Jump to content

Ռուսական փայտփորիկ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական փայտփորիկ
անգլ.՝ The Russian Woodpecker
Երկիր ԱՄՆ
Ժանրվավերագրական ֆիլմ և ռազմական ֆիլմ
Թվական2015
Լեզուանգլերեն
ՌեժիսորChad Gracia?[1]
ՊրոդյուսերMike Lerner?
Տևողություն80 րոպե[1]
Պաշտոնական կայքէջ

Ռուսական փայտփորիկ (անգլ.՝ The Russian Woodpecker), վավերագրական ֆիլմ (ռեժիսոր և պրոդյուսեր Չադ Գրասիա)։ Ֆիլմը, որը հիմնված է Չեռնոբիլի աղետի պատճառների մասին էքսցենտրիկ ուկրաինացի նկարիչ Ֆյոդոր Ալեքսանդրովիչի հետաքննության վրա, դարձավ Գրասիայի ռեժիսորական դեբյուտը[2]։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 24-ին Sundance Film Festival-ի արտասահմանյան վավերագրական մրցույթի շրջանակներում[3], որտեղ այն արժանացել է ժյուրիի գլխավոր մրցանակին[4]։ Ֆիլմի նկարահանումների ժամանակ Եվրամայդանում դիպուկահարի գնդակից վիրավորվել է օպերատոր Արտյոմ Ռիժիկովը, և նրա տեխնիկան դարձել է անօգտագործելի[5]։ Երկու հոգի, ովքեր այդ պահին նրա կողքին էին, մահացել են[6]։

Պրոդյուսեր Մայք Լերները, ռեժիսոր Չադ Գարսիան, օպերատոր Արտյոմ Ռիժիկովը և Ֆյոդոր Ալեքսանդրովիչը Sundance կինոփառատոնին, 2015

Ֆիլմը պատմում է Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարի պատճառների և Սառը պատերազմի տարիներին «Դուգա» ռադիոտեղորոշիչ կայանի կառուցման հետ Ֆեդոր Ալեքսանդրովիչի հետազոտության մասին։ Նրա հետաքննությունն ընդհատվեց 2014 թվականին Եվրամայդանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններով, որոնք ի վերջո հանգեցրին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի պաշտոնանկությանը։

Ֆիլմից մի հատված հրապարակվել է առցանց 2015 թվականի հունվարի 20-ին[7]։

Ընդունելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռուսական փայտփորիկը» լավ ընդունվեց քննադատների մեծ մասի կողմից։ Կարծիքների ագրեգատոր Rotten Tomatoes-ում ֆիլմն ունի 96% վարկանիշ՝ հիմնված 23 գրախոսականների վրա՝ 8,1/10 միջին գնահատականով[8]։ Metacritic-ում ֆիլմն ունի 74% գնահատական՝ հիմնված 8 քննադատների կարծիքների վրա, ինչը ցույց է տալիս «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ»[9]։

The Guardian-ից Չարլի Ֆիլիպսը ֆիլմին տվել է հինգ աստղերից չորսը՝ նշելով, որ «Գրասիային հաջողվում է սահմռկեցուցիչ նախազգուշացում տալ այն մասին, թե ուր կարող են գնալ Պուտինը և նրա ստվերնեը՝ Ֆեդորին տալով աստվածաշնչյան մարգարեի դերակատարման լիակատար ազատություն», քանի որ «նրա երևակայությունը բախվում է իրական վտանգավոր քաղաքականությանը»[10]։

Դենիս Հարվին Variety-ից նաև դրական գնահատական ​​տվեց ֆիլմին, ասելով, որ այն «զարմանալիորեն հնարամիտ է, նույնիսկ ազդեցիկ մի քանի խնդիրների ներկայացման մեջ, որոնք հազիվ թե ավելի սթափեցնող լինեն»[11]։

IndieWire-ից Դրյու Թեյլորը իր գրախոսության մեջ ասաց, որ «Սա երկու երկրների պատմություն է, որոնք կարող էին բաժանվել, բայց որոնք դեռ կապված են իրենց քաղաքականության, արտահանումների և ուրվականների հետ, որոնք դեռ թափառում են աղտոտված տարածքներում»[12]։

Դանիել Վալբերը Nonfics-ից նույնպես դրական գնահատական ​​տվեց ֆիլմին[13]։

Լեսլի Ֆելպերինը The Hollywood Reporter-ից, նույնպես դրական կարծիքներ հայտնեց ֆիլմի մասին[14]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Zeitchik, Steven (2015 թ․ հունվարի 24). «Sundance 2015: As war escalates at home, two Ukrainians take on Putin». The Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  3. Smith, Jordan M. (2015 թ․ հոկտեմբերի 18). «The Russian Woodpecker | Review». ioncinema. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  4. Bahr, Lindsey (2015 թ․ հունվարի 31). «'Me and Earl and the Dying Girl' Sweeps Sundance Awards». CTV News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  5. Taylor, Drew (2015 թ․ հունվարի 28). «Meet the 2015 Sundance Filmmakers #51: Chad Gracia Risked a Lot to Make 'The Russian Woodpecker'». IndieWire. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  6. «Russian Woodpecker's Chad Gracia & Fedor Alexandrovich - a Beyond Cinema Original Interview» (Interview) (անգլերեն). YouTube. 2015-03. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  7. Jagernauth, Kevin (2015 թ․ հունվարի 20). «Sundance Exclusive: There Are No Coincidences In Clip From Documentary 'The Russian Woodpecker'». IndieWire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 13-ին.
  8. «The Russian Woodpecker (2015)». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  9. «The Russian Woodpecker Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  10. Phillips, Charlie (2015 թ․ հունվարի 30). «Sundance 2015 review: The Russian Woodpecker – paranoia and prophecy from a Chernobyl soothsayer». The Guardian. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  11. Harvey, Dennis (2015 թ․ փետրվարի 1). «Sundance Film Review: 'The Russian Woodpecker'». Variety. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  12. Felperin, Leslie (2015 թ․ հունվարի 30). «'The Russian Woodpecker': Sundance Review». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  13. D'Angelo, Mike (2015 թ․ հոկտեմբերի 15). «The Russian Woodpecker offers plenty of conspiracy, little evidence». The A.V. Club. The Onion. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.
  14. Felperin, Leslie (2015 թ․ հունվարի 30). «'The Russian Woodpecker': Sundance Review». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հուլիսի 19-ին.