Սաադեթ Օզքան
Սաադեթ Օզքան թուրքերեն՝ Saadet Özkan | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Իզմիր, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Մասնագիտություն | ակտիվիստ և իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Saadet Özkan Վիքիպահեստում |
Սաադեթ Օզքան (թուրքերեն՝ Saadet Özkan, հունիսի 15, 1978[1], Իզմիր, Թուրքիա), երեխաների հետ դաժան վարմունքի դեմ պայքարող ակտիվիստ։ Սաադեթը նախադպրոցական կրթօջախի ուսուցիչ է եղել և իմացել է, որ տնօրենը իր աշակերտներին սեքսուալ բռնության է ենթարկել[2]։ Չնայած ճնշումներին նա սկսել է սեփական հետազոտությունը, բացահայտել Իզմիրի Մենդերես քաղաքի վեց աշակերտուհիներին բռնության ենթարկած մեղավորներին և ներկայացրել դատական հետաքննության։ ԱՄՆ պետական դեպարտամենտը Սաադեթ Օզքանին շնորհել է «Միջազգային կանանց խիզախության մրցանակ» (անգլ.՝ International Women of Courage Award)[3][4][5][6]։ Սաադեթ Օզքանին մրցանակը հանձնել է ԱՄՆ առաջին տիկին Մելանի Թրամփը՝ Սպիտակ տանը կայացած մրցանակաբաշխության արարողության ժամանակ։ ԱՄՆ արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Թոմաս Ս. Շաննոն ասել է՝ «Իշխանության ճնշումը, այլ ուսուցիչների սպառնալիքները չեն կտրել նրա ձայնը։ Ժողովրդավարության, վճռականության, քաղաքական ճնշումների դիմակայության համար է նրան շնորհվում այս մրցանակը»[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20190115193444/https://www.ted.com/tedx/events/25058
- ↑ «How a Turkish Teacher Put a Pedophile Principal Behind Bars for 200 Years». narratively.com. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին. (անգլ.)
- ↑ «Biographies of the Finalists for the 2017 International Women of Courage Awards». US Department of State. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Holly Holzer Bass Meets with International Women Courage Award winner Saadet Ozkan». Turkish Us Embassy. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Cinsel istismarı ortaya çıkaran Saadet öğretmene ABD'den cesaret ödülü». Turkish. BBC Turkish. 2017 թ․ մարտի 30. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 6,0 6,1 «International Women of Courage Recipient From Turkey Discusses Battle Against Child Sex Abuse». wuwf.org. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին. (անգլ.)
- ↑ «Սեռական բռնության բացահայտման համար թուրք ուսուցիչը արիության մրցանակ է ստանում». bbc.com. Վերցված է 2019 թ․ մարտի 25-ին. (թուրքերեն)