Ռուբիկի գունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռուբիկի գունդ

Ռուբիկի գունդ (Ռուբիկ 360, Ռուբիկի գնդակ, Ռուբիկի ոլորտ), մեխանիկական գլուխկոտրուկ, որը հորինվել է 2009 թվականին ու արտոնագրվել հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դասախոս Էռնյո Ռուբիկի կողմից: Ներկայացվել է 2009 թվականի փետրվարի 5-ին խաղալիքների Նյուրնբերգյան միջազգային տոնավաճառում: Մեծ Բրիտանիայում գլուխկոտրուկը սկսել է վաճառվել 2009 թվականի հուլիսի 13-ից:

Գլուխկոտրուկն իրենից ներկայացնում է մեկը մյուսի մեջ մտնող, առանցքների վրա պտտվող երեք թափանցիկ ոլորտ: Կենտրոնական ոլորտի ներսում 6 գունավոր գնդիկներ են: Ամբողջ նպատակն այն է, որ արտաքին ոլորտում հերթականությամբ դասավորվեն միևնույն գույնի գնդակները:

Ինքը Էռնյո Ռուբիկը հայտարարել է, որ չնայած հանձնարարությունը առաջին հայացքից թվում է հեշտ, լուծումը շատ ու շատ դժվար է, քանի որ խաղի մեջ խառնվում է ձգողության ուժը:

Լոնդոնում կայացած շնորհանդեսի ժամանակ նոր գլուխկոտրուկը իր սրամիտ լուծումներով զարմացրեց մասնագետներին: Այդ դեպքում, ի տարբերություն խորանարդիկի, գլուխկոտրուկի լուծման համար պահանջվում էին ձեռքի առավել դժվար շարժումներ:

Որպեսզի հավաքվի գլուխկոտրուկը, պահանջվում է դասավորել տարբեր գույնի 6 գնդերը կենտրոնական ոլորտից դեպի արտաքին ոլորտ: Դրա համար պետք է գնդերը անցնեն միջին ոլորտի միջով, որն ունի երկու անցք:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]