Սամվել Ավետիսյան (գործարար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սամվել Ավետիսյան
Ծնվել էմարտի 8, 1960(1960-03-08)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՖիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ձեռնարկատեր

Սամվել Ռաֆիկի Ավետիսյան (մարտի 8, 1960(1960-03-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թ. մարտի 8-ին Երևանում։ 1983 թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ 1983-1984 թթ. Վարդենիսի ֆուտբոլի մասնագիտացված դպրոցում աշխատել է մարզիչ, 1984-1991 թթ. Երևանի թիվ 11 միջնակարգ դպրոցում՝ ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ 1991-1999 թթ. եղել է «Ռաֆայել» առևտրաարտադրական կոոպերատիվի նախագահ։

1999 թ. հուլիսի 6-ին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 15 ընտրատարածքից։ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում ընդգրկված չի եղել, 2001 թ. ապրիլից՝ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երկու երեխա[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]