Սակիչի Տոյոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սակիչի Տոյոդ ճապոնացի ձեռնարկատեր, գյուտարար և արդյունաբերող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1867 թվականի փետրվարի 14-ին ատաղձագործի ընտանիքում[1]։ 1878 թվականին ավարտել է տարրական դպրոցը։

Նա ընդգծել է, որ իր փիլիսոփայության կայացման վրա մեծապես ազդել է Սեմյուել Սմայլսի «Օգնիր ինքդ քեզ» գիրքը (1859)։

1890 թվականին ամեն օր մասնակցել է Տոկիոյում անցկացվող երկշաբաթյա 3-րդ ազգային արդյունաբերական ցուցահանդեսին և նույն թվականին ստացել վկայագիր։

1894 թվականի հունիսի 11-ին ծնվել է ավագ որդին՝ Կիիչիրոն։

1910 թվականին այցելել է Միացյալ Նահանգներ և Եվրոպա։

1929 թվականին վաճառել է բրիտանական «Platt Brothers & Co» ընկերության ավտոմատ ջուլհակի հաստոցի արտոնագիրը, իսկ ստացված գումարը Կիիտիրոն ներդրել է մարդատար մեքենայի ստեղծման գործում։

Մահացել է 1930 թվականի հոկտեմբերի 30-ին թոքաբորբից[2]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրի պատվին իր անվանումն է ստացել «Toyota Motor Corporation» ավտոմոբիլային ընկերությունը։

1988 թվականի հոկտեմբերի 30-ին նրա վերականգնված հայրենի տանը բացվել է հուշահամալիր[2]։

1967 թվականին ներկայացված «Toyota Century»-ի բարձր մակարդակի սրահը՝ Սակիչի Տոյոդայի ծննդյան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ ստացել է նրա անունը[3]։

Հիմնական գաղափարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1896 թվականին Ճապոնիայում ստեղծել է իր սեփական էլեկտրասնուցմամբ առաջին ջուլհակը՝ «Տոյոդա էլեկտրական ջուլհակ» անվամբ։

1897 թվականին գործընկերությունում հիմնել է «Otsukawa» տեքստիլ ֆաբրիկան, որտեղ աշխատել են էլեկտրական ջուլհակները[4]։

1910 թվականին հիմնադրել է «Toyota automatic cloth factory» մահուդի գործարանը։

1918 թվականին Շանհայում հիմնադրել է «Toyoda Boshoku Co.», իսկ 1921 թվականին՝ «Toyoda Boshoku Sho» կազմակերպությունները։

1924 թվականին հայտնագործել է աշխարհում առաջին ավտոմատ ջուլհակի հաստոցը, որտեղ մաքոքների փոխարինումը կատարվել է առանց հաստոցի աշխատանքը դադարեցնելու։

1926 թվականին հիմնադրել է «Toyoda Automatic Loom Works» ընկերությունը[5]։

Ձևակերպել է ձիդոկայի սկզբունքը (ինքնավարություն, ավտոմատ կերպով դադարում է խնդիրներ առաջանալու դեպքում), որը ներառված է Տոյոտայի արտադրական համակարգի մեջ[6], եթե թելը կտրվում է մեխանիկական հյուսվածքային մեքենայի վրա, հաստոցը պետք է անմիջապես կանգ առնի, որպեսզի օպերատորը ժամանակ և ջանքեր չկորցնի խոտանված գործվածքների արտադրության համար։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ականավոր վաստակի համար արժանացել է մի շարք մրցանակների[2].

  • 1912 թվական՝ կապույտ ժապավենով Պատվո մեդալ,
  • 1924 թվական՝ կապույտ ժապավենով Պատվո երկրորդ մեդալ,
  • 1926 թվական՝ կայսերական գյուտարարների ասոցիացիայի հուշամեդալ,
  • 1927 թվական՝ Սուրբ գանձի երրորդ աստիճանի շքանշան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.toyota-industries.com/company/history/toyoda_sakichi/
  2. 2,0 2,1 2,2 Мемориальный музей промышленности и технологии Хронология жизни Сакити Тоёда.
  3. Происхождение имен автомобилей на странице Toyota
  4. Mass W., Robertson A. From Textiles to Automobiles: Mechanical and Organizational Innovation in the Toyoda Enterprises, 1895-1933 // BUSINESS AND ECONOMIC HISTORY. — 1996. — Т. 25. — № 2. — С. 2.
  5. Лайкер Дж. Дао Toyota: 14 принципов менеджмента ведущей компании мира. — М.: Альпина Бизнес Букс, 2005. — С. 48-49. — ISBN 5-9614-0124-3
  6. Оно Т. Производственная система Тойоты. Уходя от массового производства. — М.: Институт комплексных стратегических исследований, 2008. — С. 128. — ISBN 978-5-902677-04-1