Սալմա Պարալյուելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սալմա Պարալյուելո
իսպ.՝ Salma Paralluelo
Քաղաքացիությունը  Իսպանիա[1] և  Հասարակածային Գվինեա[1]
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 13, 2003(2003-11-13)[2][1] (20 տարեկան)
Ծննդավայր Սարագոսա, Իսպանիա
Հասակ 1,75 մետր[2]
Քաշ 58 կիլոգրամ[2]
Դիրք կիսապաշտպան

Սալմա Սելեստե Պարալյուելո Այինգոնո (իսպ.՝ Salma Celeste Paralluelo Ayingono, նոյեմբերի 13, 2003(2003-11-13)[2][1], Սարագոսա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Բարսելոնա» ակումբի և Իսպանիայի հավաքականի հարձակվող։ 2023 թվականի աշխարհի չեմպիոն։ Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի ոսկե մեդալակիր՝ 400 մետր վազքում և թիմային փոխանցումավազքում։

Թեթև ատլետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես մարզիկ Պարալյուելոն իր կարիերան սկսել է Սարագոսայի «Սան Խոսե» աթլետիկ ակումբում, իսկ կարճ ժամանակ անց տեղափոխվել է «Սկորպիոն-71» ակումբ։ Նա իր առաջին մեդալը նվաճել է Իսպանիայի ատլետիկայի փակ առաջնությունում 2019 թվականին՝ նվաճելով բրոնզ 400 մետր հեռավորության վրա՝ 53,83 վայրկյան արդյունքով, ինչը Իսպանիայի ազգային ռեկորդն է մինչև 18 և մինչև 20 տարեկանների կատեգորիաներում։ Այդ արդյունքը թույլ է տվել նրան մասնակցել 2019 թվականի Եվրոպայի աթլետիկայի փակ առաջնությանը՝ դառնալով պատմության մեջ երկրորդ ամենաերիտասարդ մարզիկը և զիջելով նորվեգացի Հյերստի Տյուսեին[4]։

Բացօթյա մրցաշրջանում, իր կյանքի երրորդ մրցավազքում 400 մետր արգելավազքում, Հուելվայում կայացած իբերո-ամերիկյան աթլետիկայի հանդիպման ժամանակ, Պարալյուելոն գրանցել է 57,43 վայրկյան արդյունք և գերազանցել մինչև 18 տարեկանների ազգային ռեկորդը, որը նաև այս տարի լավագույնն էր աշխարհում մինչև 18 տարեկանների շրջանում։ Պարալյուելոն նաև գրանցել է 18 տարեկաններից մեծերի ազգային ռեկորդ։ Այս արդյունքի շնորհիվ Սալման որակավորվել է 2019 թվականի ամառային Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի համար, որտեղ նա նվաճել է երկու ոսկե մեդալ 400 մետր արգելավազքում՝ 57,95 վայրկյան արդյունքով։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բարսելոնա»

  • Իսպանիայի չեմպիոն - 2022/23
  • Իսպանիայի Սուպերգավաթակիր (2) - 2022/23, 2023/24
  • Չեմպիոնների լիգայի հաղթող - 2022/23

Իսպանիայի հավաքական

  • Աշխարհի չեմպիոն - 2023

Իսպանիայի հավաքական (մինչև 20)

  • Աշխարհի չեմպիոն - 2022

Իսպանիայի հավաքական (մինչև 17)

  • Աշխարհի չեմպիոն - 2018

Եվրոպայի չեմպիոն - 2018

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության լավագույն երիտասարդ խաղացող - 2023

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.rfea.es/sirfea/ficheros/personas/almacen/paralluelosalma.pdf
  3. https://www.elperiodicodearagon.com/fiestas-del-pilar/2023/10/07/zaragoza-distingue-hijos-predilectos-adoptivos-fiestas-del-pilar-medalla-de-oro-93065067.html
  4. «Salma Paralluelo, eliminada en los 400 metros en su debut en un Europeo absoluto» (իսպաներեն). Marca. 2019 թ․ մարտի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալմա Պարալյուելո» հոդվածին։