Ռուզաննա Մելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուզաննա Մելյան
Ծնվել էօգոստոսի 31, 1961(1961-08-31) (62 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԹաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 դպրոց, ՀԱՊՀ և ՀԱՀ
Մասնագիտությունլրագրող և հաղորդավար
ԱշխատավայրՀայաստանի Հանրային Հեռուստաընկերություն

Ռուզաննա Մելյան (օգոստոսի 31, 1961(1961-08-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող[1], հաղորդավարուհի[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուզաննա Մելյանը ծնվել է 1961 թվականի օգոստոսի 31-ին՝ Երևանում քաղաքում[3]։ Ավարտել է Թաթուլ Կրպեյանի անվան թիվ 62 դպրոցը, իսկ 1984 թվականին՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հեռուստառադիոտեխնիկայի ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին հաղթել է հեռուստատեսության հաղորդավարների մրցույթում և սկսել լրագրողական իր աշխատանքը։

Որպես լրագրող և հաղորդավար մինչ 1997 թվականն աշխատել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, վարել է մի շարք երիտասարդական, երաժշտական և տեղեկատվական հաղորդումներ, այդ թվում նաև «Լրաբեր» և «Մայրաքաղաք» լրատվական հաղորդումները։ Որպես հաղորդավար աշխատաքի հրավեր է ստացել Մոսկվայի «Օստանկինո» հեռուստաընկերությունից։

Մագիստրոսի աստիճանով 1996 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ բաժինը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Կոնվերս Բանկի PR-մենեջեր է նշանակվել Ռուզան Մելյանը». Banks.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  2. Mediamax. «Ռուզան Մելյանը 15 տարի անց վերադառնում է եթեր "Երևան. XX դար"-ով». Bravo.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.
  3. «AV Production - Ռուզաննա Մելյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 31-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]