Սամվել Առաքելյան
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 14, 1961 (61 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Հայ |
Կրոն | Քրիստոնյա |
Մասնագիտություն | դերասան |
Երեխա(ներ) | ՈՒնի երկու երեխա՝ աղջիկ, տղա։ |
Պարգևներ և մրցանակներ | ![]() |
niko.is-best.net | |
Սամվել Վարանցովի Առաքելյան (նոյեմբերի 14, 1961, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1961 թվականի նոյեմբերի 14-ին-ին Գյումրի (նախկինում Լենինական) քաղաքում։ Ամուսնացած է, ունի երկու երեխա՝ աղջիկ, տղա[2]։Սովորել և ավարտել է Լենինականի թիվ 35 միջնակարգ դպրոցը, Մերկուրովի անվան նկարչական դպրոցը և Թիվ 10 գեղարվեստի ուսումնարանի կերամիկայի բաժինը։ 1974 թ.-ին հաճախել է Տեքստիլագրոծների մշակույթի պալատի թատերական ինքնագործ խմբակ։ 1975 թ.-ին հաճախել է Ասք. Մռավյանի անվան դրամատիկ թատրոն որպես՝ սիրող աշխատակից։ 1978 թ.-ին ընդունվել է Ասք.Մռավյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիա։ 1980-82 թթ. նոյեմբերի 14-ին զորակոչվել է սովետական բանակ։ Վերադարձել նոյեմբերի 14-ին ավագ սերժանտի կոչումով[3]։
1982 թ.-ին աշխատել է բեմի մոնտաժող բանվոր, բեմի մեքենավար, ռեժիսորի օգնական տեխնիկական գծով և նկարել է թատրոնի ներկայացումների աֆիշաները։ 1986 թ.-ից թատերական միության անդամ է։ 1986 թ.-ին հատուկ հրավերք է ստացել ,«ՈՒրախ Գյումրի» հումորի տուն։ Աշխատելու թե որպես դերասան թե որպես բեմի մեքենավար։ 1988 թ.-ին աղետալի երկրաշարժից հետո ստացել է առաջին կարգի որակավորում և մտել հիմնական կազմ։ 1991 թ.-ին թատրոնի երիտասարդ շնորհալի դերասանների հետ բացեցել են «Մենք» երգիծանք և սատիայի թատրոնը։ Որտեղ աշխատել է և դերասան եւ փոխտնօրեն։ 1998 թ.-ին հատուկ հրավերք է ստացել «Շանթ» հեռուստաընկերությունից, աշխատելու հաղորդավար եւ որպես դերասան, նկարահանվել է «Շանթ» հեռուստաընկերության կողմից նկարահանած մոտ 20 երգիծական տեսաֆիլմերում։ 1998 թ.-ին հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում։ 2000 թ.-ին ԱՄՆ-ում իր նախաձեռնությամբ նկարահանվեց «Վագր» երգիծական տեսաֆիլմը։ 2001 թ.-ին ԱՄՆ-ում մասնակցել է «Պոլոզ Մուկուչ 120» հումորի փառատոնին և արժանացել ոսկե արձանիկ առաջին մրցանակի։ 2004 թ.- ին աշխատել է «Հայ TV» հեռուստաընկերությունում «Ըշտը ծրագիր» նախագծով, ինչպես նաև «Ծոլիվուդ» ստեղծագործական խմբում՝ նկարահանվելով մոտ 10 երգիծական տեսաֆիլմերում։ 2006 թ.-ին որպես հայ արվեստի նվիրյալ ստացել է հատուկ մրցանակ և պատվոգիր։ 2006 թ.-ին մասնակցել է «Ֆայտոն Ալեք» հումորի փառատոնին և լավագույն հումորի համար արժանացել Գրան Պրի Ոսկե սկավառակի։ 2007 թ.-ին իր նախաձեռնությամբ, իր իսկ սցենարի տերբերակով բեմադրվեց «Տաքսի-տաքսի» տրագիկոմեդիան մոտ 40 ներկայացում, որտեղ խաղում էր Կնյազի դերը։ 2008 թ.- ին նկարահանվել է «Աշնան Ծիրան» գեղ. ֆիլմում էլոկտրիկ Ռուբոյի կերպարում։ 2009 թ.- ին նկարահանվեց իր իսկ նախաձեռնությամբ «Տաքսի-տաքսի» ներկայացման հեռուստատեսային տարբերակը։ 2010 թ.- ին մասնակցել է «Ոսկե Մուշուրբա» մրցանակաբաշխությանը և արժանացել «Ոսկե Մուշուրբա» մրցանակին։ 2010 թ.-ին Գյումրիի քաղաքապետի կողմից արժանացել է արվեստի բնագավառում «Վաստակաշատ Գյումրեցի» տիտղոսին։ 2015 թ.-ին թատերական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Վարչապետի ոսկե հուշամեդալով[4]։ Արվեստի բնագավառում հայրենիքին մատուցած ծառայության համար՝ պարգևատրվել է Հովհաննես Թումանյանի հուշամեդալով։ 2019 թ.-ին Հայրենիքի մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է «Առյուծ Ֆիդայի» մեդալով։ 2020 թ.-ին Ազգային մշակույթը պահպանելու համար պարգևատրվել է «Սայաթ նովա» մեդալով[5]։ 2022 թ.-ին Պարգևատրվել է ՀՀ «ՀՐԱԴԱԴԱՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՈՐՍՏԻ ՑԱՎ» Հ/Կ «Տիգրան Մեծ» հուշամեդալով[6]։

Թատերական ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գ.Սունդուկյան «Քանդած օջախ»՝ Միխո
- Ն.Գոգոլ «Ռևիզոր»՝ Միշկա
- «Կարոտ»՝ Կուզբիչ Գարե
- Ն.Դումբաձե «Մեղադրական եզրակացություն»՝ Մոչխաշվիլի
- «Հերակլեսի չիրագործված սխրանքը»՝ Պոլիբիոս
- Գ.Սունդուկյան «Փուղի զորութինը»՝ Սամվել
- Ժ.Անանյան «Տաքսի-տաքսի»՝ Կնյազ
- Գ.Սարգսյան «Մեսրոպ Մաշտոց»՝ Գավաշ
- Հայ դասականներ «Երեք կաթիլ բարություն»՝ Խաչիկ, Լուսանկարիչ
- Վ.Այգեկցի «Խելոքներն ու հիմարները»՝ Իմաստուն, Դատախազ, Վաճառական
- Հ.Թումանյան «Տերն ու ծառան»՝ Սափրիչ
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարահանվել է նաև գեղարվեստական ֆիլմերում.
- Մ.Պողոսյան «Սարեր, արև և սեր»՝ Խաչիկ
- Հ.Կբեյան «Դե տժժա»՝ Այլանդակ Աբո
- «Աշնան Ծիրան»՝ Էլեկտրիկ Ռուբո
- «Հրեշների գայլը»՝ Միհրան
Տեսագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաղորդում՝ Գյումրին և գյումրեցիները[11]
- Համի ուժը, 2-րդ եթերաշրջան, Թողարկում 1[12]
- ՀԱՄՈՎ ՌԻՆԳ - Սամվել Առաքելյան (Նիկո) և Սամվել Գրիգորյան[13]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Իմ մասին»
- ↑ «Սամվել Վարանցովի Առաքելյան «Նիկո»»
- ↑ «Իմ մասին»
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ e-gov.am։ Վերցված է 2022-10-04
- ↑ «Իմ մասին»
- ↑ (hy-AM) Պարգևատրումներ 🎭🥇🥈🥉🏅🎖, https://www.youtube.com/watch?v=xu8z4tsOv7k, վերցված է 2022-10-03
- ↑ «Սամվել առաքելյան»
- ↑ (hy-AM) Հատված՝ «Մայլից Մայլա» բեմադրությունից։, https://www.youtube.com/watch?v=AJLTDWoxJeA, վերցված է 2022-10-03
- ↑ «Սամվել առաքելյան»
- ↑ (hy-AM) Վարդան Վարդանյանի նոր գեղ. «Կաթիլ» Ֆիլմը։ Շուտով, https://www.youtube.com/watch?v=hTuiFwtsI8k, վերցված է 2022-10-03
- ↑ (hy-AM) Gyumrin yev gyumreciner@, https://www.youtube.com/watch?v=6vYQeWXNR-4, վերցված է 2022-10-02
- ↑ (hy-AM) Համի ուժը, 2-րդ եթերաշրջան, Թողարկում 1 / Taste Power, https://www.youtube.com/watch?v=QUVQfALg1BA, վերցված է 2022-10-02
- ↑ (hy-AM) ՀԱՄՈՎ ՌԻՆԳ - Սամվել Առաքելյան (Նիկո) և Սամվել Գրիգորյան, https://www.youtube.com/watch?v=fIPvQ7TGcWQ, վերցված է 2022-10-02