Jump to content

Ռոբին Հրանաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբին Հրանաչ
Ծննդյան ամսաթիվ հունվարի 29, 2000(2000-01-29)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Պլզեն, Չեխիա
Հասակ 190 սանտիմետր
Դիրք կենտրոնական պաշտպան
Պատանեկան կարիերա
2006—2015 Չեխիա Կդինե 1920
2010—2011 Չեխիա Կլատովի
2015—2018 Չեխիա Վիկտորիա Պլզեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—  Չեխիա Վիկտորիա Պլզեն Բ 16 (2)
2021— Չեխիա Վիկտորիա Պլզեն 24 (3)
2021  Սլովակիա Լիպտովսկի-Միկոլաշ 18 (1)
2022—2023  Չեխիա Պարդուբիցե 39 (2)
Ազգային հավաքական
2021—2023 Չեխիա Չեխիա (մինչև 21) 12 (0)
2024— Չեխիա Չեխիա 1 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 4.4.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 4.4.2024

Ռոբին Հրանաչ (չեխ․՝ Robin Hranáč, հունվարի 29, 2000(2000-01-29)[1], Պլզեն, Չեխիա), չեխ ֆուտբոլիստ, «Վիկտորիա Պլզեն» ակումբի և Չեխիայի հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրանաչը Պլզենի «Վիկտորիայի» սան է։ 2021 թվականի ապրիլի 21-ին «Տեպլիցեի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Առաջին լիգայում[2]։ Նույն թվականի ամռանը Հրանաչը վարձավճարով տեղափոխվել է Սլովակիայի «Լիպտովսկի-Միկոլաշ»։ Հուլիսի 24-ին մայրաքաղաքի «Սլովանի» դեմ խաղում նշել է իր նորամուտը Ֆորտունա լիգայում[3]։ Սեպտեմբերի 18-ին «Պոխրոնյեի» դեմ խաղում Ռոբինը խփել է իր առաջին գոլը «Լիպտովսկի-Միկոլաշի» կազմում[4]։ 2022 թվականի սկզբին Հրանաչը վարձավճարով միացել է «Պարդուբիցային»։ Փետրվարի 22-ին «Սլովացկոյի» դեմ խաղում նշել է իր նորամուտը նոր ակումբում[5]։ 2023 թվականի ապրիլի 30-ին «Դինամո Չեսկե-Բուդեյոիցեի» դեմ խաղում Ռոբինը խփել է իր առաջին գոլը «Պարդուբիցեի» կազմում[6]։ Վարձակալության ավարտից հետո ֆուտբոլիստը վերադարձել է «Վիկտորիա»։ Սեպտեմբերի 24-ին «Պարդուբիցեի» դեմ խաղում Ռոբինը խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում[7]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականին Հրանաչը Չեխիայի երիտասարդական հավաքականի կազմում Ռումինիայում և Վրաստանում մասնակցել է Եվրոպայի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Անգլիայի[8], Գերմանիայի[9] և Իսրայելի[10] հավաքականների դեմ խաղերին։

2024 թվականի մարտի 26-ին Հայաստանի հավաքականի դեմ ընկերական խաղում նշել է նորամուտը երկրի գլխավոր հավաքականում՝ խաղալով ամբողջ հանդիպումը, որտեղ Չեխիան հաղթել է 2:1 հաշվով[11]։

Հավաքականում ելույթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի ապրիլի 4-ի դրությամբ
Խաղերը Չեխիայի հավաքականում
Ամսաթիվ Հակառակորդ Հաշիվ Գոլեր Մրցություն
1 26 մարտի, 2024 Հայաստան Հայաստան 2:1 - Ընկերական խաղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://fbref.com/en/players/95d5aea2
  2. «Տեպլիցե VS. Վիկտորիա Պլզեն 0:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  3. «Լիպտովսկի Միկոլաշ VS. Սլովան Բրատիսլավա 1:4» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հուլիսի 24. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  4. «Լիպտովսկի Միկոլաշ VS. Պոխրոնյե 5:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  5. «Պարդուբիցե VS. Սլովացկո 0:0» (անգլերեն). soccerway.com. 2022 թ․ փետրվարի 22. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  6. «Չեսկե Բուդեյոիցե VS. Պարդուբիցե 3:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 24-ին.
  7. «Վիկտորիա Պլզեն VS. Պարդուբիցե 6:2» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  8. «Չեխիա (մինչև 21) VS. Անգլիա (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  9. «Չեխիա (մինչև 21) VS. Գերմանիա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  10. «Իսրայել (մինչև 21) VS. Չեխիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2023 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 4-ին.
  11. «Česká republika - Arménie 2:1» (չեխերեն). fotbal.cz. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2024 թ․ ապրիլի 4-ին.

Արտաքին հղումեր[խմբագրել | խմբագրել կոդը]