Սաբիոտեի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ |
Վարչական միավոր | Սաբիոտե[1][2] |
Երկիր | Իսպանիա |
Համալիրի մաս | Muralla urbana?[1] |
Կազմված է մասերից | Plaza del Castillo?[1] |
Ընթացիկ վիճակ | կիսավեր |
Վերահսկվում է | RI-51-0008481 |
Castillo de Sabiote Վիքիպահեստում |
Սաբիոտե ամրոց (իսպ.՝ Castillo de Sabiote), գտնվում է Լիեիդա (Իսպանիա) նահանգում, կառուցվել է XIII դարում, ունեցել է պաշտպանական դիրք։ Զբաղեցնում է Լա Լոմա բլուրը (La Loma): Ամրոցը վերագրավվել է Խուան դե Զունիգայի կողմից տասներեքերորդ դարում։ Այն այժմ ամուր պատերով և էլեգանտ տեսքով բաստիոն է, և պահպանված ներկա մասնաբաժինները եղել են ոչ թե սկզբնավորման ժամանակներից, այլ Ֆրանսիսկոս դե Լոս Կոբոսի` Կառլոս I Իսպանացու (Կառլոս V) քարտուղարի հրամանով 16-րդ դարում կառուցված։
Կառուցվել է որպես բնակելի պալատ` ազնվազարմ մարդկանց համար։ Պատասխանատուն էր Պեդրո դե Վանդելվիրան, որի հետ ամրոցի տերը հանդիպել էր Իտալիայում։ Կառուցումը իրականացվել էր` ոգեշնչված իտալական Վերածննդի ճարտարապետությամբ։ Ամրոցը կրում էր Լա Լոմոյի ամենակարող տիրոջ ճանապարհորդության ազդեցությունը։ Այս ամրոցը պահպանվել է մի քանի տասնամյակ։
Ցավոք, ամրոց թալանվել է և պայթեցվել է Նապոլեոնի զորքերի օկուպացիայի ընթացքում։ Այնպես որ պահպանվել է միայն արվեստի աչքի ընկնող ստեղծագործության ուրվագիծը։ Քաղաքապետարանը պատասխանատու է ներկայիս կառույցի պահպանության և վերականգնման համար։
1931 թվականին հունիսի 3-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Սաբիոտեի ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ՝ RI-51-0000659 գրանցման համարի տակ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաեւ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Castillo de Sabiote կատեգորիայում։ |