Սամվել Սրապյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սրապյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծննդավայր | Հյուսեյնիկ, Խարբերդի գավառ, Խարբերդի նահանգ |
---|---|
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան (1918) |
Մասնագիտություն | բժիշկ |
Սամվել Սրապյան (?, Հյուսեյնիկ, Խարբերդի գավառ, Խարբերդի նահանգ- ?), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի, իր ծննդավայր Հյուսեյնիկ գյուղում ուսուցիչ է աշխատել։ 1918 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1918 թվականին զորակոչվել է օսմանյան բանակ և զինվորական բժիշկ ծառայել։ 1918 թվականին՝ զինադադարից քիչ առաջ Պաղեստինում գերի է ընկել անգլիացիներին։ Ծառայությունը շարունակել է անգլիական բանակի առողջապահական բաժնում։ Հետագայում վերադարձել է Բեյրութ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հիւսէյնիկ, խմբագիր՝ Կ. Ահարոնեան, Պոսթըն, 1965։
Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։