Ռոմեն Շահբաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմեն Շահբաղյան
Ծնվել էփետրվարի 17, 1938(1938-02-17)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 1, 2010(2010-05-01) (72 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և Մոսկվայի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986)
Մասնագիտությունմաթեմատիկոս

Ռոմեն Լիպարիտի Շահբաղյան (փետրվարի 17, 1938(1938-02-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 1, 2010(2010-05-01)), հայ մաթեմատիկոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1987):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմեն Շահբաղյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 17-ին, Երևան քաղաքում: 1955-1960 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանը, 1962-1965 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրան: 1966 թվականին Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1986-2000 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի լավարկային կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի վարիչ, 1996-2004 թվականներին՝ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան[1]: 2004 թվականից բնակվել է ԱՄՆ-ում[2]:

Ռոմեն Շահբաղյանն ապացուցել է լայն դասի էլիպտիկ կեղծ դիֆերենցիալ օպերատորների տեսության եզրային խնդիրների միարժեք լուծելիության թեորեմներ: Հետազոտել է կառավարման խնդիրներ՝ նկարագրվող մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների լայն դասերի համար, ապացուցել ճշգրիտ կառավարման գայության թեորեմներ: Հեղինակ է ուսումնական ձեռնարկների[3]:

Մահացել է 2010 թվականի մայիսի 1-ին[4]:

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ: Դասախոսություններ, Երևան, ԵՊՀ, 1980 (համահեղինակ)[5]:
  • Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ: Ուսումնական ձեռնարկ: Երևան: ԵՊՀ, 1988 (համահեղինակ)[6]:
  • Русско-армянский учебный словарь математических терминов, 2003 / Մաթեմատիկական տերմինների ռուս-հայերեն ուսումնական բառարան[7]:

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Romen Shahbaghyan, On some control optimal problem, Journ. of Contemporary Math. Analysis Armenian Academy of Sciences, 37, (2), (2002).
  • Romen Shahbaghyan, On uniqueness of solutions of parabolic equations, Journ. of Contemporary Math. Analysis Armenian Academy of Sciences, 35, (5), pp. 70-76, (2000).
  • Romen Shahbaghyan, Uniqueness of the weak solutions of evolutionary equations, Journ. of Contemporary Math. Analysis Armenian Academy of Sciences, 34, (3), pp. 73-83, (1999).
  • Romen Shahbaghyan, Control problem for Petrovski sense correct equations with variable coefficients, Journ. of Contemporary Math. Analysis Armenian Academy of Sciences, 34, (5), pp. 35-47, (1999).
  • Romen Shahbaghyan, G. S. Hakobian, Boundary value problem for nonlinear equations degenerating on the part of boundary, Journ. of Contemporary Math. Analysis Armenian Academy of Sciences, 33, (6), pp. 1-10, (1998).
  • Romen Shahbaghyan, The control problem for a correct in Petrovsky's sense equations, Journ. of Contemporary Math. Analysis Armenian Academy of Sciences, 32, (5), pp. 45-61, (1997).
  • Romen Shahbaghyan, R. G. Airapetian, E. P. Zhidkov, Numerical method for solving treinverse scattering problem, based on the asymptotic regularization, Mathematicheskoe Modelirovanie, 8, (3), pp. 33-48, (1996).
  • Romen Shahbaghyan, G. S. Hakobian, Mixed boundary value problem for high order quasilinear degenerate evolutionary equations, Journ. of Contemporary Math. Analysis Armenian Academy of Sciences, 31, (3), pp. 2-23, (1996).
  • Romen Shahbaghyan, G. S. Hakobian, Mixed boundary value problem for high order Sobolev type nonlinear degenerate equations, Journ. of Contemporary Math. Analysis Armenian Academy of Sciences, 30, (1), pp. 21-36, (1995).
  • Romen Shahbaghyan, On the construction of attractors for the high order nonlinear parabolic equations, Soviet Journ. of Contemporary Math. Analysis, 25, (6), pp. 49-59, (1990).
  • Romen Shahbaghyan, General boundary problem for elliptic operators of high order on the infinite dimensional manifolds with a boundary, Soviet Journ. of Contemporary Math. Analysis, 19, (1), pp. 1-17, (1984).
  • Romen Shahbaghyan, The Dirichlet problem in the half-space for the elliptic operators of high order with infinite number of independent variables, Izv. Acad. Nauk Arm. SSR, ser. Matematika, 16, (2), pp. 150-166, (1981).
  • Romen Shahbaghyan, Convolution equations in half-space, Math. Sbornik, 70, (2), pp. 266-296, (1966).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dean: Romen Shahbaghian Doctor of Physical and Mathematical Sciences, Professor
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 237:
  3. Կենսագրական հանրագիտարան /ԵՊՀ, 2009:
  4. Ռոմեն Շահբաղյանի մասին ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի կայքում
  5. Արարքցյան Բաբկեն Գուրգենի, Հովհաննիսյան Արթուր Հովհաննեսի, Շահբաղյան Ռոմեն Լիպարիտի (1980)։ Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ: Դասախոսություններ։ Եր: ԵՊՀ 
  6. Արարքցյան Բաբկեն Գուրգենի, Հովհաննիսյան Արթուր Հովհաննեսի, Շահբաղյան Ռոմեն Լիպարիտի (1988)։ Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ: ՈՒսումնական ձեռնարկ։ Երևանի պետական համալսարան։ Երևան: ԵՊՀ 
  7. Амирханян Анаит Михайловна, Մելիքյան Սևիլ Հովիկի, Орманян Нарине Георгиевна, Саркисян Рузанна Арташесовна, Шакарян Натэлла Гевондовна, Շահբաղյան Ռոմեն Լիպարիտի, Ереванский государственный университет, eds. (2003)։ Русско-армянский учебный словарь математических терминов =: Մաթեմատիկական տերմինների ռուս-հայերեն ուսումնական բառարան։ Ереван: Изд-во ЕГУ։ ISBN 9785808404694