Ռոման Եմելյանովը ֆուտբոլով սկսել է զբաղվել հարազատ Պավլովո տարածաշրջանի Նիժնի Նովգորոդ քաղաքի ՄՊՄԴ-ում։ 2005 թվականին նրան հրավիրել են Յուրի Կոնոպլյովի անվան ֆուտբոլային ակադեմիա, որը հովանավորվում էր Ռոման Աբրամովիչի «Ֆուտբոլի ազգային ակադեմիա» հիմնադրամի կողմից։ 2008 թվականից Եմելյանովը սկսել է հանդես գալ Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Տոլյատի» ակումբում։ 2010 թվականին տեղափոխվել է «Շախտյորի» երիտասարդական թիմ[3]։
2009 թվականի մարտին Ռոման Եմելյանովը, որպես Կոնոպլյովի անվան ակադեմիայի ամենատաղանդավոր շրջանավարտ, երկշաբաթյա ստաժավորման էր մեկնել Լոնդոնի«Չելսի», որն այդ ժամանակ գլխավորում էր Գուս Հիդինգը։ Եմելյանովը մի քանի սպարինգ-հանդիպումներ է անցկացրել «Չելսիի» հիմնական կազմի մասնակցությամբ, այդ թվում՝ թիմը, որի կազմում հանդես էր գալիս ռուս ֆուտբոլիստը, 7:1 հաշվով հաղթել է ակումբին, որտեղ հանդես էր գալիս Միկայել Էսյենը[4].
2010 թվականի հունվարին Ռոման Եմելյանովը եռամյա պայմանագիր է կնքել Դոնեցկի «Շախտյորի» հետ[5], որը 17-ամյա հենակետային կիսապաշտպանի համար վճարել է 1 միլիոն դոլար, ինչը համարվում է տրանսֆերային բարձր գումար նման տարիքի ֆուտբոլիստների համար։ Եմելյանովը մարզվել է «Շախտյորի» ռեզերվային և երիտասարդական կազմերի հետ, մինչև օգոստոսին ակումբը նրան տարեկան վարձավճարով չի հանձնել Լուգանսկի«Զարյային»[6]։ Եմելյանովը «Զարյայի» կազմում նորամուտը կատարել է 2010 թվականի սեպտեմբերի 12-ին[7]։ Իսկ Դոնեցկի «Շախտյորում» Ռոմանը նորամուտը կատարել է 2011 թվականի օգոստոսի 21-ին՝ Մարիուպոլի«Իլիչևեց» ակումբի դեմ խաղում։
2011 թվականի օգոստոսի 26-ին Ռոստովը «Շախտյորից» վարձակալել էր Եմելյանովին մինչև մրցաշրջանի ավարտը[8]։ 2014 թվականի սեպտեմբերին 22-ամյա կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվել է Դոնեցկի «Շախտյորից»։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև մրցաշրջանի ավարտը։ Եկատերինբուրգի ակումբին է պատկանում նաև ֆուտբոլիստի տրանսֆերի առաջնահերթ իրավունքը[9]։ 2015 թվականի փետրվարին «Ուրալը» Եմելյանովի հետ կնքել է լիարժեք 2,5 տարվա պայմանագիր[10]։ 2016 թվականի հուլիսի 31-ին խփել է իր առաջին գոլը «Ուրալի» կազմում՝ «Ուֆայի» դեմ խաղում։