Սալվադոր Ագրա
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 11, 1991[1][2] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Vila do Conde, Porto District, Պորտուգալիա[3] | ||
Հասակ | 166 սանտիմետր | ||
Քաշ | 60 կիլոգրամ | ||
Դիրք | wing half և կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Սալվադոր Ժոզե Միլյազիշ Ագրա (պորտ.՝ Salvador José Milhazes Agra, նոյեմբերի 11, 1991[1][2], Vila do Conde, Porto District, Պորտուգալիա[3]), պորտուգալացի ֆուտբոլիստ, «Տոնդելա» ֆուտբոլային ակումբի եզրային կիսապաշտպան։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վարզիմ» ֆուտբոլային ակումբի սան է։ Ակումբի ավագ թիմում նորամուտ է ունեցել 2010/11 խաղաշրջանում և միանգամից դարձել է հիմնական խաղացող՝ առաջնությունում բաց թողնելով միայն մի խաղ։ Սակայն մրցաշրջանի արդյունքում «Վարզիմ»-ը դուրս է մնացել երկրորդ դիվիզիոնից։ 2011 թվականի հուլիսին տեղափոխվել է «Օլյանենսե»՝ ստորագրելով եռամյա պայմանագիր[4][5]։ Պորտուգալիայի առաջնությունում մեկնարկային խաղը խաղացել է 2011 թվականի օգոստոսի 13-ին՝ մասնակցելով «Սպորտինգի» դեմ խաղի վերջին 15 րոպեներին։
2012 թվականի հունվարին տրանսֆեր է ձևակերպել իսպանական «Ռեալ Բետիս»-ի հետ, որը 300 հազար եվրոյով ձեռք է բերել ֆուտբոլիստի նկատմամբ 60% իրավունք[6][7]։ Մինչև 2011/12 մրցաշրջանի ավարտը, ֆուտբոլիստը մնացել է իր նախկին ակումբում։ Իսպանիա տեղափոխվելով՝ ֆուտբոլիստը այդպես էլ չի դարձել հիմնական կազմի խաղացող՝ «Բետիս»-ի կազմում ընդհանուր առմամբ խաղալով 14 մրցախաղում։ Իսպանիայի առաջնությունում իր միակ գոլը խփել է 2012 թվականի սեպտեմբերի 28-ին «Ատլետիկո Մադրիդ»-ի դարպասին (2:4)[8]։ «Բետիս»-ը կիսապաշտպանին մի քանի անգամ վարձույթով է տվել իտալական «Սիենա»-ին[9] և Պորտուգալիայի ակումբներին[10]։ 2014/15 խաղաշրջանում «Բրագու»-ի կազմում վարձույթի իրավունքով դարձել է Պորտուգալիայի գավաթի եզրափակիչ փուլի մասնակից։
2015 թվականի հունիսին Ագրան հեռացել է «Բետիս»-ից և քառամյա պայմանագիր է կնքել Ֆունշալի «Նասոնալ»-ի հետ[11]։ Նոր ակումբում իր առաջին մրցաշրջանում առաջնությունում խաղացել է 34 խաղ և խփել է 9 գոլ՝ դառնալով ակումբի երկրորդ ռմբարկուն Տիկինյոյից (10) հետո։
Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես է եկել Պորտուգալիայի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։ 2010 թվականին մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակչում, դաշտ է դուրս եկել մի մրցախաղի ժամանակ, որտեղ պորտուգալացիները Խորվաթիային զիջել են 0:5 հաշվով[12]։
2016 թվականին ներառվել է երկրի օլիմպիական հավաքականում՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo PRISA, 1967.
- ↑ 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
- ↑ Wright, Christopher (2011-08-27)։ «Top level entertainment at Olhão»։ The Portugal News։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 2011-09-01
- ↑ Jorge Anjinho (2011-07-08)։ «Olhanense: Salvador Agra assina por três épocas» (պորտուգալերեն)։ Mais Futebol։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-10-ին։ Վերցված է 2011-09-01
- ↑ «… y el Betis ficha a Salvador Agra para la próxima temporada» (իսպաներեն)։ Sevilla Actualidad։ 2012-01-18։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին։ Վերցված է 2012-03-24
- ↑ «Salvador Agra, el descaro al servicio del Betis» (իսպաներեն)։ Betis Mobi։ 2012-01-19։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-03-24
- ↑ «Fútbol/Liga BBVA.– Crónica del Betis – Atlético de Madrid, 2:4» (իսպաներեն)։ Europa Press։ 2012-09-26։ Վերցված է 2016-06-09
- ↑ «Agra, cedido por el Betis al Siena» (իսպաներեն)։ Marca։ 2013-01-19։ Վերցված է 2016-06-09
- ↑ «El Betis sondeó la repesca de Agra, que seguirá en el Braga» (իսպաներեն)։ ABC։ 2014-06-08։ Վերցված է 2016-06-09
- ↑ «Salvador Agra quatro anos no Nacional» (պորտուգալերեն)։ Mais Futebol։ 2015-06-28։ Վերցված է 2016-06-09
- ↑ Матч Португалия-Хорватия. soccerway.com
|