Ռոուզ Ռեյլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոուզ Ռեյլի
Քաղաքացիությունը  Իտալիա և  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ հունվարի 2, 1955(1955-01-02) (68 տարեկան)
Ծննդավայր Kilmarnock, Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն
Դիրք հարձակվող

Ռոուզ Ռեյլի (անգլ.՝ Rose Reilly, ամուսնական ազգանունով՝ Ռոզա Պերալտա/Rose Peralta, հունվարի 2, 1955(1955-01-02), Kilmarnock, Այրշիր, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստուհի, ով իր երկարատև մարզական կարիերայի ընթացքում ներկայացրել է նախ՝ Շոտլանդիայի, ապա՝ Իտալիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականները, հանդես եկել շոտլանդական, իտալական, ֆրանսիական ֆուտբոլային ակումբների կանանց թիմերում[1]։ 2007 թվականին ներառվել է շոտլանդական ֆուտբոլի փառքի սրահում՝ դառնալով այդ բարձր պատվին արժանացած առաջին կինը [2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

At Stewarton: Rose Reilly, aged 9 years old, shows the other children what she can do with a football.
Իննամյա Ռոուզ Ռեյլին Ստյուարտոնում տղաներին ցուցադրում է գնդակը վարելու իր հմտությունը:

Ծնվել է Քիլմանռոքում, հասակ առել Շոտլանդիայի Արևելյան Այրշիր գավառի Ստյուարտոն քաղաքում։ Ֆուտբոլ խաղացել է յոթ տարեկանից, տղաներից կազմված «Ստյուարտոն Յունայթեդ» թիմում և կարճ ժամանակ անց գրավել է Գլազգոյի «Սելթիք»-ի մասնագետների ուշադրութունը[5], ովքեր նրան թույլ են տվել խաղալու իրենց թիմում՝ պայմանով, որ մազերը կարճ կտրի և հանդես գա «Ռոս» անունով[6]։

Ռեյլին, հանդես գալով տարբեր ակումբներում ու հավաքականներում, ֆուտբոլ խաղացել է մինչև 40 տարեկանը[7][8][9][5] Reilly twice won the Serie A Golden Boot during seasons 1978 and 1981, scoring 43 and 45 goals respectively (including Italian Cup).[10]: 1978–79 մրցաշրջանում նա միաժամանակ նվաճել է և՛ Իտալիայի, և՛ Ֆրանսիայի չեմպիոնուհու տիտղոսը՝ շաբաթ երեկոները խաղալով իտալական «Լեչե»-ի, կիրակի երեկոները՝ ֆրանսիական «Ռեյմս»-ի կազմում[5]։

Մարզական իր կարիերայի ընթացքում նա ութ անգամ դարձել է Իտալիայի, մեկ անգամ՝ Ֆրանսիայի չեմպիոն, ևս չորս անգամ՝ Իտալիայի գավաթակիր[11][10]։

Մարզական պարգևներից բացի, Ռեյլիին շնորհվել է Գլազգոյի Կալեդոնյան համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[12], Բրիտանական կայսրության շքանշան՝ կանանց ֆուտբոլի զարգացման գործին մատուցած ծառայությունների համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (անգլերեն)։ 17 juillet 2017 https://www.theguardian.com/football/2017/jul/17/rose-reilly-scottish-footballer-world-cup-italy-milan 
  2. (անգլերեն)։ 24 juin 2017 http://www.dailymail.co.uk/sport/football/article-4634506/How-Rose-Reilly-Scottish-Football-Hall-Fame.html 
  3. Rose picks up PFA Scotland Award Archived 2017-03-06 at the Wayback Machine. Scottish Football Association. 10 May 2011. Retrieved 2 November 2014.
  4. «Nine hoisted into Scotland's proud Hall of Fame»։ The Scotsman։ 12 November 2007։ Վերցված է 4 March 2017 
  5. 5,0 5,1 5,2 Turnbull Simon (25 March 2007)։ «How the original Gregory's Girl lived her dream of dreams»։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 6 April 2009-ին 
  6. «Banned by Scotland, so Rose won the World Cup with Italy instead»։ BBC Scotland (en-GB)։ Վերցված է 2021-08-11 
  7. Sammito Roberto (12 October 2010)։ «Il calcio rosa e vincente di Catania» [Catania: a winning football in rose] 
  8. (Italian) Rose Reilly at Jolly Componibili Catania(չաշխատող հղում).
  9. «Black and white picture of Jolly Componibili Cutispoti Catania with Reilly - about a third of the way down»։ www.mimmorapisarda.it 
  10. 10,0 10,1 Hugh MacDonald (12 November 2007)։ «Reilly rightly at home in Hall of Fame»։ The Herald (Glasgow)։ Վերցված է 11 January 2011 
  11. «Mundialito (Women) 1982-1988»։ www.rsssf.com 
  12. (անգլերեն) Rose Reilly is given an Honorary Degree of Doctor of the University by GCU, https://www.youtube.com/watch?v=gD_t8NcajLI, վերցված է 2021-08-11 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]