Ռոբերտ Հարությունյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոբերտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Ռոբերտ Հարությունյան
Ծնվել էմայիսի 2, 1975(1975-05-02) (48 տարեկան)
ԾննդավայրՉարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
Ծնողներհայր՝ Խոսրով Հարությունյան

Ռոբերտ Խոսրովի Հարությունյան (մայիսի 2, 1975(1975-05-02), Չարենցավան, Հրազդանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ (2016-2018)։

Խոսրով Հարությունյանի որդին։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993-1998 թթ. - սովորել և ավարտել է ՌԴ Կառավարությանն առընթեր ֆինանսական ակադեմիան՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ բակալավրի աստիճանով։
  • Ավարտել է Շվեյցարիայի բիզնես դպրոցը՝ ստանալով բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։
  • 2007-2010 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան։ Տնտեսագիտության թեկնածու։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998-1999 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի արժութային գործառնությունների բաժնի մասնագետ։
  • 1999-2002 թթ. - ՀՀ կենտրոնական բանկի արժութային գործառնությունների բաժնի պետ։
  • 2002-2008 թթ. - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Օտարերկրյա ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոնի գործադիր տնօրեն։
  • 2002-2008 թթ. - դասավանդել է ֆինանսաբանկային քոլեջում։
  • 2008 թ. մայիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն[1]։
  • 2015 թ. հունվարի 2-ից 2016 թ. հունվարի 31-ը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար)։
  • 2016 թ. մարտի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ[2], 2018 թվականի մայիսի 29-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից[3]։
Նախորդող
Տիգրան Մավրի Դավթյան
Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն
Ռոբերտ Հարությունյան

26 մայիսի 2008 թ. - 1 հունվարի 2015 թ.
Հաջորդող
պաշտոնը վերացվել է

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Ռ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 31-ին.