Սամոբոր դղյակ
![]() | |
Տեսակ | դղյակ |
Տեղագրություն | Սամոբոր (քաղաք, Խորվաթիա) |
Վարչական միավոր | Zagreb County? |
Երկիր | Խորվաթիա |
Շինանյութ | քար |
Ավերվել է | 19-րդ դար |
![]() | |
![]() | |
![]() | |
![]() |
Սամոբոր դղյակ (խորվ.՝ Stari grad Samobor), ավերված դղյակ Թեպեչ բլրի գագաթին, Սամոբոր քաղաքում, Խորվաթիա։ Մինչ այժմ կարելի է տարբերել հին ավերակները, վիթխարի դարպասները և պատերի մեծ մասը[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը կառուցել է բլրի գագաթին, Սավա գետի հովտի հյուսիս-արևմտյան մասում գտնվող կարևոր ճանապարհների խաչմերուկում, միջնադարյան առևտրային քաղաք՝ Սամոբորի վերևում։ Այն կառուցվել է 1260-1264-ական թվականներին, բոհեմյան արքա՝ Օտկար 2-րդի կողմնակիցների կողմից, որը այդ ժամանակ պատերազմում էր հունգարացի թագավոր՝ Իշտվան 5-րդի դեմ։ Խորվաթա-հունգարական ուժերը՝ Օկիչ իշխանի գլխավորությամբ գրավում են դղյակը, ինչի համար իշխանին շնորհել են Սամոբոր քաղաքը և տեղի հարկերը հավաքելու իրավունքը։ Ի սկզբանե այն քարե դղյակ էր, որը կառուցվել էր ժայռային ելուստի վրա։ Այն բաղկացած էր երեք մասերից։ Կենտրոնական մասը հանդիսսանում է ամրոցի հնագույն հատվածը։ Կենտրոնական մասի հարավ-արևելյան հատվածում տեղակայված էր բարձր պահակային աշտարակ, որի ավերակները ամրոցի պահպանված միակ ինքնօրինակ մասն էին։ Պահակային աշտարակի կողքին տեղակայված է կիսակլոր աշտարակ` սուրբ Աննայի փոքրիկ գոթական մատուռով, որը կառուցվել է 16-րդ դարի երեսունական թվականներին[2]։ Այդ ընթացքում սկսել է ամրոցի վերակառուցումը, որը իրականացվել էր ամրոցի կենտրոնական մասի դեպի հյուսիս ընդարձակմամբ։ 17-18-րդ դարերում շարունակվել է ամրոցի թարմացումն ու վերակառուցումը[3]։ Ամրոցի ներսում կառուցված վերջին շենքը հարավային մասում կառուցված երեք հարկանի տունն էր, որը դղյակի վերին հատվածների հետ ձևավորում է ներքին բակը։ Այս շենքը դղյակը նախնական ամրաշինական նշանակությունից վերափոխել է բարոկկո ոճի քաղաքամերձ դղյակի։ Դղյակի վեջին բնակիչները լքել են այն18-րդ դարի վերջում, որի արդյունքում դղյակը աստիճանաբար ավերվել է։
Հայտնի տերեր և կառավարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի առաջին հայտնի տերը սլավոնական Բաբոնիչիների տոհմն էր։ Նրանցից հետո ամրոցը անցել է հունգար-խորվաթական արքաների տիրաետության տակ։ 15-րդ դարում ամրոցը դարձել է Ցելե կոմսերի սեփականությունը, իսկ 16-րդ դարի սկզբին այն պատկանել է ֆեոդալական Ֆրանկոպանների տոհմին։ Տարբեր ժամանակաշրջաններում ամրոցի տերերը շատ հայտնի տոհմեր են եղել։ Ամրոցի վերջին տերերը, ովքեր ապրել են այնտեղ Էրդելի-Կուլմեր կոմսերն էին։ 1902 թվականին Սամոբոր քաղաքի մունիցիպալ խորհուրդը ամրոցը գնել է Մոնտուկուչչոլի ընտանիքից, և այդ ժամանակից սկսած ամրոցը և հարակից տարածքը ծառայում են որպես զբոսախնջույքների վայր[4]։
Վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այժմ Սամբոր ամրոցը միայն տպավորիչ ավերակ է Վուգրինշակ առվակի վրա, Սմոբոր քաղաքի կենտրոնում, չնայած գոյություն ունի ամրոցի վերակառուցման ծրագիր։ Այժմ վերականգնվել են միայն մատուռի պատերը, որոնց համար օգտագործվել են քարեր` ավերված ամրոցի տարբեր մասերից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Stari grad ponad Samobora»։ Hrvatska radiotelevizija։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-21-ին։ Վերցված է 2018-05-20
- ↑ «Turistički klaster po Sutli i Žumberku | Klaster | Objekti | Stari grad Samobor»։ www.sutla-zumberak.hr։ Արխիվացված է օրիգինալից 2018-05-14-ին։ Վերցված է 2018-05-20
- ↑ «Turistička zajednica Zagrebačke županije» (խորվաթերեն)։ Turistička zajednica Zagrebačke županije։ Վերցված է 2018-05-20
- ↑ «Službene stranice Grada Samobora - U obilasku gradom - Stari grad Samobor»։ 2010-03-28։ Վերցված է 2018-05-20