Ռոբերտ Հարությունյան (գիտնական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ռոբերտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Հարությունյան
Ծնվել էմայիսի 23, 1937(1937-05-23) (82 տարեկան)
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Ռոբերտ Հարությունյան (1937, մայիսի 23, Դալար, Արարատի մարզ), Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա արտասահմանյան անդամ, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Հարությունյանը ծնվել է 1937 թ. մայիսի 23-ին Խորհրդային Հայաստանի Արտաշատի շրջանի Դալար գյուղում։ Ծնողները՝ Աշոտ և Վարդուշ Հարությունյանները, մեծ դժվարություններ են հաղթահարել, որպեսզի կարողանան պահպանել ընտանիքը։ Հայրը՝ աղքատ գյուղացի, առանց որևէ հիմնավորման 1929, 1937, 1949 թվականներին բռնադատվել է, արտաքսվել և շուրջ 15 տարի անցկացրել տարբեր ճամբարներում, իսկ 1949 թ. ողջ ընտանիքը իբրև «հայրենիքի դավաճան» արտաքսվել է Ալթայի երկրամաս, գյուղ Բոյեվո։ Հետագայում՝1965 թ. հայրը և ողջ ընտանիքը լիովին արդարացվեցին։

Ուսումը և աշխատանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Հարությունյանը 1954 թ. ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվել է Տաշքենդի Միջինասիական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ՝ մասնագիտանում մեխանիկա մասնագիտությամբ։ 1959 թ. բուհը ավարտելուն պես, աշխատանքի է անցնում Օ.Կ. Անտոնովի անվան ավիացիայի գիտափորձարարական բյուրոյում՝ իբրև ճարտարագետ-նախագծող։ 1960 թ. Ռոբերտ Հարությունյանը վճռեց շարունակել իր կրթությունը և ընդունվեց Լենինգրադի պետական համալսարանի մաթեմատիկա-մեխանիկա ֆակուլտետի առաձգականության տեսության ամբիոնի ասպիրանտուրան՝ ակադեմիկոս Վ.Վ. Նովոժիլովի գիտական ղեկավարությամբ։ Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին առաջատար մի շարք ամսագրերում տպագրեց պլաստիկության տեսության վերաբերյալ գիտական հոդվածներ։ Այդ հետազոտությունների հիման վրա 1965 թ. նա պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունը «ճկուն պլաստիկ միջավայրի բազմակի բեռնավորումը»ռուս.՝ О многократном нагружении упруго-пластической среды թեմայով։ 1963-թ-ից մինչև օրս Ռոբերտ Հարությունյանը աշխատում է Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում։

Աշխատանք արտասահման երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

1967-1971 թվականներին նա աշխատանքի է մեկնել Սուդանի Հանրապետություն և Խարթումի համալսարանում դասավանդել մաթեմատիկա և մեխանիկա։ Վերադառնալով ԽՍՀՄ զբաղվել է ծերացող միջավայրի մեխանիկայի արդիական թեմաներով։ Այս ոլորտում հնարավոր եղավ ստանալ նոր արդյունքներ, որոնք հնարավորություն են տալիս ձևակերպել պլաստիկության տեսության որոշիչ առնչությունները և այդպիսի միջավայրերի համար քայքայման սկզբունքները։ Տարիների աշխատանքի արդյունքում հավաքած նյութերի հիման վրա էլ Ռոբերտ Հարությունյանը 1996 թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Կառուցողական նյութերի դեֆորմացիոն ծերության և երկարատև քայքայման փորձարարական թեորեթիկ փորձերը» ռուս.՝ Экспериментальнотеоретическое исследование процессов деформационного старения и длительного разрушения конструкционных материалов թեմայով։

Դասախուսություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թ. արդեն գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Հարությունյանը դասախոսություններով հանդես եկավ Ճապոնիայի Օսակա, Կիոտո, Հերոսիմա քաղաքների համալսաններում, իսկ 2006 թ.` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հարբինի տեխնոլոգիական համամալսարանում։ Ռոբերտ Հարությունյանը ավելի քան 200 գիտական հոդվածների, ինչպես նաև «Դեֆորմացիոն Ծերացման և երկարատև քայքայման խնդիրը քայքայման մեխանիկայում» ռուս.՝ Проблема деформационного старения и длительного разрушения в механоке разрушения մենագրության հեղինակ է։ Տարիների ընթացքում կատարած իր գիտական աշխատանքի համար, որոնք ամփոփվել են մենագրության մեջ, 2006 թ. նա արժանացավ Սանկտ Պետերբուրգի համալսարանի ՚Գիտական աշխատանքների համար՚ մրցանակի։

Համագործակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Ռ. Հարությունյանը ակտիվ համագործակցելով Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա մեխանիկայի ինստիտուտի գիտական կոլեկտիվի հետ իր ավանդն է ունենում Հայաստանում պարբերաբար կազմակերպվող մեխանիկային նվիրված միջազգային գիտաժողովներին։ Մասնավորապես, նա եղել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա ակադեմիկոս Ն. Խ. Հարությունյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի կազմկոմիտեի անդամ։ Նա Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա կողմից հրատարակվող «Մեխանիկա» տեղեկագրի միջազգային խմբագրական խորհրդի անդամ է։ Հաշվի առնելով Ռոբերտ Հարությունյանի գիտական, մանկավարժական, ինչպես նաև մայր հայրենիքի հետ սերտ կապերը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա 2011 թվականին նրան ընտրել է Գիտությունների Ազգային Ակադեմիա արտասահմանյան անդամ։ Ռոբերտ Հարութունյանը այսօր էլ մեծ ջանքեր է ներդնում մեխանիկայի ոլորտի զարգացման գործում և սերտորեն համագործակցում Հայաստանի գիտական շրջանակների համապատասխան մասնագետների հետ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]