Ռոբերտ Ղահրամանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Ղահրամանյան
Ծնվել էհունիսի 11, 1971(1971-06-11) (52 տարեկան)
ԾննդավայրԱվետարանոց
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Ռոբերտ Էդիկի Ղահրահամյան (հունիսի 11, 1971(1971-06-11), Ավետարանոց), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ազատ hայրենիք» կուսակցության պատգամավոր[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Ղահրահամյանը ծնվել է 1971 թվականի հունիսի 11-ին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում։ 1978-1988 թվականներին սովորել է տեղի միջնակարգ դպրոցում։ 1988 թվականին ընդունվել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինության ֆակուլտետը, միաժամանակ սովորել և ավարտել է ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ ստացել է իրավագետի որակավորում։ Այնուհետև տեղափոխվել և ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանի «Գյուղատնտեսության մեքենայացում» ֆակուլտետում։

1993-1995 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։

1995 թվականին ավարտել է բուհը՝ ստանալով ինժեներ-մեխանիկի որակավորում։ 1995 թվականի օգոստոսից մինչև 1996 թվականի հունվարը եղել է Արցախի Հանրապետության զինվորական դատախազության հետաքննի, իսկ 1996 թվականից մինչև 1997 թվականի ապրիլը Արցախի Հանրապետության զինվորական դատախազության քննիչ։ 1997 թվականի ապրիլից մինչև 1998 թվականի մայիսը եղել է Արցախի Հանրապետության զինվորական դատախազության քննիչ։ 1998 թվականի մայիսից մինչև 1998 թվականի օգոստոսը եղել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության Ասկերանի կայազորի զինդատախազության ավագ քննիչ։

1998 թվականի հուլիսին եղել է Արցախի Հանրապետության Հարկային պետական վարչության ավագ հետաքննիչ։

1999 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր եղել է Արցախի Հանրապետության Հարկային պետական վարչության օպերատիվ իրավաբանական բաժնի ավագ օպերլիազոր՝ հարկային ծառայության ավագ լեյտենանտի կոչումով, իսկ 1999 թվականի սեպտեմբերից մինչև 2000 թվականի հունվար՝ Արցախի Հանրապետության Հարկային պետական վարչության օպերատիվ իրավաբանական վարչության, հարկային ծառայության կապիտանի կոչումով։ 2000 թվականի հունվարից մինչև փետրվարը եղել է Արցախի Հանրապետության Հարկային պետական վարչության օպերատիվ հետախուզության վարչության պետ, հարկային ծառայության փոխգնդապետի կոչումով։

2000-2005 թվականներին սովորել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ ստանալով իրավաբանի որակավորում։

2004-2007 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Կառավարության առընթեր հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ, հարկային ծառայության գնդապետի կոչումով։

2007-2008 թվականներին եղել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի խորհրդական, իսկ 2008-2009 թվականներին՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի հատուկ հանձնարարություններով ավագ օգնական, արդարադատությն 2-րդ դասի խորհրդականի կոչումով։ 2009-2015 թվականներին եղել է Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազության ավագ դատախազ՝ հատուկ հանձնարարությունների գծով, արդարադատության 1-ին դասի խորհրդականի կոչումով։

2015 թվականի մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է Ացախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

«Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է[5][6]։ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար է[7][8][9][10]։

Ամուսնացած է, ունի մեկ դուստր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Հանրապետության «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ղահրամանյան Ռոբերտ Էդիկի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «ԼՂՀ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանը հրավիրվել է մայիսի 21-ին». www.lragir.am. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. LLC, Helix Consulting. «ԼՂՀ նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանը հրավիրվել է մայիսի 21-ին». www.pastinfo.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Հայտնի է ԼՂՀ ԱԺ նորընտիր կազմը». armedia.am. 2023 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով առաջադրված կուսակցությունների ընտրական ցուցակները» (PDF). cecnkr.am. 21.08.2023. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  6. «Նորընտիր Ազգային ժողովի պատգամավորները գրացվել են և վկայականներ ստացել | ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Ձևավորվել է ԼՂ շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի կազմը». Verelq News. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  8. «Արցախում ձևավորվել է ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի կազմը». news.am. 2023 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  9. «Ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձի միջոցառումների կազմակերպման համար պետական հանձնաժողով է ձևավորվել». www.aravot.am. 21.08.2023.
  10. «Արթուր Թովմասյանի նախագահությամբ փետրվարի 11-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն». www.anews.am. 21.08.2023.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]