Սամսոն Համլետի Լենինգրադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սամսոն Համլետի Լենինգրադով
Giraffa camelopardalis Reticulas Samson 2014 02.jpg
ՏեսակՀյուսիսային ընձուղտ
Ծնվել էօգոստոսի 5, 1993(1993-08-05) (26 տարեկան)
Giraffa Samson in Moscow Zoo Վիքիպահեստում

Սամսոն Համլետի Լենինգրադով (ծնվել է 1993 թվականի օգոստոսի 5-ին, Սանկտ Պետերբուրգում), արու ընձուղտ, Մոսկվայի կենդանաբանական այգու դիտարժան գլխավոր օբյեկտներից մեկը և «կենդանի թալիսմանը»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամսոն Լենինգրադովը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 5-ին Լենինգրադի կենդանաբանական այգում: Նրա ծնողները ծագումով Դանիայից էին՝ ընձուղտներ Համլետը և Լուգան: Երկու տարեկանում տեղափոխվել է Մոսկվա, տեղավորվել է մոսկովյան կենդանաբանական այգու առանձին մեծավանդակում («Ընձուղտի տուն»), «հին» տարածքի ամենահին՝ դեռևս 1892 թվականին կառուցված տեղանքում: Սամսոնը դարձավ կենդանաբանական այգու միակ լրիվ անուն ստացած բնակիչը: Նա շատ արագ ժողովրդականություն ձեռք բերեց այցելուների շրջանում, չնայած նրան, որ կանդանաբանական այգում այլ ընձուղտներ ևս կան, որոնք ապրում են վագերաձիերի հետ միևնույն մեծավանդակում: Սամսոնի հասակը մոտ 5 մետր է, քաշը՝ մոտ 700 կգ: Ավելի քան 15 տարի Սամսոնի հետ աշխատում է տեսուչ, նախկինում՝ էլեկտրոնիկայի ինժեներ, Սերգեյ Գրիգորևիչ Գրոզդովը:

Սամսոն Հալետովիչի ծննդյան 20-ամյակի առթիվ 2013 թվականի օգոստոսին մոսկովյան կենդանաբանական այգում շրագրվել են տոնակատարություններ: Սակայն հուլիսի 9-ի իրադարձությունների հետ կապված, որի ժամանակ մի շարք մարդիկ կոտրվածքներ ստացան, տոնակատարության հարցը մնաց չլուծված:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական շրջանում այգում Սամսոնի համար ընտրվել էր էգ ընձուղտ Լյուբան, որին կենդանաբանական այգուն նվիրել էին Ֆրանսիայից ժամանած բարերարներ Վիլդենշտեյն ամուսինները: Սակայն Վայրի կենդանիների բուծման ամերիկյան կենտրոնից տեղափոխման ժամանակ Լյուբան կոտրեց ոտքը: Չնայած իրականցված երկու վիրահատություններին՝ Լյուբան մահացավ: 2004 թվականի հոկտեմբերին այն նույն ամուսինները՝ Լյուբով և Ալեք Վիլդենշտեյնները կենդանաբանական այգուն ևս մեկ անգամ օգնեցին՝ Սամսոնի համար զուգընկեր ընտրելով Թվիգին (Դոսյային) African Safari Wildlife Park»-ից[1]: Վերջինս ընդամենը 14 ամսական էր, բայց հարաբերությունները ընձուղտների միջև դասավորվեցին: Մի առավոտ Դոսյային գտան մահացած[2]: Նրա մահվան պատճառը մինչ այժմ պարզաբանված չէ, հավանական է, որ մահը վրա է հասել սիբիրյան խոցի դեմ պատվասման հետևանքով առաջացած ալերգիայից: Այդ ժամանակվանից ի վեր Սամսոնն իր մեծավանդակում ապրում է միայնակ:

Մեկ օրում Սամսոնն ուտում է 11 կգ բանջարեղեն, 4 կգ միրգ, 6 կգ հաց, 3-ական կգ չոր խոտ և համակցված կեր: Շատ սիրում է ուռենու թարմ ճյուղեր, բանան և գազար: Սամսոն Լենինգրադովը շատ շփվող, բարեհոգի և ըմբռնող ընձուղտ է, հանրության սիրելին է, ով կարողանում է զվարճացնել մարդկանց:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]