Սադաղա Պոռեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սադաղա Պոռեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԲիթլիսի մարզ
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն

Սադաղա Պոռեցի, Ոստանցի (ծն․ և մահ․ թթ․ անհայտ), XVII դ․ հայ տաղերգու։

Սադաղա Պորեցին իրեն կոչել է «Պոռեցի» (հավնաբար, ծնվել է Բաղեշի Պոռ գյուղում)։ Սադաղա Պորեցից մեզ հասել են «Սիրով սիրելի Որդին» սկզբնատողով մի տաղ՝ նվիրված Հիսուսի ծննդյանը, տնագլուխ տառերը հոդամ են՝ «Սադաղին է այս բան» (Ա․ Տևկանց, «Հայերգ», 1882)․ մի մեղեդի՝ «Հրաշալի խորհուրդ այսօր մեզ երևի» սկզբնատողով (դարձյալ ծննդյան թեմայով, անտիպ, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր № 304), ինչպես նաև եղբայրասպանի մասին արևելյան մի հին զրույցի մշակում, որ կատարվել է Ֆրիկի հետևողությամբ։ Սադաղա Պորեցից առաջ այս զրույցը մշակել է նաև Քուչակ Վանեցին։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկեր. Ընտիր էջեր (ժողովածու), Ե., 1946
  • [1] [Տերտերյան Արսեն]. XII-XVII դարերի հայ աշխարհիկ գրականություն. Առաջաբան

Պետհամալսարանի Հրատարակչություն, Յերևան, 1938

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 109