Jump to content

Սամիթի ձեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամիթ[1]
Սամիջի մաքուր եթերային յուղով սրվակ

Սամիթի ձեթ (լատին․՝ oleum anethi), եթերային յուղ, որը ստացվում է ծաղկող բույսի սերմերից կամ սամիթ բույսի ամբողջական կանաչ զանգվածից(Anethum graveolens):

Սենյակային ջերմաստիճանում թարմ սամիթին բնորոշ հոտով անգույն կամ փոքր-ինչ դեղնավուն հեղուկ է, ունի դառը կամֆարային (սկզբում), ապա քաղցր համ։

Ստացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայում սամիթի ձեթը սկսել են ստանալ XV—XVI դարերում՝ թորման գործընթացի յուրացման շրջանակներում։ Նախկինում խիստ առանձնացնում էին սերմերից և սամիթի ծաղկող կանաչից ջրային գոլորշով սամիթի ձեթի ստացումը։ Այժմ սամիթի ձեթն արտադրվում է սերմերի ամբողջական հասունության փուլում ամբողջական մանրացված բույսից։ Այս մեթոդը օգտագործվել է նաև ԽՍՀՄ գործարաններում, որտեղ այն սկսել են արտադրել 1960-ականների սկզբին՝ սննդի արդյունաբերության կարիքների համար։ ԽՍՀՄ-ում մեծ մասշտաբի առաջին արտադրությունը բացվել է Ուկրաինայում։ Հետագայում սամիթի ձեթ սկսեցին արտադրել Մոլդովայում և Կրասնոդարի երկրամասում։ 1976-1990 թվականներին ԽՍՀՄ-ում միջին արտադրությունը կազմում էր 35 տ/տարի։

Սամիթի ձեթի ավանդական արտադրողներն են հանդիսանում Ֆրանսիան և Արևելյան Եվրոպայի երկրները, ինչպես նաև ԱՄՆ[2]։

Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամիթի յուղի քիմիական բաղադրությունը անկայուն է։ Այն կախված է վերամշակման ենթարկված սամիթի և դրա սորտերի հասունության աստիճանից։ Սամիթի կանաչ մասերից ստացած յուղում գերակշռում է ալֆա-ֆելանդրենը (մինչև 60%, սովորաբար 10-20%)։ Բացի այդ, ներառում է 30-40% լիմոնեն, 3-10 % «սամիթի եթեր» (դիլեթեր,) և 30-40%՝ կարվոն։ Այս բաղադրիչով նաև սովորաբար ուղեկցվում են հիդրոկարբոնը, կարվեոլը և դիլլապիոլը։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սամիթի ձեթը օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ՝ որպես համեմունք։ Նրա կիրառումը օծանելիքի և կոսմետիկայի արտադրության մեջ մեծ չէ։ Ռուսաստանում սամիթի յուղից առանձնացնում են կարվոն և լիմոնեն՝ պարֆյումերային նպատակների համար[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բուսաբանական պատկերազարդում» Օտտո Վիլհելմի «Томе Flora von Deutschland, Österreich und der Schweiz, 1885» գրքից
  2. Սամիթի ձեթ, արտադրություն:
  3. М. В. Круглова и др., Масло-жировая пром., 1980, № 10, 28

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]