Սամուել Սանչես
Անձնական տվյալներ | |
---|---|
Ամբողջական անուն | Սամուել Սանչես Գոնսալես |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մականուն | Սամու, Սամմի |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 5, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Օվիեդո, Իսպանիա |
Հասակ | 1,81 սմ |
Քաշ | 68 կգ |
Ներկա թիմ | BMC |
Մասնագիտացում | մայրուղի |
Սամուել «Սամու» Սանչես Գոնսալես[1] (փետրվարի 5, 1978, Օվիեդո, Oviedo Province, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ հեծանվորդ, հանդես է գալիս BMC թիմում[2]։ Նա Ամառային օլիմպիական խաղեր 2008-ի տղամարդկանց մայրուղային հեծանվավազքի ոսկե մեդալակիր է։ Վերջին տարիներին հանդես է գալիս բարձունքային հեծանվավազքում։ Նա նաև հայտնի է, որպես պելոտոնի լավագույն վարպետներից մեկը։ Նա ավարտել է Տուր դը Ֆրանսի լավագույն վեցյակում երեք անգամ և Վուելտա Իսպանիայի լավագույն տասնյակում 6 անգամ։ Նա նաև հաղթել է Վուելտա Բուրգոսում 2010 թվականին և Բասկերի երկրի տուրում 2012 թվականին։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2000 թվականին իսպանական EUS թիմում և մնացել է այնտեղ մինչև 2013 թվականը[3]։
Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին Սանչեսը գրավել է 6-րդ տեղը Լիեժ-Բաստոն-Լիեժ մրցավազքում և Բասկերի երկրի տուրում զբաղեցրել է երրորդ տեղը։ Մյուս տարի նա չորրորդն էր Լիեժ-Բաստոն-Լիեժ մրցավազքում և 15-րդը իր առաջին Վուելտա Իսպանիայում։ Նա իր առաջին մեծ հաղթանակը տոնեց 2005 թվականին, երբ հաղթեց Վուլետա Իսպանիայի 13-րդ մրցափուլում` ընդհանուր դասակարգմամբ ավարտելով 11-րդ տեղում։ Երբ Ռոբերտո Էրասը որակազրկվեց դոպինգ օգտագործելու պատճառով, Սանչեսը բարձրացավ 10-րդ դիրք։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Nick Legan (հուլիսի 14, 2009)։ «Tour de France Pro Bike: Stage 12 winner Sammy Sanchez’s Olympic champ bike»։ VeloNews։ Competitor Group, Inc.։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է ապրիլի 24, 2011
- ↑ «Samuel Sanchez joins BMC Racing for 2014»։ VeloNews (Competitor Group, Inc.)։ փետրվարի 2, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է փետրվարի 2, 2014
- ↑ Urraburu Benito (հոկտեմբերի 21, 2012)։ «Euskaltel ya tiene completo su equipo para 2013 con diez nuevos fichajes» [Euskaltel team already full for 2013 with ten new signings]։ El Diario Vasco (Spanish) (Grupo Vocento)։ Վերցված է հունվարի 5, 2013
|