Լուգա (ընձուղտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուգա
Տեսակառանձնյակ
Սեռիգական
Ծնվել էհոկտեմբերի 31, 1981(1981-10-31)
ԾննդավայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Սատկել էփետրվարի 15, 2017(2017-02-15) (35 տարեկան)
Սատկելու վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ՁագերՍամսոն Համլետի Լենինգրադով
 Luga (giraffes) Վիքիպահեստում

Լուգա (հոկտեմբերի 31, 1981(1981-10-31), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 15, 2017(2017-02-15), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), էգ ընձուղտ, լենինգրադյան կենդանաբանական այգու դիտարժան գլխավոր օբյեկտներից մեկը։ Ծնվել է Լենինգրադի կենդանաբանական այգում, որտեղ էլ ապրել է 35 տարի (չնայած այն բանին, որ անազատության մեջ ընձուղտներն ապրում են առավելագույնը 25 տարի)[1]։ Եղել է անազատության մեջ ամենածեր ընձուղտն աշխարհում[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուգայի ցեղի սկզբնավորումը պաշտոնապես սկսվում է 1956 թվականից։ Այդ նույն թվականին Հարավային Աֆրիկայից բերվել է երեքամյա ընձուղտների մի զույգ։ Նրանց անուններն էին Տղա և Ժուլետտա։ Լուգան Տղայի և Ժուլետտայի թոռնուհին է։ Ընձուղտն իր անունը ստացել է Լուգա քաղաքի պատվին[4][5]։

2016 թվականին Լուգան յոթ ընձուղտների մայր է դարձել, նրա ձագերից մեկը Սամսոն Համլետի Լենինգրադովն է։ Նրա ձագերի մեծ մասը բաշխվել են տարբեր կենդանաբանական այգիներին, մոր հետ մնացել է միայն դուստրը՝ Սոֆիան։ Լուգան տաքարյուն է, նա սիրում է սնունդ ընդունել այցելուներից, երբեմն խուլիգանություններ է անում։ Չնայած իր առաջացած տարիքին, ընձուղտի լավ տեսք ունի և լավ է զգում իրեն։ Ըստ կենդանաբանական այգու աշխատակցի՝

Լուգան սիրում է սնունդ մուրալ այցելուներից։ Մոտենում է մարդկանց, գլուխը խոնարհում է։ Ցանկապատերը ցածր են, և մարդիկ կերակրում են նրան։ Լավ է, երբ խնձոր կամ գազար են տալիս։ Շատերը, չմտածելով հետևանքների մասին, ընձուղտին կերակրում են չիպսերով կամ քաղցրեղենով, մինչդեռ ընդամենի մի քանի կտոր քաղցրեղենը կարող է առաջացնել ստամոքսի ծանր խանգարումներ խոտով սնվող կենդանու մոտ։

2014 թվականին կենդանաբանական այգին շքեղորեն տոնեց Լուգայի 33-ամյակը[6]։ 2016 թվականի նոյեմբերի 4-ին կենդանաբանական այգում տեղի ունեցավ տոնակատարություն 35-ամյա հոբելյարի պատվին։ Այցելուներին առաջարկվել են ինտերակտիվ խաղեր խաղալ, ինչպես նաև ցուցադրվել են կենդանաբանական այգու պայմաններում ապրող ընձուղտների կյանքի առանձնահատկությունները[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Жираф Луга отметит 35-й день рождения в Ленинградском зоопарке». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. «Самый старый жираф в мире отмечает юбилей в Ленинградском зоопарке». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  3. Жираф-долгожительница отметила юбилей в Ленинградском зоопарке
  4. Юбиляр из зоопарка. Как живет самый старый жираф в Европе
  5. «Жираф Луга из Ленинградского зоопарка отмечает юбилей». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. В Ленинградском зоопарке жираф Луга отмечает 33-летие
  7. 35 лет отметит жираф Луга в Ленинградском зоопарке