Ռոզենկրանցը և Գիլդենստեռնը մահացած են (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Ռոզենկրանցը և Գիլդենստեռնը մահացած են
Rosencrantz & Guildenstern Are Dead
RosencrantzGuildensternAreDead.png
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ժանր բադի մուվի, հումորային դրամա, ադապտացիա և կինոկատակերգություն
Հիմք Rosencrantz and Guildenstern Are Dead
Թվական 1990
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Tom Stoppard[1][2][3]
Պրոդյուսեր Emanuel Azenberg
Սցենարի հեղինակ Tom Stoppard
Դերակատարներ Գարի Օլդմեն[1][4][2][3], Թիմ Ռոթ[1][2][3], Ռիչարդ Դրեյֆուս[1][4][2], Իեն Գլեն[1][2][3], Donald Sumpter[1], Joanna Miles[1] և Են Ռիչարդսոն[2][3]
Օպերատոր Peter Biziou
Երաժշտություն Stanley Myers
Նկարահանման վայր Խորվաթիա
Կինոընկերություն WNET
Տևողություն 118 min
IMDb ID 0100519

Ռոզենկրանցը և Գիլդենստեռնը մահացած են (անգլ.՝ Rosencrantz & Guildenstern Are Dead), Թոմ Ստոպարդի դեբյուտային ֆիլմը հիմնված իր իսկ նույնանուն պիեսի հիման վրա։ Պիեսի նմանությամբ ֆիլմը պատմում է Վիլյամ Շեքսպիրի Համլետ պիեսի երկու երկրորդական կերպարների մասին՝ Ռոզենկրանցի և Գիլդենսթերնի, ովքեր գտնվում են էլսինոր դղյակի ճանապարհին Դանիայի թագավորի հրամանը կատարելուց։ Մինչև տեղ հասնելը նրանք հանդիպում են դերասանների խմբի, իսկ դղյակում նրանք հայտնաբերում են, որ պետք է բացահայտեն, թե ինչն է հուզում թագաժառանգ Համլետին։ Ֆիլմը Ոսկե Առյուծ է հաղթել 47-րդ Վենեցիայի Միջազգային Կինո Փառատոնի։

Ֆիլմում նկարահանվել են Թիմ Ռոթը Գուիլդենսթերնի դերում և Գարի Օլդմենը Ռոզենկրանցի դերում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը, ինչպես և պիեսը, կենտրոնացած է Ռոզենկրանցի և Գիլդենսթերնի և նրանց գործողությունների վրա։ Ֆիլմը սկսվում է այն բանից, որ նրանք ձիերով ուղևորվում են Էլսինոր՝ մտորելով ճակատագրի, հիշողության և լեզի մասին։ Ռոզենկրանցը գտնում է և պարբերաբար վեր գցում մետաղադրամ, որը միշտ վայր է ընկնում ղուշով վեր՝ ստիպելով Գիլդենսթերնին կասկածել, որ իրականության հետ ինչ-որ մի բան այն չէ։

Կամքի ազատություն և պատճառականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և պիեսում, Ռոզենկրանցն ու Գիլդենսթերնը այնպես են վարվում, կարծես չեն վերահսկում հանգամանքները։ Նրանք պարբերաբար տեղափոխվում են տեղից տեղ կամ ընկնում են իրավիճակների մեջ առանց իրենց ցանկության և կամքի, նույնիսկ առանց իմանալու (նավի դրվագը)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]