Ռոնդանե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոնդանե
նորվ.՝ Rondane nasjonalpark
Կատեգորիա ԲՊՀՄ — II (Ազգային պարկ)
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա
Կոորդինատներ61°50′00″ հս․. լ. 9°50′00″ ավ. ե.HGЯO
ԿարգավիճակԱզգային պարկ
Տարածք963,5 կմ²[1]
Հիմնադրված է1962
Քարտեզ
 Rondane nasjonalpark Վիքիպահեստում

Ռոնդանե ազգային պարկ (նորվ.՝ Rondane nasjonalpark), ազգային պարկ Նորվեգիայի կենտրոնական մասում` Ռոնդանե լեռնազանգվածի մոտ։ Նորվեգիայի առաջին ազգային պարկն է, հիմնադրվել է 1962 թվականին։ 2003 թվականին պարկի տարածքը զգալիորեն ընդլայնվել է. ներկայումս այն կազմում է 963 կմ²։ Պարկի տարածքում կան 2.000 մ և ավելի բարձրություն ունեցող 10 լեռնագագաթներ։ Նրանցից ամենաբարձրը Ռոնդեսլոտեն է (2178 մ)։ Պարկում ապրում են հյուսիսային եղջերուներ, որոնց քանակը պարկում մեծագույններից է ողջ Նորվեգիայում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոնդվանտե լիճ
Դոնդանե ազգային պարկ

Ռոնդանեի բնապատկերին բնորոշ են սահուն ուրվագծերով լեռնազանգվածները, որոնք հիշեցնում են նախկին սառցակալման մասին։ Ներկայումս Ռոնդանեում ոչ բավարար տեղումների պատճառով չկան սառցադաշտեր։ Գործնականում պարկի ողջ տարածքը գտնվում է անտառային տարածքներից վերև. անտառները գտնվում են 1000-1100 մ բարձրությունում։ Պարկի ստորին հատվածներում միայն կարելի է տեսնել կեչիներ։ 1.500 մ-ից ավելի բարձրություններում հանդիպում են միայն քարաքոսեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը բացվել է 1962 թվականի դեկտեմբերի 21-ին` մոտավորապես 10 տարվա նախապատրաստական աշխատանքներից հետո[2]։ Սկզբում այն բնության պահպանվող տարածքի կարգավիճակ ուներ։ Պարկի տարածքը 580 կմ² էր։ Նրա ձևավորման նպատակն է եղել «շրջակա միջավայրի պահպանությունը իր էկոհամակարգով, բույսերի, կենդանիների և մշակութային ժառանգության պահպանումը, ինչպես նաև հետագա սերունդների համար հանգստի գոտու ձևավորումը»[3]։ 2003 թվականին պարկը գրեթե երկու անգամ ընդարձակվել է դեպի հյուսիս-արևմուտք, ապա հարավ և արևելք հյուսիսային եղջերուների պահպանության նպատակով։ Բացի դրանից` Ռոնդանեի հարավում ձևավորվել է Դովրե ազգային պարկը, որի հարավային սահմանը բաժանվում է Ռոնդանեի հյուսիսային սահմանից 1 կմ-ով։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորվեգական զբոսաշրջային միավորումը գործում է փոքր տնակների համակարգով։ Ամբողջ պարկի տարածքում թույլատրված է մարդու ազատ տեղաշարժը, ինչպես նաև վրաններ խփելը` բացի փոքր տնակների մերձակայքից։ Պարկ կարելի է հասնել ավտոճանապարհով, որն ավարտվում է պարկի մուտքի մոտ։ Ռոնդվանտե լիճ կարելի է հասնել արահետով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rondane nasjonalparkNorwegian Environment Agency.
  2. http://snl.no/Rondane_nasjonalpark
  3. Directorate for Nature Management — Rondane National Park

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոնդանե» հոդվածին։