Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայություն
ռուս.՝ Федеральная служба охраны Российской Федерации
FSO Emblem.svg
ՏեսակFederal service (Russian Federation)? և secret service?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԻրավասությունՌուսաստանի Դաշնության նախագահ
Ստեղծվել է1996
ԳլխամասՄոսկվա, Ռուսաստան
ՂեկավարԴմիտրի Կոչնև
ՆախագահԴմիտրի Կոչնև
Կայքfso.gov.ru
Federal Protective Service of the Russian Federation Վիքիպահեստում

Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայություն (ռուս.՝ Федеральная служба охраны Российской Федерации), Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության դաշնային մարմին, հատուկ ծառայություն, որն իրականացնում է գործառույթներ՝ պետական քաղաքականության մշակման, նորմատիվ-իրավական կարգավորման, պետական պահպանության ոլորտում հսկողության և վերահսկողության, նախագահական, կառավարական, հատուկ կապի և տեղեկատվության այլ տեսակների ոլորտում, որոնք տրամադրվում են պետական իշխանության դաշնային մարմիններին, պետական իշխանության մարմիններին, Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներին  և պետական այլ մարմիններին: Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայության հետ մեկտեղ, Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը և ԱՀԾ պատկանում են ուժերի ու միջոցների անվտանգության ապահովմանը, այսինքն՝ հատուկ ծառայություններին:  այն օժտված է օպերատիվ-հետախուզական գործունեություն վարելու  իրավունքով: Ռուսաստանի պահպանության դաշնային ծառայությունում  նախատեսված է ռազմական և դաշնային քաղաքացիական պետծառայություն: Օժտված է իրավաբանական անձի իրավական կարգավիճակով: Պատկանում է պետական ռազմականացված կազմակերպություններին, որոնք իրավունք ունեն կրել մարտական հրաձգային և այլ զենք[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայությունը առաջ եղել է ԽՍՀՄ ՊԱԿ-ի  9-րդ վարչությունը, որը 1990 թվականի փետրվարին էր վերակազմավորվել է որպես ԽՍՀՄ ՊԱԿ-ի պահպանության ծառայություն[2]: 1991 թվականի օգոստոսին Պահպանության ծառայությունը դուրս է եկել ԽՍՀՄ ՊԱԿ-ի ենթակայությունից և վերափոխվել ԽՍՀՄ նախագահի աշխատակազմի պահպանության վարչությունում: 

ՌՍՖՍՀ նախագահի կողմից  ստեղծվել է Սեփական անվտանգության ծառայություն,  1991 թվականի սեպտեմբերի 3-ին նրա պետ նշանակվեց Ալեքսանդր Կորժակովը, որին մեկշաբաթյա ժամկետում հանձնարարվել էր մշակել ծառայության կառուցվածքը և հաստիքները:

1991 թվականի վերջին ԽՍՀՄ նախագահի աշխատակազմին կից  պահպանության վարչությունը լուծարվել է և դրա հիման վրա ստեղծվել  ՌԽՖՍՀ պահպանության գլխավոր վարչությունը: 

1994 թվականի հունվարին Ռուսաստանի պահպանության գլխավոր վարչությունը առաջին անգամ նշվեց գործադիր իշխանության դաշնային մարմինների ցանկում:

1996 թվականի մայիսի 27-ին դաշնային օրենքով սահմանված է, որ Ռուսաստանի Դաշնության պահպանության  դաշնային ծառայությունը  Ռուսաստանի Դաշնության պահպանության գլխավոր վարչության  իրավահաջորդը[3]: 1996 թվականի հունիսի 19-ին Ռուսաստանի նախագահի հրամանագրով, Ռուսաստանի Դաշնության պահպանության գլխավոր վարչությունը  վերանվանվել է  Ռուսաստանի Դաշնության դաշնային պահպանության ծառայություն: Ծառայության ղեկավար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Յուրի Կրապիվինը[4]:

Ռուսաստանի Դաշնության նախագահի  1996 թվականի  հուլիսի 2-ի № 1013 հրամանագրով Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայության կազմում  ընդգրկված էր Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայությունը:

1996 թ. օգոստոսի 2-ին հաստատվել է Ռուսաստանի ՊԴԾ մասին կանոնադրությունը[5]:

1996 թ. օգոստոսի 14-ին Ռուսաստանի Դաշնության պահպանության դաշնային ծառայությունը  վերանվանվեց Ռուսաստանի պահպանության դաշնային  ծառայության[6]:

1996 թվականի  սեպտեմբերի 6-ին նախորդ անվանափոխությունը չեղյալ հայտարարվեց[7]:

2000 թվականի մայիսի 18-ին  ծառայության ղեկավար նշանակվեց Եվգենի Մուրովը[8], 2001 թվականի նոյեմբերի 21-ից պաշտոնը կոչվում է տնօրեն[9]:

2003 թվականին որոշ լուծարվող ստորաբաժանումների՝  Ռուսաստանի Դաշնության նախագահին կից կառավարական կապի և տեղեկատվության դաշնային գործակալության և Ռուսաստանի ՊԴԾ նախագահական կառավարման հետ  կազմավորվեց  Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայության պահպանության  կապի և տեղեկատվության  հատուկ ծառայությունը:

2004 թվականի  օգոստոսի 7-ին ընդունվել է նոր կանոնակարգ Ռուսաստանի ՊԴԾ մասին, իսկ  Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայության պահպանության  կապի և տեղեկատվության  հատուկ ծառայությունը ուղղակիորեն միացված  էր Ռուսաստանի ՊԴԾ կենտրոնական ապարատին որպես կառուցվածքային ստորաբաժանումներ[10]:

2011 թվականի դեկտեմբերի 14-ին Ռուսաստանի Նախագահ Դմիտրի Մեդվեդևը  ՊԴԾ տնօրեն  Եվգենի Մուրովին հանձնեց  Դաշնային անվտանգության ծառայության դրոշը: Ռուսաստանի ՊԴԾ դրոշին գրված էր. «Հայրենիք, նվիրվածություն ու պատիվ»:

ՊԴԾ  բյուջեյի բաց մասում 2017 թվականին հատկացվել է 552,4 մլն ռուբլի, մնացածը անցնում է փակ հոդվածներով[11]:

Մարտին 2017 թվականի ծառայությունը  իրավունք ստացավ պետական կարիքների համար վերցնել հողամասերը  (որոնց կարելի է վերագրել ցանկացած օբյեկտ), հունիսին հնարավորություն ստեղծվեց սահմանափակել մայրուղիների շարժումը, անհատույց օգտագործել օդանավակայանները, ծովային և գետային նավահանգիստները և պաշտպանել պահպանվող  պաշտոնյաների տվյալները (որոնց հասնելու համար պետք է հենց օբյեկտի պահպանության կամ Պահպանության դաշնային ծառայության թույլտվությունը:  ՊԴԾ ղեկավար Նիկոլայ Կոնդրատյուկը իր գերատեսչության իրավասությունների ընդլայնումը  բացատրեց  բարդացված արտաքին քաղաքական իրավիճակի և չդադարեցվող  արմատական ուժերի փորձերով ազդել ներքաղաքական իրավիճակի վրա[12]:

 Պետական պահպանության մարմինների կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պահպանության դաշնային ծառայությունը 
  • Ղեկավարություն (Տնօրեն, տեղակալներ)
  • Նախագահի անվտանգության ծառայություն
  • Պահպանական միջոցառումների ծառայություն
  • Մոսկվայի Կրեմլի պարեկի ծառայություն
  • Նախագահական գունդ
  • Նախագահական նվագախումբ
  • Հատուկ կապի և տեղեկատվության ծառայություն
  • Ինժեներա-տեխնիկական ապահովման ծառայություն
  • Տնտեսական ապահովման ծառայություն 
  • Վարչական ծառայություն
  • Պահպանության ծառայություն Հյուսիս-Արևմտյան դաշնային օկրուգում (ք. Սանկտ Պետերբուրգ)
  • Պահպանության ծառայություն Կովկասում (ք. Սամարա)
  • Պահպանության ծառայություն Ղրիմում (ք. Սիմֆերոպոլ)
  • Կենտրոնական ենթակայության կառավարումներ
  • Ռուսաստանի ՊԴԾ ստորաբաժանումներն, որոնք իրականացնում են  Ռուսաստանի պահպանության ոլորտում պետական օբյեկտների, համալիրների, բնակարանների, ամառանոցների և հյուրանոցների առանձին լիազորությունները
  • Ռուսաստանի բարձրագույն պաշտոնատար անձանց պաշտոնական բնակարանների ցանկ 
  • Դաշնային տարածքներում հատուկ կապի և տեղեկատվության կառավարում 
  • Ֆեդերացիայի սուբյեկտներում  հատուկ կապի և տեղեկատվության կենտրոններ 
  •  Հատուկ նշանակության կապի կենտրոններ 

ինչպես նաև

  • կրթական և գիտահետազոտական հիմնարկներ, դաշնային միացյալ ձեռնարկություններ
  • Ռուսաստանի ՊԴԾ ակադեմիա (ք. Օրյոլ)
  • Հասարակայնության հետ կապերի կենտրոն

Ուսումնական հաստատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի ՊԴԾ ակադեմիան պատրաստում է տեղեկատվական անվտանգության, հեռահաղորդակցության համակարգերի և ռադիոկապի մասնագետների, գտնվում է ք. Օրյոլում:
    • մասնաճյուղ՝  Կառավարական կապի Վորոնեժի ինստիտուտ[13]
  •  ՊԴԾ ուսումնական կենտրոն (Կուպավնա, Մոսկվայի մարզ)
  •  Ռուսաստանի ՊԴԾ ակադեմիայի  շրջանավարտների ակումբ

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաշտոնական տեղեկություններ ծառայության թվաքանակի  մասին գաղտնի է պահվում[11]: Սակայն 2016 թվականի սեպտեմբերին ՌԴ նախագահի անվտանգության ծառայության նախկին ղեկավար  Ալեքսանդր Կորժակովը պատմել է, որ անձնակազմը տարիների համեմատ զգալիորեն աճել  է, երբ նախագահի պաշտոնը զբաղեցրել է Բորիս Ելցինը՝ 13 000-ից մինչև մոտավորապես 50 000 մարդ[14]:

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի պահպանության գլխավոր վարչության պետ 

  • Վլադիմիր Րեդկոբորոդի (1991 թ. - 1992թ. հունիս)
  • Միխայիլ Բարսուկով (հունիսի 12, 1992 թ.- 1995 թ. հուլիսի 24-ին )
  • Յուրի Կրապիվին (24 հուլիսի, 1995թ. - 20 հունիսի 1996 թ.)

Ռուսաստանի ՊԴԾ ղեկավար

  • Յուրի Կրապիվին (1996թ. հունիսի 20 - 2000 թ. մայիսի 18)

Ռուսաստանի ՊԴԾ տնօրեն

  • Եվգենի Մուրով (2000 թ. մայիսի 18 - 2016 թ. մայիսի 26)[15]
  • Դմիտրի Կոչնև ( 2016 թ. մայիսի 26-ից)[16]

 Ռուսաստանի ՊԴԾ տնօրենի առաջին տեղակալ

Ռուսաստանի ՊԴԾ տնօրենի տեղակալները 

  • Ալեքսեյ Միրոնով (2011 թ.),  կապի և տեղեկատվության հատուկ ծառայության ղեկավար
  • Ալեքսեյ Ռուբեժնոյ, Ռուսաստանի Դաշնության նախագահի անվտանգության ծառայության պետ 
  • Վիկտոր Տուլուպով

Պարեկ՝ Մոսկվայի Կրեմլի պարեկային ծառայության ղեկավար  

  • Միխայիլ Բարսուկով (1991 թ. դեկտեմբերի 10 - 1995թ. հուլիսի 24)
  • Սերգեյ Ստրիգին (1995 թ. հուլիսի 29 - 2004 թ. հունվար)
  • գեներալ-լեյտենանտ Սերգեյ Խլեբնիկով (2004 թ. հունվարից)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Федеральный закон от 13 ноября 1996 г. № 150-ФЗ «Об оружии»
  2. История ФСО
  3. Федеральный закон от 27.05.1996 № 57-ФЗ «О государственной охране» (Гл.1, ст.ст.1-3)
  4. Указ Президента России от 19.06.1996 № 938 «О Федеральной службе охраны Российской Федерации»
  5. Указ Президента России от 02.08.1996 № 1136 «Об утверждении положения о Федеральной службе охраны Российской Федерации»
  6. Указ Президента России от 14.08.1996 № 1177 «О структуре федеральных органов исполнительной власти»
  7. Указ Президента России от 06.09.1996 № 1326 «Вопросы федеральных органов исполнительной власти»
  8. Указ Президента России от 18.05.2000 № 875 «О руководителе Федеральной службы охраны Российской Федерации»
  9. Указ Президента России от 21.11.2001 № 1343 «Вопросы Федеральной службы охраны Российской Федерации»
  10. Указ Президента России от 07.08.2004 № 1013 «Вопросы Федеральной службы охраны Российской Федерации» (ч. 1, п.п. 1—3, 8)
  11. 11,0 11,1 Сергей Горяшко. Перекрытие дорог и изъятие земли: зачем ФСО новые полномочия Русская служба Би-би-си, 19.07.2017
  12. ФСО получила право засекречивать данные чиновников Русская служба Би-би-си, 01.07.2017
  13. http://www-vips.icn.gov.ru/
  14. Знаю их всех
  15. директор службы с ноября 2001 г.
  16. http://kremlin.ru/events/president/news/52004

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]