Սամվել Սուքիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Սամվել Սուքիասյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1957(1957-11-24) (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Armenian Soviet Socialist Republic (1952–1990).svg Հայկական ԽՍՀ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1981)
Մասնագիտությունհոգեբույժ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1996) և պրոֆեսոր (2001)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան, Երևանի պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան

Սամվել Հրանտի Սուքիասյան (նոյեմբերի 24, 1957(1957-11-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հոգեբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1996), պրոֆեսոր (2001)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամվել Սուքիասյանը ծնվել է 1957 թվականին Երևանում։ 1981 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժպրոֆիլակտիկ ֆակուլտետը։ 1987-1993 թվականներին աշխատել է նույն ինստիտուտի հոգեբուժության և բժշկական հոգեբանության, 1992 թվականից Ազգային առողջապահության ինստիտուտի հոգեբուժության, հոգեթերապիայի և բժշկական հոգեբանության, 2004 թվականից՝ սթրեսաբանության, 1995 թվականից ՀԲԻ հոգեկան առողջության և հոգեբուժության ամբիոններում, 1993-2000 թվականներին՝ «Սթրես» հոգեկան առողջության կենտրոնի փոխտնօրեն, 2000 թվականից՝ տնօրեն[1], 2012 թվականից՝ «Արթ-Մեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի հոգեկան առողջության վերականգնման «Սթրես+» բաժնի վարիչ, 2013 թվականից՝ «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի «Սթրես» հոգեկան առողջության վերականգնման կենտրոնի կլինիկայի ղեկավար[2]։

1999-2001 թվականներին եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ։

2007 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի սոցիալական հոգեբանության ‎ֆ‎ակուլտետում, 2011-2012 թվականներին՝ Երևանի պետական բժշկական համալսարանի հոգեբուժության ‎ամբիոնի պրոֆեսոր, 2011 թվականից՝ Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր[3], 2012 թվականից՝ Հայկական բժշկական ինստիտուտի հոգեկան առողջության և հոգեբուժության ամբիոնի վարիչ։

Աշխատանքները վերաբերում են սոմատիզացված հոգեկան խանգարումներին, աթերոսկլերոտիկ սակավամտության կլինիկաշերտագրական հետազոտություններին[4], սոցիալ-քաղաքական գործընթացների հոգեախտաբանությանը, հետտրավմատիկ սթրեսային խանգարումներին։ Հեղինակ է 300-ից ավելի գիտական հոդվածների, թեզիսների, ձեռագրերի, դասագրքերի, մենագրությունների, մեթոդական ձեռնարկների։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի հոգեբույժների ընկերության անդամ, 1994
  • Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ, 1996
  • «Փսիխեա» հոգեկան առողջության ընկերության հիմնադիր-նախագահ, 1997
  • Կենսաբանական հոգեբուժության համաշխարհային ֆեդերացիայի անդամ, 2001
  • Կենսաբանական հոգեբուժության հայկական ընկերության նախագահ, 2001-2013
  • Վաղ փսիխոզի համաշխարհային ընկերության անդամ, 2001
  • Կենսահոգեբանության ռուսական ընկերության անդամ, 2003
  • Հայկական հոգեբուժական ասոցիացիայի անդամ, գիտական քարտուղար, 2009
  • Հոգեկան առողջության հայկական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ, 2009
  • Հոգեկան առողջության հայկական հանդեսի պատասխանատու քարտուղար, 2014
  • «Modern European Researches Journal»-ի խմբագրական խորհրդի անդամ, Սալցբուրգ, Ավստրիա, 2015
  • Հոգեբուժության գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, Մոսկվա, 2003
  • Հոգեկան առողջության հայկական ամսագրի պատասխանատու խմբագիր, 2014

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մենագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Соматизированные психические нарушения (клиническая концепция развития). - Ереван, 1996. - 218 с.
  • Этнос, семья, невроз. - Ереван, 1996. - 156 с.
  • Агрессия: социальный или биологический феномен? - Ереван, 2002, Изд-во, Асогикե. - 177 с.
  • Стресс и постстрессовые расстройства: личность и общество. - Ереван, Изд-во, Асогикե, 2003. - 343С. (Тадевосян А.С., Чшмаритян С.С., Манасян Н.Г.)
  • История болезни цивилизации: диагноз терроризм (по¬пытка психопатологического анализа). / Сукиасян С.Г. / Предисловие С.С. Чшмаритяна - Ереван, изд-во, Асогик, 2005. - 266 с.
  • Заметки психиатра: бить или не трубить. / Сукиасян С.Г. - Ереван, “Антарес”, 2010. - 152 с.
  • Проблемы пограничной психиатрии в общемедицинской сети: данные клинико-эпидемиологического исследования. / Сукиасян С.Г. Изд-во, Palmarium Academic Publishingե, AV Akademikerverlag GmbH& Co. KG. - 229 с.: ISBN 978-3-659-98581-2.
  • Посттравматическое стрессовое расстройство / Под ред. В.А. Солдаткина; (Авторский коллектив: Агибалова Т.В., Александровский Ю.А., Бочеева Е.А… Сукиасян С.Г….); ГБОУ ВПО РостГМУ Минздрава России. - Ростов н/Д: Изд-во РостГМУ, 2015. - 624 с.
  • Природа и психика человека: точка зрения психиатра. – LAP LAMBERT Academic Publishing RU, 2017. – 165 с.: ISBN 978-3-330-07863-5

Ուսումնական ձեռնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Психосоматические соотношения: соматопсихические, психосоматиче¬ские и соматоформные психические расстройства: краткое руководство для врачей. - Ереван, 2002, Изд-во, Асогикե. - 68 с.
  • Корсакова Н.К., Медведев А.В., Балашова Е.Ю., Щербакова Н.П., Сукиасян С.Г., Вавилов С.Б. / Роль подкорковых структур мозга в формировании симптомов нарушения психических функций при сосудистой деменции. // Хрестоматия по нейропсихологии / отв. ред. Хомская Е.Д. - М.: Институт общегуманитарных исследований, Московский психолого-социальный институт, 2004. - 896 с. Раздел XII. Нейропсихология позднего возраста.
  • Սուքիասյան Ս.Հ., Մարգարյան Ս.Պ. Հոգեբուժություն. Մաս 1. - Երևան, “Ասողիկ” հրատարակչություն, 2006. - 193 էջ. (դասագիրք).
  • Սուքիասյան Ս.Հ., Մարգարյան Ս.Պ. Հոգեբուժություն. Մաս 2. - Երևան 2007. - Երևան, “Ասողիկ” հրատարակչություն, 2007. - 326 էջ. (դասագիրք).

Գիտական ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Стрессология - наука о страдании. - Ереван, 1997. - 343 с.
  • Психическое здоровье и христианство: сотрудничество и преодоление: Сборник научных трудов. / Под ред. С.Г. Сукиасяна и С.С. Чшмаритяна. - Ереван, Изд-во, Асогикե, 2001. - 176 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]