Ռուսական հուշարձան (Սոֆիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուսական հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծումհունիսի 29, 1882
Երկիր Բուլղարիա
ՔաղաքՍոֆիա
ԲնակավայրՍոֆիա
Ներկա վիճակԿանգուն
 Russian monument (Sofia) Վիքիպահեստում

Ռուսական հուշարձան (բուլղար․՝ Руски паметник), հուշարձան Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմին նվիրված առաջին հուշարձանն է Բուլղարիայում։ Հուշարձանը բացվել է 1882 թվականի հունիսի 29-ին և գտնվում է այն ճանապարհի վրա, որով Օսման Նուրի Փաշան 1877 թվականի դեկտեմբերի 22-ին Սոֆիայից փախել է Պերնիկ։

Հուշարձանը կառուցվել է ռուս ժողովրդի միջոցներով։ Ենթադրվում է, որ հուշարձանը նախագծել է կամ ճարտարապետ Վոկարը, ով նմանատիպ հուշարձաններ է ստեղծել նաև Դոբրիչում, Պլևենում, Վելիկո Տիռնովոյում, Սվիշտովում, կամ ռուս ճարտարապետ Վլադիմիր Շերվուդը, ով ապրել է Պլևենում։

Հուշարձանն ուղղանկյուն բուրգի տեսքով կոթող է՝ տեղադրված քառաստիճան պատվանդանի վրա։ Հուշարձանի արևելյան կողմի մարմարե ռելիեֆի վրա Ռուսաստանի զինանշանն է և Սուրբ Գևորգի շքանշանը, հուշագիր Ալեքսանդր II-ի հիշատակին։ Մեկ այլ փորագրություն էլ գտնվում է արևմտյան կողմում։

19-րդ դարի վերջում 20-րդ դարի սկզբում հուշարձանը վերածվել է Սոֆիայի այս հատվածի քաղաքաշինական կենտրոնի։ Այսօր այն գտնվում է Սկոբելև և Տոտլեբեն բուլվարների հանգույցում։ Հուշարձանի մոտակայքում են գտնվում Հնգանկյուն հանգույցը, Մակեդոնիայի հրապարակը և Պիրոգով հիվանդանոցը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Entsiklopediya na izobrazitelnite izkustva v Balgariya, tom 2. Sofia: Bulgarian Academy of Sciences. 1986.