Սալուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սալուն (անգլ.՝ saloon), ամերիկական բարերի ավանդական անվանումը, որը գոյություն ուներ Վայրի արևմուտքի ժամանակ։ Սալունի հաճախորդների մեջ կային` տրապերները, Կովբոյները, զինվորականները, հետախույզները, հանքափորերը պրոֆեսոնալ խաղացողները և կողոպտիչները։ Առաջին սալունը ստեղծվել է Բրաուն-Խոլում ժամանակակից Վայոմինգ նահանգի տարածքում 1822 թվականին տրապերների համար[1]։ 1880 թվականին սալունները ամբողջությամբ տարածված են Վայրի արևմուտքում օրինակ` Լիվենվորթ շրջանում (Կանզաս) կար մոտավորապես «150 սալուն»[2]։

Սրահների մեծ մասի բնութագրիչներից մեկը մուտքի դռան նման չղջիկն էր, որոնք տեղակայված էին մարդու ծնկների կամ կրծքավանդակի մակարդակում։ Հաճախ երկրորդ հարկը օգտագործվում է ինչպես հյուրասենյակ։ Սալունների մեծ մասը ուներ ծայրահեղ աղքատ կահավորություն, բայց մի քանիսը շքեղ էին կահավորված[3]։ Յուրաքանչյուր սալունի ճաշացանկում ներառված էին բազմազան ալկոհոլային ըմպելիքներ, որոնք հաճախ պատրաստվում էին կասկածելի բաղադրությունով և դրա համար անվանվում էին «թունավոր անհամ ըմպելիք»։ Ավելի հանրահայտ ըմպելիքը եղել է գարեջուրը (որը երբեմն եփվել է հենց սալունում), պահվելով դարակաշարի տակառների մեջ[4]։

Ավանդական զվարճալիքները սալուններում եղել են տարբեր ազարտային քարտի և ոսկրի խաղերի ձևով, իսկ հետագայում` բիլիարդ, բոուլինգ, դարթս, աղջիկներին պարի հրավիրելով և պիոնիստների խաղերով։

Սալունային կարծրատիպային պատկերը Վայրի Արևմուտքի մասին արվեստի գրեթե ցանկացած կտորի անբաժանելի հատկությունն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Saloons of the Old West»։ Legendsofamerica.com։ 2006-11-16։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2009-10-05 
  2. The Week: New York, Thursday, August 13, 1891, pg. 112
  3. «Old West Saloons Vintage Photographs — Damascus, Oregon Saloon»։ Legendsofamerica.com։ 2006-11-16։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2009-10-05 
  4. «Old West Saloons Vintage Photographs — Orange County, California»։ Legendsofamerica.com։ 2006-11-16։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2009-10-05