Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենք
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճմոդեռն
Հիմնադրված է1914
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենք (ռուս.՝ Здание главного корпуса Ростовского мореходного училища дальнего плавания)[1], շենք Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում, որը կառուցվել է 1914 թվականին Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի համար[2][3]։ Գտնվում է ք. Դոնի Ռոստով, Սեդովի փողոց, 8/2, լիտեր A հասցեով[1]։ Ներկայումս շենքում գործում է Գ. Յ. Սեդովի անվան ջրային տրանսպորտի ինստիտուտի գլխավոր մասնաշենքը։ Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենքն ունի տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնի Ռոստովում ծովագնացական դասընթացները բացվել են 1876 թվականին, իսկ 1896 թվականին նրանց համար կառուցվել է սեփական շենք։ 20-րդ դարի սկզբին ծովագնացական դասընթացները վերափոխվեցին «Հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի»։ Նրա համար նոր ուսումնական մասնաշենք կառուցելու անհրաժեշտություն առաջացավ։ Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենքը կառուցվել է 1914 թվականին ծովագնացական դասընթացների առաջին շենքից ոչ հեռու[3]։

1974 թվականին շենքի ճակատին փակցվել է հուշատախտակ հետևյալ տեքստով. «Այս շենքում ծովագնացական արվեստ են ուսումնասիրել Մ. Բ. Բելոուսովն ու Ն. Ա. Լունինը։ Հայրենիքի հանձնարարությունները կատարելիս ցուցաբերած հերոսության և քաջության համար նրանք արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման»[2]։ Ռոստովի մարզի վարչակազմի ղեկավարի 1998 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 411 հրամանով Ռոստովի հեռավոր նավարկության ծովագնացական ուսումնարանի գլխավոր մասնաշենքը վերցվել է պետական պաշտպանության տակ որպես տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը կառուցվել է մոդեռն ոճով։ Նրա հատակագիծն ուղղանկյունաձև է, երկար ճակատը նայում է Սեդովի փողոցին[2]։ Երկհարկանի աղյուսե շենքն ունի թեք տանիք։ Ճակատի կենտրոնական մասն ընդգծված է ելուստավորմամբ և ունի աղեղնաձև ավարտ։ Գլխավոր ճակատի կողային ելունները ծայրամասերում ունեն ատտիկոսով զարդարված ելուստավորում[3]։ Ճակատի ձևավորման մեջ օգտագործվել են կաթիլաձև ներդիրներ, միջհարկային գոտիներ, աղյուսե զարդաքիվեր, սվաղային երեսկալներ։ Շենքն ունի պլանավորման միջանցքային համակարգ՝ սենյակների երկկողմանի տեղադրմամբ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Шулепова Э. А. Материалы свода памятников истории и культуры РСФСР. Ростовская область.. — М.: Изд-во НИИ культуры, 1990. — С. 30.
  3. 3,0 3,1 3,2 «Здание Ростовского морского колледжа». voopiik-don.ru. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 8-ին.