geo News։ սեպտեմբերի 28, 2015։ Վերցված է սեպտեմբերի 29, 2015
- ↑ http://mobile.nytimes.com/2016/03/15/world/middleeast/finalists-picked-for-new-prize-created-in-memory-of-armenian-genocide.html?emc=eta1&referer=
- ↑ «Timeline Photos - Humans of New York - Facebook»։ facebook.com
- ↑ «Humans of New York Raises $2 Million to End Forced Labor in Pakistan»։ NBC News։ August 18, 2015։ Վերցված է 2015-08-19
- ↑ Օգնելով անտեսվածներին