Ռուբեն Բագրատունի
Ռուբեն Բագրատունի | |
---|---|
Ի ծնե անուն | Ռուբեն Հախվերդյան |
Ծնվել է | օգոստոսի 23, 1970 (53 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | հեղինակային երգ |
Մասնագիտություն | երգիչ և կոմպոզիտոր |
Գործիքներ | վոկալ, բաս կիթառ և կիթառ |
Գործունեություն | 1990-ներկա |
Կապված | Կիլիկա |
Ռուբեն Բագրատունի (օգոստոսի 23, 1970, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ)` հայ երգահան և կիթառահար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1970 թվականի օգոստոսի 23-ին Գյումրի քաղաքում։ 1977-1987 թվականներին սովորել է Պետրոս Դուրյանի անվան 28 միջնակարգ դպրոցում։ 1993-1995 թվականներին ծառայել է Հայկական բանակում։ 1990-2000 թվականներին հանդես է եկել «Կիլիկա» խմբում, որպես բաս կիթառահար և մեներգիչ։ Համագործակցել է Սփյուռք և Միներալ ռոք խմբերի, և տարբեր ժանրի երաժիշտների հետ։ Որպես կիթառահար հանդես է եկել տարբեր կատարողների ձայնագրություններում[1]։ Առաջին ստեղծագործությունները գրել է 1985 թվականին։
2000 թվականից կրում է Ռուբեն Բագրատունի բեմական անվանում։ Ներկայումս հանդես է գալիս հեղինակային մենահամերգներով, հիմնականում զբաղված է կիթառի անհատական դասընթացներով։ Բնակվում է Էջմիածին քաղաքում, ամուսնացած է, ունի երկու երեխա[2]։
Ստեղծագործական կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
100-ից ավելի երգերի հեղինակ է։ Մասնակցել է հեղինակային երգի փառատոների, բազմաթիվ համերգների։
Թողարկել է 3 ձայներիզ՝
- «Լսիր երգերս» 1993 թ.
- «Օրը նորից կսկսվի» 1999 թ.
- «Ինչ իմանայի» 2003 թ.
և երկու երգով ներկայացված է հեղինակ կատարողների Bard Club CD No1 ձայնասկավառակի մեջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ ««Հայաստանում ամենաշահութաբերը թուրքամետ երաժշտությունն է». Ռուբեն Բագրատունի (Հախվերդյան)»։ Արխիվացված է օրիգինալից 2020-12-06-ին։ Վերցված է 2020-11-27
- ↑ «AV Production - Ռուբեն Բագրատունի»։ avproduction.am։ Վերցված է 2016-08-22(չաշխատող հղում)
- Ռուբեն Բագրատունի - Ձյան Կարոտ chordify կայքում