Ռոբերտ Ռևազյան
Ռոբերտ Ռևազյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 18, 1937 (85 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ |
Գիտական աստիճան | աշխարհագրական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | էկոլոգ |
Ռոբերտ Հայկի Ռևազյան (նոյեմբերի 18, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ էկոլոգ։ Աշխարհագրական գիտությունների դոկտոր (2002)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1961 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1986-1993 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, 1993 թվականից՝ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի փոխտնօրեն։ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդ և կենսոլորտ» հայկական հանձնաժողովի ազգային կոմիտեի անդամ է, 2002 թվականից՝ Կովկասյան տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի միջազգային փորձագետ։
Աշխատանքները վերաբերում են կենսաերկրաքիմիական պարբերաշրջաններին, տարբեր էկոհամակարգերում քիմիական տարրերի տեղաշարժման և շրջանառության հարցերին։ Մշակել է էկոհամակարգերի իրավիճակի գնահատման նոր եղանակներ, աղտոտված հողերի թունազերծման և հակազտիչ արգելքների նոր տեխնոլոգիաներ[1][2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Исследовнаие химического состава атмосферных осадков в Армении. Е., 1995 (համահեղինակ).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007
- ↑ Заведующий аналитико-испытательной лабораторией — Центр Экологоноосферных Исследований НАН РА(չաշխատող հղում)
|