Jump to content

Ռոբերտ Բերիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Բերիչ
սլովեն.՝ Robert Berić
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սլովենիա Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ 1991, հունիսի 17
Ծննդավայր Կրշկո, ՀՍՖՀ
Հասակ 188 սմ
Քաշ 80 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Սենտ Էտիեն
Համար 36
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008

2008-2010

2010-2013

2013-2014

2014-2015

2015-մինչ հիմա

2017

Սլովենիա Կրշկո

Սլովենիա Ինտերբլոկ

Սլովենիա Մարիբոր

Ավստրիա Շտուրմ

Ավստրիա Ռապիդ

Ֆրանսիա Սենտ Էտիեն

Բելգիա   Անդերլեխտ

11 (1)

34 (12)

90 (27)

35 (10)

38 (30)

44 (16)

6 (0)
Ազգային հավաքական
2008-2010

2010-2012

2012֊մինչ հիմա

Սլովենիա Սլովենիա (մինչև 19 տ․)

Սլովենիա Սլովենիա (մինչև 21 տ․)

Սլովենիա Սլովենիա

9 (1)

13 (4)

14 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ռոբերտ Բերիչ (սլովեն․՝ Robert Berić, հունիսի 17, 1991(1991-06-17)[1][2], Krško, Սլովենիա, ՀՍՖՀ), սլովենացի ֆուտբոլիստ, Սենտ Էտիենի և Սլովենիայի ազգային հավաքականի հարձակվողն է։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերան սկսել է հայրենի Կրշկոյում, որից հետո ստորագրել է պայմանագիր Լյուբլյանա քաղաքի Ինտերբլոկ ակումբի հետ։ Նոր ակումբի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել Դրավայի դեմ խաղում փոխարինելով խաղընկերոջը։ Ինտերբլոկում իր առաջին գոլը կարողացել է խփել 2008թ․ դեկտեմբերի 7-ին, երբ թիմը մրցում էր Պրիմորիե ակումբի հետ։

2010թ․ օգոստոսին թիմակից Իլիչիչի հետ միասին կնքում է պայմանագիր Մարիբորի հետ։ Նոր ակումբի հիմնական կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 2010թ․ մարտի 15-ին Լյուցերնի դեմ խաղում։

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն կար տեղափոխվելու Նյուքասլ, սակայն առաջարկը մերժվեց ֆուտբոլիստի գործակալի կողմից[3]։

2013թ․ Բերիչը տեղափոխվում է Շտուրմ, իսկ 1 տարի անց՝ Ռապիդ։ 2014թ․ հուլիսի 11-ին Ավստրիայի գավաթի խաղարկության Ամշտետենի դեմ կայացած խաղում իր մեկնարկային հանդիպումն է անցկացրել Ռապիդի կազմում։ Լրացուցիչ ժամանակում Բերիչի կատարած փոխանցումից հետո Դիբոնը կարողանում է դառնալ խաղի միակ գոլի հեղինակը, ինչը Ռապիդին հնարավորություն է տալիս անցնելու գավաթի խաղարկության հաջորդ փուլ։ Ավստրիայի առաջնությունում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է հուլիսի 19֊ին, երբ թիմը մրցում էր Ռեդ Բուլի հետ, սակայն այս անգամ Բերիչի փոխարինումը չօգնեց Ռապիդին, և թիմը պարտվեց 1։6 հաշվով։ Ռապիդի կազմում իր առաջին գոլը հեղինակել է 4-րդ տուրի նախկին թիմի դեմ կայացած խաղում։ Այս խաղում սլովենացին 49-րդ րոպեին բացում է խաղի հաշիվը Շրամելի կատարած փոխանցումից հետո, սակայն 79֊րդ րոպեին հեռացվում է խաղադաշտից, որից հետո Շտուրմը կարողանում է հավասարեցնել խաղի հաշիվը։ 2014/15 մրցաշրջանում Բերիչը մասնակցում է առաջնության 33 խաղերի դառնալով 27 գոլի (ինչը երկրորդ արդյունքն էր Ռեդ Բուլի հարձակվող Սորիանոյից հետո, ով դարձել էր 31 գոլի հեղինակ) և 6 գոլային փոխանցման հեղինակ։ 2015/16 մրցաշրջանում Բերիչը հասցնում է խաղադաշտ է մտնել 5 անգամ, դարնալ 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2015թ․ օգոստոսի 31-ին ամառային տրանսֆերային շրջանի վերջին օրը Բերիչը 4 տարվա պայմանագիր է կնքում ֆրանսիական Սենտ Էտիենի հետ։ Սլովենացու տեղափոխման համար ավստրիական ակումբին վճարում են 4.5 մլն եվրո[4]։ Նոր ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է Ֆրանսիայի առաջնության 5-րդ տուրի Մոնպելիեի դեմ խաղում։ Հաջորդ տուրի Նանտի դեմ կայացած խաղում Բերիչը Պաժոյի կատարած փոխանցումից հետո խփում է իր առաջին գնդակը Սենտ Էտիենի կազմում։

  • Սլովենիայի առաջնություն (3)։ 2010/11, 2011/12, 2012/13
  • Սլովենիայի սուպերգավաթ (1)։ 2011/12
  • Սլովենիայի գավաթ (3)։ 2009/10, 2011/12, 2012/13

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. 20 лучших юниоров Восточной Европы
  4. «Transfert: Robert Beric (Rapid Vienne) à l'AS Saint-Etienne (off.)». lequipe.fr. 31.08.15. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բերիչ» հոդվածին։