ՍԱՊ կամուրջ
ՍԱՊ կամուրջ | |
---|---|
Անունով | Սլովակյան ապստամբություն |
Երկիր | Սլովակիա[1] |
Տեղանք | Բրատիսլավա[1] |
Տեսակ | դիտաշտարակ, ճանապարհային կամուրջ և կայմապարաններային կամուրջ |
Նյութ | պողպատ |
Հատում է | Դանուբ |
Երկարություն | 431,8 մետր |
Բացման տարեթիվ | օգոստոսի 26, 1972 |
Ժառանգության կարգավիճակ | Cultural Heritage Monuments of Slovakia? և cultural heritage of Slovakia?[1] |
ՍԱՊ կամուրջ կամ Նոր կամուրջ (սլովակ.՝ Most Slovenského národného povstania, սլովակ.՝ Most SNP, հայերեն՝ Սլովակյան ազգային ապստամբության կամուրջ), միասյուն պողպատե ճանապարհային կամուրջ Բրատիսլավայում՝ Դանուբ գետի վրա։
Բրատիսլավայի միակ կամուրջն է, որ Դանուբ գետի վրա չունի ոչ մի հենասյուն և համարվում է քաղաքի ամենամեծ կամուրջը։ 2001 թվականին «կամրջաշինություն» անվանակարգում այն համարվել է Սլովակիայում դարի շինություն։ Կամուրջն ընդգրկված է Աշտարակների համաշխարհային ֆեդերացիայում, համարվում է այդ ֆեդերացիայի ամենացածր շինությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջը կառուցվել է 1967-1972 թվականներին «Դոպրաստավ Բրատիսլավա» և «Գուտնե Մոնտաժե Օստրավա» կազմակերպության կողմից ճարտարապետներ Յոզեֆ Լացկոյի, Լադիսլավ Կուշնիրի, Իվան Սլամենի, Արպադ Տեսարի և Յոզեֆ Զվարի նախագծով։ Շահագործման է հանձնվել 1972 թվականի օգոստոսի 26-ին։ Կամրջի շինարարության համար ոչնչացվել է Բրատիսլավայի արվարձանի զգալի մասը, մասնավորապես, հրեական թաղամասն ամբողջությամբ, ինչին Բրատիսլավայի բնակչությունը տհաճությամբ է արձագանքել։ Սակայն զգալիորեն բարելավվել է Բրատիսլավա V շրջանի երթևեկության վիճակը։ 2005-2006 թվականներին, պայմանավորված բարձր աղտոտմամբ, հետիոտնային և հեծանվային հատվածներում պաշտպանիչ շերտ է կիրառվել։ 2006 թվականին նմանօրինակ ծածկույթ է նաև կիրառվել հենարանների համար։
Պարամետրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պողպատե կամուրջը կախված է 84,6 մետր բարձրությամբ մեկ սյան վրա։ Կամրջի ընդհանուր երկարությամբ 430,8 մետր է, թռիչքների բաժանման սխեման՝ 74,8 + 303 + 54 մետր, աչքավոր կառույցի քաշը՝ 7537 տոննա, ընդհանուր բարձրությունը ներքևից վերև՝ 95 մետր, գմբեթի տրամագիծը՝ 32 մետր, աչքավոր կառույցի հեծանը երկսեկցիոն է, լայնությունը՝ 12,6 մետր, բարձրությունը՝ 4.6 մետր, երկու կողմերում դրանից կախված են 4,2 մետր բարձրությամբ բարձակները[2]։ Այսպիսով, կամրջի ընդհանուր լայնությունը 21 մետր է։ Երթևեկության համար կամրջի վրա կան 4 շերտեր, որոնց յուրաքանչյուր կողմում կան հետիոտնի և հեծանիվների համար նախատեսված ուղիներ։ Մայթի լայնությունը 3,2 մետր է։ 1972 թվականին բացումից հետո կամուրջն աշխարհի բարձր կամուրջների շարքում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Միասյուն կամուրջների ենթակատեգորիայում կամուրջը շարունակում է մնալ համաշխարհային առաջատար, թեք հենարանով կամուրջների կատեգորիայում՝ երրորդ տեղում է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Construction and design of cable-stayed bridges. W.Podolny, J. Scalzi. 1989
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://data.gov.sk/dataset
- ↑ Construction and design of cable-stayed bridges. W.Podolny, J. Scalzi. 1989 (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- UFO Restaurant
- New Bridge
- Panoramic view of Novy Most bridge & River Danube Արխիվացված 2016-04-15 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՍԱՊ կամուրջ» հոդվածին։ |