Ռուսլան Զաբրանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսլան Զաբրանսկի
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ռուսլան Միխայլովիչ Զաբրանսկի
Քաղաքացիությունը
Ծննդյան ամսաթիվ մարտի 10, 1971(1971-03-10) (53 տարեկան)
Ծննդավայր Պուստոմիտիի շրջան, Լվովի մարզ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 174 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ուկրաինա Նիկոլաև
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1989-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կարպատի (Լվով) 113 (18)
1992 Ուկրաինա Կարպատի (Լվով) 18 (1)
1992-1998 Ուկրաինա Նիկոլաև 170 (66)
1998-1999 Ուկրաինա Կրիվբաս 12 (2)
1998-1999 Ուկրաինա Կրիվբաս-2 3 (1)
1999-2000 Ուկրաինա Պրիկարպատյե 17 (4)
1999-2000 Ուկրաինա Պրիկարպատյե-2 2 (0)
2000-2001 Ուկրաինա Վինիցա 16 (1)
2001-2002 Ուկրաինա Տավրիա 4 (1)
2002 Ուկրաինա Վոդնիկ սիրող.
2002-2003 Ուկրաինա Նիկոլաև 16 (3)
2002-2003  Ուկրաինա Օլիմպիա 2 (2)
2003-2004 Ուկրաինա Օլիմպիա 7 (0)
2004 Ուկրաինա Մետալուրգ (Նիկոլաև) սիրող.
Մարզչական կարիերա
2004-2005 Ուկրաինա Մետալուրգ (Նիկոլաև)
2005-2010 Ուկրաինա Վորոնովկա
2008-2013 Ուկրաինա Նիկոլաև տնօրեն
2010-2013 Ուկրաինա Նիկոլաև
2012 Ուկրաինա Նիկոլաև ֆունկցիոներ
2014-2015 Ուկրաինա Նիկոլաև ֆունկցիոներ
2014-մ.հ.  Ուկրաինա Ֆուտբոլային ակադեմիա տնօրեն
2015-մ.հ. Ուկրաինա Նիկոլաև
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռուսլան Միխայիլովիչ Զաբրանսկի (ուկրաիներեն՝ Забра́нський Русла́н Миха́йлович, մարտի 10, 1971 թվական, Պուստոմիտիի շրջան[1], Լվովի մարզ, ՈՒԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ֆուտբոլիստ և մարզիչ։ Հանդես է եկել հարձակվողի դիրքում։ Համարվում է ռեկորդակիր «Նիկոլաև» ֆուտբոլային ակումբի կազմում, առաջնություններում և Ուկրաինայի գավաթի խաղարկությունների շրջանակներում՝ խփած գոլերի քանակով[2]։ Ուկրաինայի առաջնությունում «Նիկոլաև» ակումբի պատմության միակ «պոկերի» հեղինակ[2]։ Երրորդ լավագույն ռմբարկուն այդ ակումբի ամբողջ պատմության մեջ։ «Նիկոլաևի» կազմում մրցաշրջանի լավագույն ռմբարկու 1992-93, 1993-94 և 1994-95 մրցաշրջաններում։ «Կրիվբաս» ակումբի 200-րդ գոլի հեղինակը բարձրագույն դիվիզիոնում[3]։ Ուկրաինայի 1998-99 մրցաշրջանի չեմպիոն։ Ուկրաինայի սպորտի վարպետ[4]:100:

Կարիերան սկսել է լվովյան «Կարպատի» ակումբի կազմում, որտեղ չորս տարի հանդես գալուց հետո տեղափոխվել է «Էվիս»։ Այս ակումբի կազմում նա երկու անգամ օգնում է թիմին դուրս գալ բարձրագույն դիվիզիոն և անցկացրած վեց մրցաշրջանների ընթացքում ցուցադրում է լավ խաղ և բարձր արդյունավետություն։ 2008 թվականին ֆուտբոլիստը միանում է «Կրիվբասին», սակայն չկարողանալով հաստատվել թիմի հիմնական կազմում՝ մեկ տարի անց տեղափոխվում է «Պրիկարպատյե», հետո «Վինիցա», իսկ հետո արդեն «Տավրիա»։ 2002 թվականին մեկ մրցաշրջանով վերադառնում է «Նիկոլաև»[5]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վոլկով գյուղում, որը գտնվում է Լվովի մարզի Պուստոմիտիի շրջանում։ Ռուսլանի լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, ընտանիքը տեղափոխվել է Լվով, որտեղ նրա ծնողները՝ Միխայիլ Վասիլևիչը և Լյուբով Վասիլևնան աշխատում էին «Լվովպրիբոր» գործարանում, իսկ անձամբ Ռուսլանը տասը տարեկանից սկսած սկսում է հաճախել «Կարպատի» ակումբի պատանեկան ֆուտբոլային դպրոցը[1]։ Ապագա ֆուտբոլիստի առաջին մարզիչն է դառնում Յուրի Սուսլոն։ Չորս տարի հետո Զաբրանսկուն առաջարկում են փորձաշրջան անցնել Լվովյան սպորտինտերնատում[1]։ Նրա ակումբը երկու անգամ դառնում է «Պերեպրավա» համախորհրդային պատանեկան առաջնության մրցանակակիր և չորս անգամ հաղթում է Ուկրաինայում անցկացվող նմանատիպ ուրիշ մրցություններում[1]։ Պատանեկան մրցաշարերից մեկում Զաբրանսկին հրավեր է ստանում «Մետալիստ» ակումբից, որտեղ մի ամսվա ընթացքում Սոչի Լեմեշկոն ստուգում է նրան։ 15 օրյա արձակուրդից առաջ «Կարպատի» ակումբի մարզիչ Ռոստիսլավ Պոտոչնյակը համոզում է հարձակվողին հրաժարվել կարիերան «Մետալիստում» շարունակելու առաջարկից և մնալ «Կարպատիում»[1]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարպատի»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարպատիում» անցկացրած չորս տարիների ընթացքում Զաբրանսկին սկսնակի աստիճանից հասնում է թիմի հիմնական կազմում հանդես եկող ֆուտբոլիստի աստիճանի։ Ակումբի կազմում անցկացնում է շուրջ 100 հանդիպում, որոնցում նրան հաջողվում է հեղինակել 19 գոլ ԽՍՀՄ-ի և Ուկրաինայի առաջնություններում[6]։ 1990 թվականին լվովցիները ուկրաինական սփյուռքի հրավերով ֆուտբոլային շրջագայության են մեկնում ԱՄՆ։ Այնտեղ նրանք մասնակցում են հինգ խաղի, որոնցում Զաբրանսկին հեղինակում է 6 գոլ։ Դրանից հետո հարձակվողը «Մանհեթեն» ակումբի գլխավոր մարզչի կողմից առաջարկ է ստանում մնալ Նյու-Յորքում, խաղալ և սովորել համալսարանում[1]։ Առաջարկը մերժվում է։ 1992 թվականի աշնանը, այն բանից հետո որ «Կարպատը» գլխավորում է Միրոն Մարկևիչը, Զաբրանսին կորցնում է իր տեղը հիմնական կազմում և ընդհանրապես սկսում է անգամ խաղադաշտ դուրս չգալ։ Մատնվելով այդպիսի անուշադրության Զաբրանսկին որոշում է ընդունել Վալդլեն Նաումենկոյի «Էվիս» տեղափոխվելու առաջարկը։ Հարձակվողի տրանսֆերը, «Էվիսի» նախագահ Յուրի Զոբովի խոսքերով՝ «իրենց համար թանկ է արժենում»[7]։

«Նիկոլաև»[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի հոկտեմբերի 10-ին հարձակվողը առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս իր նոր թիմի մարզաշապիկով։ «Էվիսը» իր տնային մարզադաշտում հյուրընկալել էր իվանո-ֆրանկովսկյան «Պրիկարպատյեին»։ Հանդիպման վերջին րոպեներին թիմի սկսնակը՝ Ռուսլանը, 11 մետրանոց հարված է վաստակում։ Ոչ ոք չէր վճռում մոտենալ գնդակին[2] և այդ ժամանակ Վասիլի Եվսեևը ասում է Զաբրանսկուն, որ նա իրացնի հարվածը[1]։ «Պրիկարպատյեի» դարպասը պաշտպանում էր Սերգեյ Ստաշկոն, ով Զաբրանսկու նախկին համադասարանցին էր լվովյան ինտերնատում. դարպասապահը գիտեր Ռուսլանի 11 մետրանոց հարվածի իրացման «կաննոները»[1], սակայն վերջիվերջո Ռուսլանին հաջողվում է գրավել նրա պաշտպանած դարպասը[8]։ Իր առաջին մրցաշրջանում Զաբրանսկին ակումբի կազմում դառնում է 17 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանում՝ 15, այդ թվում նաև առաջնության վերջին տուրում «Նեֆտնյակի» դեմ խաղում հեղինակված հաղթական գոլը[9], որը հնարավորություն տվեց «Էվիսին» բարձրանալ բարձրագույն դիվիզիոն։

1994 թվականին մի քանի հաջող խաղերից հետո, երբ հունիսից օգոստոսը Ռուսլանը անցկացնելով 11 հանդիպում դառնում է 10 գոլի հեղինակ՝ նրա ծառայություններով սկսում են հետաքրքրվել շատ ակումբներ[1]։ Ակումբի գլխավոր մարզիչ Եվգենի Կուչերևսկուն հաջողվում է հարձակվողին պահել թիմում։ 1995-96 մրցաշրջանում ֆուտբոլիստի մոտ առողջական խնդիրներ են ախտորոշվում[1]։ Շուրջ երեք ամիս Զաբրանսկին անցկացնում է հիվանդանոցում, որից դուրս գալուց հետո նրան կրկին երեք ամիս ժամկետով արգելում են քայլել։ Միայն հաջորդ տարվա մարտին Ռուսլան Զաբրանսկին լիովին ունակ է դառնում մասնակցել ուկրաինական ակումբի կողմից անցկացվող մարզումներին[1]։

1997-98 թվականներին մրցաշրջանում Զաբրանսկին կարողանում է վերադարձնել իր երբեմնի մարզավիճակը[10]։ Ձմեռային ընդմիջումից առաջ նրան հաջողվում է առաջնությունում անցկացրած 17 հանդիպումներում դառնալ 10 գոլի հեղինակ[10]։ Ֆուտբոլիստը կրկին հետաքրքրություն է առաջացնում «Կարպատիի» մոտ, իսկ «Կրիվբասը» ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց առաջարկում է 200 հազար դոլար[10], սակայն այս անգամ արդեն ակումբի նոր գլխավոր մարզիչ Անատոլի Զայաևը բոլորին ասում է, որ Զաբրանսկին չի վաճառվում։ Մրցաշրջանի վերջում «Նիկոլաև» ակումբը առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող ակումբից բավականին մեծ միավորային առավելություն ունենալով՝ դառնում է չեմպիոն։ Դեռևս առաջնության ավարտից երեք ամիս առաջ, ակումբը սկսում է չտալ ֆուտբոլիստների պայմանագրերով նշանակված աշխատավարձերը, ինչի արդյունքում ակումբի չորս առաջատար ֆուտբոլիստները, այդ թվում նաև Զաբրանսկին՝ պայմանագիր են կնքում «Կրիվբասի» հետ[11]։

«Կրիվբաս» և կարիերայի ավարտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ակումբի կազմում Ռուսլանի խաղը չի ստացվում։ Բարձրագույն առաջնությունում անցկացրած կես տարվա ընթացքում նրան «Կրիվբասի» կազմում հաջողվում է դառնալ ընդամենը երկու գոլի հեղինակ, որոնցից երկրորդը «Կրիվաբասի» համար բարձրագույն առաջնությունում դառնում է 200-րդ հոբելյանական գոլը[3]։ Զայաևի հրավերով Ռուսլանը 150 հազար դոլարի դիմաց համալրում է իվանո-ֆրանկովսկյան «Պրիկարպատյեի» կազմը[11]։ Ակումբը շատ մոտ էր գտնվում բարձրագույն դիվիզիոնից դուրս մնալուն։ Զայաևի գլխավորության տակ անցկացրած 10 խաղերում Ռուսլանը դառնում է 3 գոլի հեղինակ։ Երրորդ գոլը հարձակվողը հեղինակում է իր նախկին ակումբը համարվում «Նիկոլաևի» դարպասը. հանդիպման ավարտից մի քանի րոպե առաջ Ռուսլանը «հասցնում է» նաև կարմիր քարտ ստանալ[12]։ Մրցաշրջանային արդյունքներով «Պրիկարպատյեին» հաջողվում է պաշտպանել իր դիրքերը և մնալ բարձրագույն առաջնությունում։ Զայաևին փոխարինելու է գալիս Իգոր Յավորսկին, ով հիմնական կազմում սկսում է չվստահել Զաբրանսկուն։ 2001 թվականը ֆուտբոլիստը սկսում է «Վինիցայում», իսկ ավարտում է «Տավրիայում», որը նրա տեղափոխության ժամանակ գլխավորում էր Զայաևը։ Սիմֆերոպոլցիների կազմում ֆուտբոլիստը նշում է իր նորամուտը տնային մարզադաշտում կայացած «Կարպատիի» դեմ խաղում։ Դուրս գալով խաղադաշտ հանդիպման 77-րդ րոպեին, Ռուսլանը 10 րոպե անց գոլ է հեղինակում իր նախկին ակումբի դարպասը։ Այդ գոլը հարձակվողի համար բարձրագույն առաջնությունում դառնում է վերջինը[13][14]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրողական ակումբներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Վասիլի Իվանովիչ Զաիկինը, «Օլիմպ» սպորտակումբի ներկայացուցիչը առաջարկում է Զաբրանսկուն գլխավորել «Մետալուրգ» ակումբը, որը հանդես էր գալիս տեղի առաջնությունում[15][16][17]։ Այդ ակումբի բոլոր ֆուտբոլիստները արտադրական գործարաններում էին աշխատում, ինչի պատճառով հավանականությունը մեծ էր, որ նրանք բաց կթողնեին և ակումբի ներսում կատարվող մարզումները և առաջնության շրջանակներում կայանալիք խաղերը[18]։ Չնայած այդ հանգամանքին Զաբրանսկին ընդունում է այդ առաջարկը և հաճախ անգամ խաղադաշտ դուրս գալով մասնակցում էր որոշ խաղերի, ինչի արդյունքում նա դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն՝ հեղինակած 23 գոլերով[19]։

Մարզչական կարիերան Զաբրանսկին շարունակում է «Վորոնովկա» ակումբում։ Ակումբի հետ Զաբրանսկին նախ հաղթում է տեղ առաջնությունը[20], իսկ երկու տարի անց հաղթանակ են տանում տարածքի առաջնության ամենուժեղ ակումբ ճանաչվելու մրցությունում[21]։

«Նիկոլաև»[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 9-ին Ռուսլան Զաբրանսկին որպես մարզիչ գլխավորում է «Նիկոլաևը»[22], որը այդ ժամանակ հանդես էր գալիս երկրորդ առաջնությունում։ Ռուսլանի սեփական նշմամբ, նա այդքան էլ չէր ուզում դառնալ այդ ակումբի ֆուտբոլային մարզիչը և այդ քայլին գնացել էր քաղաքապետ Վլադիմիր Չայկայի խնդրանքով[23]։ Դառնալով ակումբի մարզիչը, Զաբրանսկին իրեն որպես օգնական հրավիրում է իր նախկին մարզիչ Զայաևին։ Ռուսլանը գլխավորել էր ակումբը առաջնության չորրորդ տուրից սկսած և այդ պահին ակումբը նախորդ երեք տուրերում վաստակել էր 4 միավոր։ 10-րդ տուրում, վեց անընդմեջ հաղթանակներից հետո Զաբրանսկու թիմը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը[24][25][26][27]։ 20-րդ տուրից հետո Նիկոլաևը գտնվում էր փոխադրական հորիզոնականներում և շատ մոտ էր բարձրագույն առաջնություն վերադառնալուն։ Մրցաշրջանի ավարտից առաջ նրանք պաշտպանում էին իրենց դիրքերը. ավարտից երեք տուր առաջ նրանց սպասվում էր «Սումիի» դեմ կայանալիք կարևոր հանդիպումը։ Այդ ակումբի հետ միասին Նիկոլաևը կիսում էր առաջնության առաջին հորիզոնականը։ Հանդիպման երկրորդ խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին Նիկոլաևին հաջողվում է գոլ խփել և հաղթանակ տանել այդ խաղում[28]։ Այդ հաղթանակի շնորհիվ նրանք արդեն դառնում է առաջնության լիակատար առաջատարը։ Հաղթանակ տանելով նաև առաջնության վերջին տուրում, նրանք դառնում են չեմպիոն և վերադառնում բարձրագույն առաջնություն[29]։

Բարձրագույն առաջնություն վերադառնալուց հետո «Նիկոլաևի» միակ առաջադրանքը՝ կրկին այն չլքելն էր։ Մրցաշրջանի սկզբից սկսած նրանք մրցաշարային աղյուսակում զբաղեցնում էին ցածր հորիզոնականներ, իսկ արդեն վերջին տուրից հետո նրանք զբաղեցրել էին 16-րդ հորիզոնականը[30][31]։ Այդ հորիզոնականը «Նիկոլաևին» ուղարկում էր Խմելնիցկի՝ երկրորդ լիգայի հաղթող «Ավանգարդի» հետ լրացուցիչ խաղ անցկացնելու։ Խաղը ինչպես և մրցաշրջանը դժվար է ստացվում։ Խաղի ընթացքում երկու անգամ Նիկոլաևը ստիպված էր հավասարեցնել խաղի հանդիպման հաշիվը, սակայն խաղի վերջին 20 րոպեներին մրցակիցը թուլացնում է խաղի տեմպը և Նիկոլաևը հավասարեցնելով խաղի հաշիվը անմիջապես նաև առաջ է անցնում և տանում է կամային հաղթանակ[32][33]։ Մրցաշրջանի առաջադրանքը կատարված էր։

Նոր մրցաշրջանը «Նիկոլաևը» սկսում է ՊՖԼ-յին ունեցած իր պարտքերով[34]։ Ակումբի նախագահ Անատոլի Վալաևը միայնակ այլևս ունակ չէր ֆինասավորել ակումբին։ Չմարած պարտքերի պատճառով ակումբի վաստակած միավորներից հանվում է երեք միավոր[35]։ Ֆուտբոլիստներին տրվող աշխատավարձերը ուշացվել էին 2,5 ամսով[36]։ Արտագնա խաղերի համար անհրաժեշտ գումարը կամ Զաբրանսկին[37] էր վճարում կամ էլ քաղաքի կառավարությունը[38]։ Ինչպես անձամբ նշել է Զաբրանսկին՝ նա ակումբի վրա իր սեփական գումարներից ծախսել էր շուրջ 800 հազար գրվինա[39]։ Շուտով Վալաևը երես է թեքում ակումբից և 2012 թվականի հոկտեմբերի 19-ին կայացած պրես-կոնֆերանսի ժամանակ ակումբի նոր նախագահ է նշանակվում Զաբրանսկին[40]։ 2013 թվականի հունվարին Զաբրանսկուն փոխարինելու է գալիս Գուրգեն Օրոնյուկը[41]։ Ակումբի ֆինանսական վիճակը աստիճանաբար վերականգնվում է, իսկ ամբողջ առաջնության իսկական դեմք է դառնում մրցաշրջանի եզրափակիչ խաղը, որում Զաբրանսկու գլխավորած ակումբը տնային մարզադաշտում բելոցերկովսկյան «Արսենալի» դեմ կայացած խաղում տանում է 8-0 հաշվով հաղթանակ[42]։ Այդ արդյունքը ռեկորդային է դառնում «Նիկոլաևի» համար Ուկրաինայի առաջնությունում՝ մեկ խաղում խփված և բաց թողնված գոլերի տարբերության քանակով։ 2012-13 մրցաշրջանը Նիկոլաևը ավարտում է 6-րդ հորիզոնականում, ինչը վերջին 10 տարիների լավագույն ցուցանիշն էր[43][44]։

Մանկա-պատանեկան ֆուտբոլում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հունվարին Զաբրանսկին նշանակվում է «Նիկոլաևի» մանկա-պատանեկան դպրոցի թիմի մարզիչ[45]։ Դպրոցը Ռուսլանը կառավարում է մինչև 2013 թվականի սեպտեմբերը[46]։ 2014 թվականին Նիկոլաևում պլանավորվում էր նոր ֆուտբոլային ակադեմիա կառուցելը[47]։

Ֆուտբոլից դուրս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել։ Կնոջ՝ Տատյանայի հետ ծանոթացել է Նիկոլաևում։ Նրանք ունեն մեկ աղջիկ, որին մեցածնում է Զաբրանսկին[1]։ 2015 թվականի հոկտեմբերին Ռուսլանը ամուսնանում է երկրորդ անգամ։ 44 ամյա մարզչի կինն է դառնում Օլգա Դյաբինան[48]։

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին Զաբրանսկին փորձագետի դերում մասնակցում է «Ֆուտբոլ» հեռուստաալիքի եթերին[49]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերին Զաբրանսկին գլխավոր է հանրահայտ նիկոլաևցիների թիմը Աշխարհի գավաթ մրցաշարի շրջանակներում կայացած խաղում։ Խաղի շնորհիվ կամավորների կողմից հավաքված գումարը նվիրաբերվում է ուկրաինացի զինվորներին[50]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Двойнисюк2, 1997
  2. 2,0 2,1 2,2 Двойнисюк1, 1997
  3. 3,0 3,1 «Carpe diem. «Кривбасс» забил свой 600-й гол в элите» (ռուսերեն). Владимир Пояснюк, UA-Футбол. 2012 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  4. Хохлюк, 2012
  5. «Николаевец Руслан Забранский получил «А»-диплом УЕФА вместе с Шевой, Венглинским и Кернозенко» (ռուսերեն). «Николаевские новости». 2013 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  6. «Они открывали Америку. Пьяный кагебист, сватовство и полные карманы долларов» (ռուսերեն). Иван Вербицкий, UA-Футбол. 2016 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  7. «Юрий Зобов: «Трансфер Забранского в «Эвис» стоил пять тысяч и 20 комплектов экипировки»» (ռուսերեն). Александр Двойнисюк, UA-Футбол. 2015 թ․ փետրվարի 26. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  8. «Протокол матча «Эвис» — «Прикарпатье»» (ուկրաիներեն). Официальный сайт ФФУ. 1992 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  9. «Протокол матча «Эвис» — «Нефтяник-Укрнефть»» (ուկրաիներեն). Официальный сайт ФФУ. 1994 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  10. 10,0 10,1 10,2 Двойнисюк3, 1997
  11. 11,0 11,1 «Анатолий Заяев. Прерванный полёт великого Горца» (ռուսերեն). Иван Вербицкий, UA-Футбол. 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  12. «Протокол матча «Прикарпатье» — «Николаев»» (ուկրաիներեն). Официальный сайт ФФУ. 1999 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  13. «Протокол матча «Таврия» — «Карпаты»» (ուկրաիներեն). Официальный сайт ФФУ. 2001 թ․ հուլիսի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  14. ««МФК «Николаев» собрал 45 интересных фактов из жизни тренера»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  15. UA-Футбол. Плоды революции в МФК "Николаев": Руслан Забранский не только тренер, а и президент
  16. Олег Федорчук сменит Руслана Забранского на посту главного тренера "Николаева" - UA-Футбол
  17. Забранский назначен новым главным тренером МФК Николаев - UA-Футбол
  18. «Руслан Забранский: «Вновь иду в атаку!»» (ռուսերեն). Александр Двойнисюк, «Николаевские новости». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  19. «Снайперы чемпионата области за три сезона» (ռուսերեն). Александр Двойнисюк, «Николаевские новости». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  20. «ФК «Вороновка» и Руслан Забранский примеряют награды» (ռուսերեն). Александр Двойнисюк, «Николаевские новости». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 18-ին.
  21. ««Вороновка» — чемпион!» (ռուսերեն). Александр Двойнисюк, «Николаевские новости». 2007 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  22. «Руслан Забранский провёл первую тренировку МФК «Николаев» в качестве главного тренера» (ռուսերեն). Александр Двойнисюк, «Николаевские новости». 2010 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  23. «Анатолий Заяев: «Николаев могу и в Премьер-лигу вывести»» (ռուսերեն). Андрей Танасюк, «Sport.ua». 2010 թ․ օգոստոսի 16. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  24. У ДЮСШ «Николаев» новый директор
  25. UA-Футбол. МФК "Николаев" возглавил Руслан Забранский
  26. UA-Футбол. Главный тренер "Николаева" подал в отставку
  27. UA-Футбол. В "Николаеве" новый тренер
  28. «ФК «Сумы» — МФК «Николаев» 0:1» (ռուսերեն). Александр Двойнисюк, «Николаевские новости». 2011 թ․ մայիսի 21. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  29. «Александр Горобец: «Ответственность перед клубом и болельщиками несет главный тренер»» (ռուսերեն). Александр Двойнисюк, UA-Футбол. 2011 թ․ սեպտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  30. «Новым главным тренером МФК «Николаев» стал Руслан Забранский» (ռուսերեն). «Николаевские новости». 2015 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  31. «Забранский: «Приглашение мне сделали люди, которые сейчас финансируют клуб»» (ռուսերեն). Александр Двойнисюк, UA-Футбол. 2015 թ․ ապրիլի 7. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  32. «МФК «Николаев» остаётся в первой лиге!» (ռուսերեն). «Николаевские новости». 2012 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  33. ««Николаев» увозит победу из Хмельницкого» (ռուսերեն). «Николаевские новости». 2012 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  34. «Президент ПФЛ Милетий Бальчос: МФК «Николаев» нашёл выход из сложной финансовой ситуации и получил аттестат» (ռուսերեն). «Николаевские новости». 2012 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  35. «С МФК «Николаев» снято 3 очка» (ռուսերեն). «Николаевский футбол». 2012 թ․ օգոստոսի 25. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  36. «Футбол. МФК «Николаев» — ФК «Одесса» 4:2!]».
  37. «МФК «Николаев» отправился в Кировоград на матч со «Звездой» на деньги Руслана Забранского» (ռուսերեն). «Николаевские новости». 2012 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  38. «Чайка пообещал, что не даст загубить наш футбольный клуб и решил обсудить с Дятловым, как это сделать» (ռուսերեն). Дмитрий Наимов, «Микола». 2012 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  39. «Руслан Забранский: Из своего кармана потратил на команду 800 тыс. гривен» (ռուսերեն). Константин Бадулин, Украинская футбольная газета «Гол!». 2013 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  40. «Руслан Забранский - и. о. президента МФК «Николаев»» (ռուսերեն). Виталий Синявский, «Николаевские новости». 2012 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  41. «Новый рекорд «Николаева»» (ռուսերեն). UA-Футбол. 2013 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  42. «Руслан Забранский покинул МФК «Николаев»!» (ռուսերեն). Пресс-служба МФК «Николаев». 2013 թ․ հունիսի 11. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  43. «Новым главным тренером МФК «Николаев» опять стал Олег Федорчук» (ռուսերեն). «Николаевские новости». 2014 թ․ հունիսի 24. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  44. «Руслан Забранский: «По большому счёту «Николаев» сейчас никому не нужен»» (ռուսերեն). 1football.info. 2014 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  45. «После Анатолия Норова — Руслан Забранский» (ռուսերեն). Александр Двойнисюк, «Николаевские новости». 2008 թ․ հունվարի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  46. «Руслан Забранский покинул должность директора СДЮШОР «Николаев»» (ռուսերեն). Виталий Синявский, «Николаевские новости». 2013 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  47. «Руслан Забранский: «В Николаеве будет создана футбольная академия»» (ռուսերեն). Виталий Синявский, «Николаевские новости». 2014 թ․ օգոստոսի 29. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  48. «Главный тренер МФК «Николаев» Руслан Забранский сыграл свадьбу». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  49. «Руслан Забранский в пятницу дебютирует в роли эксперта на канале «Футбол»» (ռուսերեն). Александр Двойнисюк, «Николаевские новости». 2014 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  50. «Николаевские бойцы АТО выиграли Кубок мира» (ռուսերեն). «НикLife». 2014 թ․ հոկտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]