Jump to content

Ռուբեն Երգեսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Երգեսյան
Ծնվել էհունվարի 6, 1909(1909-01-06)
ԾննդավայրԲաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1985
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1971) և Կենսաբանական գիտությունների թեկնածու (1949)
Մասնագիտությունայգեգործ և ընտրասերիչ
ԱշխատավայրՀայաստանի գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն

Ռուբեն Հակոբի Երգեսյան (հունվարի 6, 1909(1909-01-06), Բաղեշ, Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1985), հայ այգեգործ, սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1971)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Երգեսյանը ծնվել է 1909 թվականի հունվարի 6 (19)-ին, Բիթլիսում։ 1943-1949 թվականներին եղել է Այգեգործության և գինեգործության հայկական գիտահետազոտական ինստիտուտի ընտրասերման, 1949-1985 թվականներին՝ ագրոտեխնիկայի բաժինների վարիչ[1]։

Աշխատանքները վերաբերում են ՀՀ-ում խաղողի մշակության, որթնալվիճադիմացկուն սորտերի ընտրասերման հարցերին։ Երգեսյանը ստեղծել է 5 որթնալվիճադիմացկուն և 2 խոշորապտուղ անկորիզ սորտեր (Սևակի և Սիրանուշ սորտերը շրջանացվել և ներդրվել են արտադրության մեջ)։

  • Անջրդի այգեգործությունը Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում։ Երգեսյան Ռուբեն Հակոբի, Երևան, Հայպետհրատ, 1955[2]։
  • Խաղողի վազի էտը և ձևավորումը։ Երգեսյան Ռուբեն Հակոբի, Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ գյուղմինիստրության գյուղատնտեսական գիտությունների գլխավոր վարչության հրատարակչություն, 1959[3]։
  • Ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների մայրակի հիմնադրումը և նրա խնամքը։ Երգեսյան Ռուբեն Հակոբի, Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, ՀԽՍՀ գյուղմինիստրության գյուղատնտեսական գիտությունների գլխավոր վարչության հրատարակչություն, 1959[4]։
  • Խաղողագործի ուղեցույց։ Երգեսյան Ռուբեն Հակոբի, Սաֆարյան Դերենիկ Լևոնի, ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, Երևան, «Հայաստան», 1974[5]։
  • Խաղողի վազի մշակությունը լայնաշարք բարձրաբուն համակարգով։ Երգեսյան Ռուբեն Հակոբի, Երևան, «Հայաստան», 1981։
  • Խաղողի վազի էտը և ձևավորումը Հայկական ՍՍՀ պայմաններում։ (Հանձնարարականներ), Երգեսյան Ռուբեն Հակոբի, Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Երևան, տպ. ՀԽՍՀ Լուսավորության մինիստրություն, 1984[6]։
  • Խաղողի վազի մշակությունը դարավանդներում։ Երգեսյան Ռուբեն Հակոբի, Մնացականյան Մկրտիչ Կարապետի, Երևան, «Հայաստան», 1985[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  2. Երգեսյան, Ռուբեն Հակոբի (1955). Անջրդի այգեգործությունը Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
  3. Երգեսյան, Ռուբեն Հակոբի (1959). Խաղողի վազի էտը և ձևավորումը. Այգեգործի գրադարան. Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ. Երևան: ՀՍՍՌ գյուղմինիստր. գյուղատնտես. գիտ. գլխավոր վարչ. հրատ.(չաշխատող հղում)
  4. Երգեսյան, Ռուբեն Հակոբի (1959). Ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալների մայրակի հիմնադրումը և նրա խնամքը. Այգեգործի գրադարան. Այգեգործության, գինեգործության և պտղաբուծության գիտահետազոտական ինստիտուտ. Երևան: ՀՍՍՌ գյուղմինիստր. գյուղատնտես. գիտ. գլխավոր վարչ. հրատ.(չաշխատող հղում)
  5. Երգեսյան, Ռուբեն Հակոբի; Սաֆարյան, Դերենիկ Լևոնի; ՀՍՍՀ Գյուղատնտեսության մինիստրություն, eds. (1974). Խաղողագործի ուղեցույց. Երևան: Հայաստան.
  6. Երգեսյան, Ռուբեն Հակոբի; Գյուղատնտեսության մինիստրություն ՀՍՍՀ; Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական գիտահետազոտական ինստիտուտ, eds. (1984). Խաղողի վազի էտը և ձևավորումը Հայկական ՍՍՀ պայմաններում։ Հանձնարարականներ. Երևան: տպ. ՀՍՍՀ Լուս. մին.
  7. Երգեսյան, Ռուբեն Հակոբի; Մնացականյան, Մկրտիչ Կարապետի (1985). Խաղողի վազի մշակությունը դարավանդներում. Երևան: Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուբեն Երգեսյան» հոդվածին։