Սալոնիկի օլիմպիական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալոնիկի օլիմպիական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հունաստան
ՏեղագրությունՍալոնիկի մունիցիպալիտետ
ՎայրՍալոնիկ
Հիմնադրվել է1998
Կայքolympicmuseum-thessaloniki.org
Քարտեզ
Քարտեզ

Սալոնիկի օլիմպիական թանգարան (հուն․՝ Ολυμπιακό Μουσείο Θεσσαλονίκης), Հունաստանի օլիմպիական շարժման թանգարան, քաղաքի կրթական, սպորտային և մշակութային ուղիների միաձուլման տեղում։ Այն գտնվում է «Կաֆտանզոգլիո» ազգային մարզադաշտի և Արիստոտելի համալսարանի կողքին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը կառուցվել է 1998 թվականին՝ «Սպորտի թանգարան» անվանումով։ Այն Մշակույթի նախարարության, Մակեդոնիայի և Արևմտյան Թրակիայի սպորտի հատուկ քարտուղարության, մարզական միության և տեղական իշխանությունների ասոցացիայի աջակցությամբ, Հունաստանի եզակի սպորտային թանգարանն է։

Թանգարանի նպատակն է հավաքել, պահպանել, գրանցել, մշակել սպորտի պատմությունը և նպաստել դրա զարգացմանը Հունաստանում։ Վերջինիս ծրագիրը կրթական բնույթ ունի։

Հիմնադրման օրվանից մինչև 2004 թվականը (Աթենքի օլիմպիական խաղերի ժամանակաշրջան), թանգարանը գտնվում էր նեոդասական ոճով շենքում, որը տրամադրվել էր հունական երկաթուղային կազմակերպությանը (OSE)(մոտավոր 300 մ²), որտեղ և սահմանափակ տարածքում էլ տեղի են ունեցել թանգարանի ցուցահանդեսային և կրթական ցուցադրությունները։

Օլիմպիական խաղերի ընթացքում թանգարանը տեղափոխվեց նոր շենք, որը հիմնականում նախատեսված էր «Կաֆտանզոգլիո» մարզադաշտի համար, այն օլիմպիական խաղերի անցկացման մրցասպարեզներից մեկն էր։ Նոր շինության բացումը տեղի ունեցավ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգենի կողմից։ Այն ժամանակակից շինություն է, որը կառուցված է 4,500 մ² տարածքի վրա, նախագծվել և կառուցվել է ժամանակակից թանգարանային ճարտարապետության կողմից սահմանված կարգին համաձայն։

Թանգարանի բացումը

Հունվարին Միջազգային օլիմպիական կոմիտեն այն բանից հետո, երբ ստացել է առաջարկ հունական Օլիմպիական կոմիտեից՝ տեսնելով նրա ավանդը մարզական և մշակութային ոլորտում, վերանվանվել է թանգարան «Սալոնիկի օլիմպիական թանգարան»։ Ցուցահանդեսի նոր քաղաքականությունը Օլիմպիական խաղերին և օլիմպիական սպորտաձևերին նվիրված առաջին մշտական ցուցադրության կազմակերպումն էր։ Ցուցահանդեսը կազմված է հունական օլիմպիականների պատմական փաստաթղթերից և ցուցանմուշներից` մեդալներից, ջահերից, օլիմպիական կազմակերպությունների հուշերից և սպորտային սարքավորումներից։ Թանգարանի նոր առաքելությունն էր ոչ միայն սպորտային ժառանգության պահպանումը և տարածման խթանումը, այլև Օլիմպիական խաղերի ազգային պատմության համբավի պահպանելը եւ օլիմպիական իդեալների մարմնացումը։

Հիմնական ցուցահանդես

Սալոնիկի օլիմպիական թանգարանը բաղկացած է չորս ցուցահանդեսային դահլիճներից (օլիմպիական խաղերին նվիրված ցուցահանդես` «Սպորտի պատմություն և օլիմպիական իդեալների մարմնացում» վերնագրով, մշտական ինտերակտիվ ցուցահանդես, որը կոչվում է «Սպորտի գիտություն», մշտական ցուցասրահը գտնվում է աթլետիկայի մոդելավորման ցուցահանդեսին զուգահեռ, եւ, վերջապես, ժամանակավոր ցուցահանդեսների ցուցասրահը)։ Ցուցահանդեսների բոլոր ցուցասրահները համալրված են կրթական ծրագրերի և սեմինարների վայրերով։ Բացի այդ, թանգարանում գործում է նիստերի դահլիճ, 300 տեղանոց ամֆիթատրոն, երկու փոքր սրահ, խանութ և մեծ ճեմասրահ, որտեղ կարող են ցուցադրվել ավելի քիչ կարևոր իրադարձությունների ժամանակավոր ցուցադրություններ։

Կրթական ծրագրեր

Սալոնիկի օլիմպիական թանգարանի հիմնական նպատակներից մեկն էր գտնել ճիշտ մոտեցում երիտասարդների ու երեխաների համար, թանգարանում ստեղծել մտերմիկ մթնոլորտ և այցելությունները դարձնել ավելի հաճելի։ Յուրաքանչյուր ցուցահանդեսին աջակցում են տարբեր կրթական ծրագրեր, իսկ հանգստյան օրերին, անցկացվում են կրթական սեմինարներ, ամռանը` սեմինարներ և թատերական դասընթացներ։

Շենքը ներսից

Մշակույթի թանգարանը, լինելով ժամանակակից հաստատություն, մեծ ուշադրություն է հատկացնում նորարարական տեխնոլոգիաներին և դրանց օգտագործմանը թանգարանի հավաքածուների ցուցադրությունների ժամանակ։ Սալոնիկի օլիմպիական թանգարանի կապը հասարակության հետ հասնում է ամսաթերթի և էլեկտրոնային տեղեկատվության միջոցով։ Բացի դրանից, թանգարանը հրապարակում է իր ցուցահանդեսների գրացուցակները և կոնֆերանսների Արձանագրությունները։

Տասը տարիների ընթացքում թանգարանը տարբեր կապեր է հաստատել մշակութային հաստատությունների, եվրոպական և միջազգային թանգարանների հետ։ Մասնավորապես, Սալոնիկի օլիմպիական թանգարանը հանդիսանում է Սպորտային ժառանգության միջազգային ասոցիացիայի (ISHA[1]), Թանգարանների միջազգային խորհրդի (I.C.O.M.[2]) և 2007 թվականից Օլիմպիական թանգարանների ցանցի անդամ։ Միջազգային համագործակցություն եղել է նաև Եվրոպական և Բալկանյան սպորտի և մշակութային ժառանգության վարչակազմի ներկայացուցիչների հետ, որը ավարտվել է համագործակցության հուշագրերի հիման վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալոնիկի օլիմպիական թանգարան» հոդվածին։