Սամվել Հարությունյան (պետական գործիչ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սամվել Հարությունյան (այլ կիրառումներ)
Սամվել Հարությունյան | |
Կրթություն՝ | Երևանի պետական համալսարան (1977) |
---|---|
Գիտական աստիճան՝ | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն՝ | ֆիզիկոս և պետական գործիչ |
Ծննդյան օր | հուլիսի 19, 1955[1] (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայկական ԽՍՀ |
Պարգևներ |
Սամվել Գառնիկի Հարությունյան (հուլիսի 19, 1955[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս, գիտնական, ՀՀ պետական գործիչ, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972-1977 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը՝ «մոլեկուլային ֆիզիկա» մասնագիտությամբ, կենսաֆիզիկոսի որակավորմամբ։
- 1977-1981 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան՝ հեռակա ուսուցմամբ։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր[2]։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977-1981 թթ. - ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ։
- 1981-1983 թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ավագ լաբորանտ։
- 1983-1985 թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող։
- 1985-1988 թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող։
- 1988-1991 թթ. - աշխատել է Ֆլորենցիայի համալսարանում (Իտալիա) որպես հրավիրված պրոֆեսոր։
- 1991-1992 թթ. - ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից մակրոմոլեկուլների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող։
- 1992-1994 թթ. - ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնին կից մակրոմոլեկուլների ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի վարիչ։
- 1994-2000 թթ. - ԵՊՀ մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի վարիչ։
- 2000-2006 թթ. - ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան։
- 2006-2007 թթ. - ԵՊՀ պրոռեկտոր գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով։
- 2007-2019 թթ. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգում գործող գիտության պետական կոմիտեի նախագահ[3]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք զավակ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պրոխորովյան մրցանակ» (2009)։
- ԵՊՀ Ոսկե մեդալ (2009)։
- Սերգեյ Պավլովիչ Կորոլյովի անվան մեդալ (2009)։
- ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ (2014)։
- Մովսես Խորենացու մեդալ, 2017[4]
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյան 2007 թ. նոյեմբերի 20-ից |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10581
- ↑ «Սամվել Գառնիկի Հարությունյան». ysu.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ Ս. Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
|