Ռոմելլա Ղալաչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոմելլա Ղալաչյան
Ծնվել էնոյեմբերի 24, 1910(1910-11-24)
ԾննդավայրԿոկանդ, Kokand uyezd, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունիսի 30, 1996(1996-06-30) (85 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն, Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի ազգային ագրարային համալսարան (1932)
Մասնագիտությունմանրէաբան

Ռոմելլա Միքայելի Ղալաչյան (նոյեմբերի 24, 1910(1910-11-24), Կոկանդ, Kokand uyezd, Ֆերգանայի մարզ, Ռուսական կայսրություն - հունիսի 30, 1996(1996-06-30), Երևան, Հայաստան), հայ մանրէաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1956): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոմելլա Ղալաչյանը ծնվել է 1910 թվականի նոյեմբերի 24-ին (6. 12) Կոկանդ քաղաքում (Ուզբեկստան), բանվորի ընտանիքում: 1932 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը: 1941 թվականից աշխատել է ՀԽՍՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մանրէաբանության ինստիտուտում: 1962-1967 թվականներին եղել է բույսերի ախտածին միկրոօրգանիզմների լաբորատորիայի վարիչ, 1967-1990 թվականներին՝գիտական խորհրդատու[1]:

Ուսումնասիրել է բույսերի բակտերիային հիվանդությունները[2]:

Ռոմելլա Ղալաչյանը մահացել է 1996 թվականի հունիսի 30-ին, Երևանում[3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոմատի բակտերիալ հիվանդությունները Հայկական ՍՍՌ-ում և նրանց դեմ պայքարի միջոցառումները: Ռ. Մ. Ղալաչյան, ՀՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին, Երևան, Ա. հ., 1955[4]:
  • Возбудители бактериальных опухолей как стимуляторы роста растений = Ուռուցքների բակտերիալ հարուցիչները որպես բույսերի աճման խթանիչներ, 1979, т. л. (Ромела Михайловна Галачьян).
  • Бактериальные болезни томатов в Армянской ССР и мероприятия по борьбе с ними, 1958, т. л. (Ромелла Михайловна Галачьян).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ромелла Михайловна Галачьян
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
  3. «The memorial of Ghalachyan Romella (Ռոմելլա Ղալաչյան Միքայելի) buried at Yerevan's Tokhmakh cemetery»։ hush.am (անգլերեն)։ Վերցված է 2020-03-18 
  4. Ղալաչյան Ռոմելլա Միքայելի (1955)։ Տոմատի բակտերիալ հիվանդությունները Հայկական ՍՍՌ-ում և նրանց դեմ պայքարի միջոցառումները։ ՀՍՍՌ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին։ Երևան: Ա. հ