Սաբինա Գորելիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաբինա Գորելիկ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1976(1976-12-26) (47 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտություննորաձևության դիզայներ

Սաբինա Ալեքսանդրովնա Գորելիկ (ռուս.՝ Саби́на Алекса́ндровна Горе́лик, դեկտեմբերի 26, 1976(1976-12-26), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս մոդելավորող, դիզայներ և տարազների նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաբինա Գորելիկը ծնվել է Մոսկվայում։ 2002 թվականին արվեստի պատմաբան մասնագիտությամբ կարմիր դիպլոմով ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 2005 թվականին գերազանցությամբ ավարտել է Վյաչեսլավ Զայցևի նորաձևության լաբորատորիան և հրավիրվել է Լաբորատորիա որպես դասախոս[1]։ Առաջին«Yes’ли» հավաքածուն 2005 թվականին Նադեժդա Լամանովայի անվան պրոֆեսիոնալ նկարիչ-մոդելավորողների 12-րդ մրցույթում արժանացել է Գրան պրիի[2]։

2006 թվականին Սաբինան Sabina Gorelik ապրանքանիշի ներքո առաջին անգամ ներկայացել է Moscow Fashion Week-ում[1]։ Այդ ժամանակից ի վեր նա Moscow Fashion Week նորաձևության շաբաթի և Mercedes-Benz Fashion Week Russia-ի կանոնավոր մասնակից է։ 2006-2007 թվականներին համագործակցել է Լենա Կարինի հետ և պոդիումում ելույթ է ունեցել Karin&Gorelik ապրանքանիշի ներքո։ Ցուցադրությունների ֆիրմային ոճ են դարձել թատերական ներկայացումների տարրերը։ Պոդիում են դուրս եկել Արմեն Գրիգորյանը, Եգոր Զայցևը, Իրինա Բոգուշևսկայան[3]։ 2008-2009 թվականներին աշխատել է BeGem-ի համար՝ GS by Sabina Gorelik ներքո[4], իսկ 2012 թվականից կրկին պոդիում է բարձրացել Sabina Gorelik ապրանքանիշի ներքո։

2011 թվականից աշխատում է որպես տարաբնույթ թատերական, կրկեսային կամ շոու ծրագրերի (դրանց թվում են՝ Տոդեսը, պարող շատրվանների «Ակվամարին»[5] կրկեսը և «Սահա» կրկեսը[6]) տարազների նկարիչ։

Տարազների պատվերներին զուգահեռ շարունակում է ստեղծել իր սեփական հավաքածուները, նաև տարբեր նորաձևության և արվեստի նախագծեր։ 2012 թվականին MBFWR-ին ներկայացրել է «Հրաշքների արհեստանոց» հավաքածուն, որն իր մեջ ներառում է շուի տարրեր, ցուցադրությանը մասնակցել են պարողներ․ ամեն ինչի ղեկավարը եղել է հայտնի խորեոգրաֆ Միգելը։

Որոշ ֆոտոսեսիաներում որպես մոդել նկարահանվել է Գորելիկը[7]։

Ստեղծում է մի շարք մանկական հավաքածուներ, որոնցից մեկը պոդիում է դուրս եկել Mercedes Benz Fashion Week-ի դպրոցական հավաքածուների ցուցադրության շրջանակներում։

2014 թվականին մասնակցել է հաշմանդամների համար նախատեսված «Նորաձևություն առանց սահմանների» (Bezgraniz Couture) հագուստի Mercedes-Benz Fashion Week հատուկ ցուցադրությանը, որտեղ պոդիում են դուրս եկել ֆիզիկական առանձնահատկություն ունեցող մարդիկ։

Իսրայել կատարած ուղևորությունները դիզայներին ոգեշնչել են 7:40 հագուստի հավաքածուն ստեղծելիս, որը միավորում է հրեական մոտիվները, ուղղափառ հրեաների խիստ հագուստի գծերը և մի փոքր հումոր[8]։

Կրկեսի հավաքածուի ֆոտոսեսիային, որը տեղի է ունեցել Նիկուլինի կրկեսում, մասնակցել են Դեմենտիևների հայտնի տոհմի իսկական կրկեսային արտիստներ՝ Դևեմենտև Կարնիլովները, կենդանիներ և նույնիսկ փիղ[9]։

2016 թվականին մասնակցել է «Яркая жизнь» ալիքի Circus Glamour հաղորդմանը[10]։

2016 թվականի հուլիսին կրկեսային «Վարպետ» մրցանակաբաշխության ժամանակ դարձել է «Տարվա նկարիչ» անվանակարգի հաղթող[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Дизайнеры: Сабина Горелик». Artmol.ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. Назад в будущее с конкурсом имени Надежды Ламановой
  3. «Премьера на Казантипе». Intermoda.ru. 2006 թ․ հուլիսի 17. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  4. «BeGem presents». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 3-ին.
  5. Татьяна Лямзина. (2014 թ․ հոկտեմբերի 30). «Модельер Сабина Горелик, выпускница Лаборатории моды Вячеслава Зайцева, а ныне преподаватель Лаборатории, сделала костюмы для нового шоу «Легенда о Солнце» Цирка танцующих фонтанов «Аквамарин»». Эхо Москвы. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  6. «Тепло вечной мерзлоты». Ykt.ru. 2012 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  7. «Сабина Горелик, Дина Щедринская. "Быть Венецией"». Intermoda.ru. 2016 թ․ ապրիլի 28. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. «Sabina Gorelik. 7:40». Intermoda.ru. 2016 թ․ մարտի 28. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. Сегодня на манеже — фотосессия коллекции «Цирк! Цирк! Цирк!»
  10. «Сабина Горелик и Игорь Калмыков в программе «Circus Glamour»». В мире цирка и эстрады». 2016 թ․ հունիսի 14. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  11. «В Сочи состоялось вручение цирковой премии "Мастер"». Телеканал «Россия – Культура». 2016 թ․ հուլիսի 6. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]