Ռուժանի պալատ
Ռուժանի պալատ | |
---|---|
![]() | |
Դիրք | ![]() Բելառուս |
![]() | |
![]() |
Ռուժանի պալատ (բելառուս․՝ палац у Ружанах)[1]՝ 17-18 -րդ դդ. ճարտարապետական հուշարձան Բելառուսի Ռուժանի գյուղում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուժանի պատմությունը սկսվում է 16-րդ դարից։ Ծառայել է որպես Լև Սապեգայի պալատ, որի շինարարությունն ավարտվել է 1602 թվականին[2]։ Սապեգայի նստավայրն ավերվել է Լիտվական դքսության ներիշխանական պայքարի ժամանակ Michał Serwacy Wiśniowiecki-ի կողմից 1700 թվականին։ 1770 թվականին Ալեքսանդր Միխայիլ Սապեգան վերականգնել է պալատը որպես նեոդասական բնակավայր սաքսոն ճարտարապետ Ժան Սամուել Բեքերի կողմից[2]։ Բեքերը նախագծել է նաև տեղական եկեղեցին (վերակառուցվել է 1850 թվականին)։
Ստանիսլավ II-ի 1784 թվականին այցելության ժամանակ պալատի կառուցման աշխատանքները դադարեցվեցին։ 1831 թվականին Նոյեմբերյան հեղափոխության ժամանակ Սապեգա կալվածքն ազգայնացվեց։ Երեք տարի անց այն վաճառվեց և շահագործվեց իբրև ալրաղաց ու հողմաղաց[3]։
1914 թվականին գործարանի աշխատակիցներն անզգուշորեն հրդեհի մատնեցին պալատը։ Առաջին համաշխարհային պատերազմի և ֆինանսական դժվարությունների պատճառով շինության վերականգնողական աշխատանքները ձգձգվեցին մինչև 1930 թվականը։ Սակայն 15 տարի անց մասամբ վերականգնված կառույցը կրկին ավերակների վերածվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Պալատի զարդանախշերով դուռը մնացել է կանգուն և վերականգնվել է։

Պալատի տիրակալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1602-1633 թվականներ - Լև Իվանի Սապեգա
- 1633-1635 թվականներ - Յան Ստանիսլավ Սապեգա
- 1635-1656 թվականներ - Կազիմիր Լև Սապեգա
- 1656-1665 թվականներ - Պավել Յան Սապեգա
- 1665-1686 թվականներ - Լև Բազիլ Սապեգա (Պավել Յան Սապեգայի որդին)
- 1686-1720 թվականներ - Կազիմիր Պավել Յան Սապեգա
- 1720-1732 թվականներ - Եժի Ստանիսլավ Սապեգա
- 1732 թվական-? - Քրիստինա Ռոզա Սապեգա
- ?-1793 թվական - Ալեքսանդր Միխայիլ Սապեգա
- 1793-1829 թվականներ - Գեներալ Ֆրանցիշեկ Սապեգա
- 1829-1834 թվականներ - Եվստաֆի Կաետան Սապեգա
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Roman Aftanazy, Różana, Dzieje rezydencji na dawnych kresach Rzeczypospolitej, հ. 2. Województwa Brzesko-Litewskie, Nowogródzkie, Асалінэюм, «Zakład Narodowy imienia Ossolińskich», 1992 — 470 էջ, ISBN 9788304037014։
- Тамара Габрусь, Анатоль Кулагін, Юры Чантурыя, Міхась Ткачоў, Ружанскі палац, Страчаная спадчына, Беларусь, 2003 — 351 էջ, ISBN 985-01-0415-5։
- Федорук А.Т., Ружаны, Старинные усадьбы Берестейщины, Беларусь, 2004 — 576 էջ, ISBN 985-11-0305-5։
- Тамара Габрусь. Ружанскі палацавы комплекс // Літаратура/Архітэктура Беларусі։ Энцыкляпэдычны даведнік
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ruzhany Castle at the Official Website of the Republic of Belarus»։ Արխիվացված է օրիգինալից 2021-11-02-ին։ Վերցված է 2015-04-02
- ↑ 2,0 2,1 «Land of Ancestors: Ruzhany Palace»։ Վերցված է 2013 թվականի նոյեմբերի 2
- ↑ «Ruzhany Palance under the ownership of the Pines family»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-05-ին։ Վերցված է 2013 թվականի նոյեմբերի 2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ռուժանի պալատ Վիքիպահեստում |
---|