Սամեհան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամեհան
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ

Սամեհան (ծնված և մահվան թվականները անհայտ են), միջնադարյան հայ ճարտարապետ։

Ըստ շինարարական արձանագրության, որտեղ Սամեհանը կոչվում է «ճարտարապետ աբեղա» (դա ճարտարապետ բառի օգտագործման վաղագույն օրինակն է հայ վիմագրության մեջ), նա 980—985 թվականներին կառուցել է Հայկաձոր գյուղի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Այն ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ երկու զույգ որմնամույթերով, կառուցված է կարմիր գույնի տուֆի սրբատաշ քարերից, բավական լավ է պահպանված։ Ընդարձակ աղոթասրահը արևելքում ավարտվում է բեմի կիսաշրջանաձև խորանով, որի երկու կողմում ուղղանկյուն, փոքր աբսիդներով ավանդատներ են։ Միակ մուտքը հարավից է։ Գմբեթն ունի գլանաձև թմբուկ և ներսից զարդարված է որմնանկարներով։ Ճակատները (բացառությամբ արևմուտքի) մշակված են եռանկյունաձև կտրվածքով «հայկական» խորշերով։ Սամեհանի մեզ հայտնի այս միակ գործը Հայաստանի 10-րդ դարի լավագույն հուշարձաններից է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 156