Ռևազ Արվելաձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռևազ Արվելաձե
რევაზ არველაძე
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Վրաստան
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 15, 1969(1969-09-15)[1][2] (54 տարեկան)
Ծննդավայր Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 182
Քաշ 75
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Մետալուրգ (Ռուսթավի) 6 (0)
1988 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Լոկոմոտիվ 12 (1)
1989 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Դինամո (Թբիլիսի) 0 (0)
1990 Վրաստան Մարտվե 25 (18)
1991—1993 ՎրաստանԴինամո/Թբիլիսի 68 (25)
1994 Գերմանիա Կյոլն 7 (1)
1994 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 8 (0)
1994—1995 Գերմանիա Թենիս-Բորուսիա 4 (0)
1995—1996 Գերմանիա Համբուրգ 24 (11)
1996—1997 Բելգիա Մեհելեն 25 (4)
1997—1998 Գերմանիա Համբուրգ 21 (8)
1998—1999 Վրաստան Դինամո (Թբիլիսի) 8 (4)
1999—2000 Գերմանիա Ռոտ Վայս 2 (0)
Ազգային հավաքական
1992—2000 Վրաստան Վրաստան 11 (0)
Մարզչական կարիերա
2000—2001 Վրաստան Դինամո (Թբիլիսի)
2003 Վրաստան Վրաստան (երիտ.)
2003 Վրաստան Լոկոմոտիվ (Թբիլիսի)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռևազ Արվելաձե[3] (վրաց.՝ რევაზ არველაძე, սեպտեմբերի 15, 1969(1969-09-15)[1][2], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ 2009 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում որպես քարտուղար։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Ռուսթավիի «Մետալուրգ» ակումբում։ 1989 թվականին տեղափոխվել է Թբիլիսիի «Դինամո», որտեղ անցկացրել է 2 խաղ։

Երբ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս մնաց ԽՍՀՄ-ի ֆուտբոլի առաջնությունից, Ռևազը սկսեց հանդես գալ Վրաստանի առաջնությունում։ Սկզբում հանդես է եկել «Մարտվե» ապա՝ 1991 թվականից Թբիլիսիի «Դինամո» ակումբներում։

1994 թվականի գարնանը տեղափոխվել է «Քյոլն»՝ հանդես գալով բունդեսլիգայում։ Պայմանագիրը կնքվել է 1994 թվականի հունվարին, տրանսֆերի արժեքը՝ 250 հազար մարկ։

1994 թվականի ամռանը վերադարձել է Վրաստան, որտեղից կրկին Գերմանիա՝ հանդես գալով «Թենիս Բորուսիա» ակումբում։

1996/97 մրցաշրջանում տեղափոխվել է Բելգիա՝ հանդես գալով «Մեհելեն» ակումբում։

Հետագայում խաղացել է գերմանական «Համբուրգ» և «Ռոտ Վայս» ակումբներում։

2000 թվականին համարվել է Թբիլիսիի «Դինամոյի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ 2001 թվականի մարտին դարձել է ակումբի նախագահ[4], սակայն նույն թվականի հոկտեմբեր ամսին հեռացել է ակումբից[5]։

2003 թվականին դարձել է Վրաստանի երիտասարդական և «Լոկոմոտիվ» հավաքականների մարզիչ։

2004 թվականին դարձել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխտնօրեն[6]։

2009 թվականին դարձել է ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, իսկ 2011 թվականի հուլիսին վերընտրվել է այդ պաշտոնում[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռևազի եղբայրները՝ Շոտան և Արչիլը, նույնպես ֆուտբոլիստներ են։ Ֆուտբոլիստի տղան՝ Վախթանգը, նույնպես զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով։

Արվելաձե եղբայրների քեռին հայտնի վրացի դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]